00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը «Մուլինո» զորավարժարանում հետևել է «Արևմուտք-2025» զորավարժությունների ընթացքին

Բաժանորդագրվել
Ռուսաստանի առաջնորդը զորավարժարան է գնացել զինվորական համազգեստով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մուլինո» զորավարժարանում հետևել է «Արևմուտք-2025» զորավարժությունների ընթացքին:
Պուտինը «Արևմուտք-2025» ռազմավարական զորավարժություններին եկել է զինվորական համազգեստով։
ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը գերագույն գլխավոր հրամանատար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է «Արևմուտք-2025» ռուս-բելառուսական համատեղ ռազմավարական զորավարժությունների ընթացքի մասին:
Բելոուսովը նշել է, որ «Արևմուտք-2025» համատեղ ռազմավարական զորավարժության անցկացմանը համատեղ ուժերը ձեռնամուխ են եղել ՌԴ և Բելառուսի զինված ուժերի պլանային պատրաստության շրջանակում սեպտեմբերի 12-ի ժամը 9։00-ից:
«Միջոցառմանը ռուսական կողմից ներգրավվում են ռազմական կառավարման մարմինները, Լենինգրադի և Մոսկվայի ռազմական շրջանների զորքերը, միավորումները, օդատիեզերական ուժերի, օդադեսանտային զորքերի և կենտրոնական ենթակայության զորամասերը, Հյուսիսային և Բալթյան նավատորմերի ուժերը։ Բելառուսական կողմից՝ տարածաշրջանային խմբավորման մեջ մտնող զորքերը»,-ասել է Բելոուսովը։
Պուտինն ուսումնասիրել է «Արևմուտք-2025» զորավարժությանը մասնակցող սպառազինությունն ու տեխնիկան։
Նա հայտարարել է, որ զորավարժությունների շրջանակում միջոցառումներ են անցկացվում 41 զորավարժարաններում, մասնակցում է 100 հազար զինծառայող, ներգրավված է սպառազինության և տեխնիկայի մոտ 10 հազար համակարգ:
ՌԴ նախագահը հաջողություն է մաղթել «Արևմուտք-2025» ռուս-բելառուսական ռազմավարական զորավարժությունների մասնակիցներին:
Լեհաստանը «Արևմուտք-2025» զորավարժությունների պատճառով փակել է Բելառուսի հետ սահմանը
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի «Արևմուտք-2025» համատեղ ռազմավարական զորավարժությունը, որի ընթացքում նախատեսվում է մշակել տարածաշրջանային և կոալիցիոն զորքերի (ուժերի) խմբավորումների կառավարման հարցեր, Միութենական պետության դեմ ագրեսիայի տեղայնացման ժամանակ, դրա սահմաններում սպառնալիքների չեզոքացման և իրադրության կայունացման համատեղ գործողությունների տարբերակներ:
«Արևմուտք-2025» զորավարժություններին հետևում են նաև ՆԱՏՕ-ի անդամ-երկրներ
Լրահոս
0