00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:57
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենտրոնական բանկը կրկին անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը

© Sputnik / Andranik GhazaryanԿենտրոնական բանկ
Կենտրոնական բանկ - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2025
Բաժանորդագրվել
Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը փետրվարի 4–ից հետո չի փոխվել։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը հերթական անգամ մնաց անփոփոխ։ Այսօր նման որոշում կայացրեց ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը։
Որոշման ահամաձայն` ՀՀ–ում վերաֆինանսավորման տոկոսադրույքն արդեն 7–րդ ամիսը կմնա նույնը` 6․75 %։
ԿԲ–ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.25 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %:
Հիշեցնենք` վերաֆինանսավորման տոկոսադրույքը փետրվարի 4–ից հետո չի փոխվել. փետրվարի 4-ին այն իջեցվել էր 0.25 տոկոսային կետով` սահմանվելով 6.75 %։
Նշենք, որ առևտրային բանկերը հարկ եղած դեպքում երբեմն իրենք էլ են ստիպված լինում վարկ վերցնել ԿԲ–ից` որպես վերջին ատյանի վարկատու։ Ուստի վերաֆինանսավորման տոկոսադրույքը վարկի գինն է, այսինքն` այն տոկոսադրույքը, որով բանկերը վարկային միջոցներ են վերցնում կարգավորիչից։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նաև ԿԲ–ի հիմնական գործիքն է ֆինանսական շուկայի և տնտեսության կարգավորման գործում։ Այդ տոկոսադրույքի բարձրացման կամ նվազեցման միջոցով ԿԲ–ն ազդում է նաև գնաճի վրա։
Լրահոս
0