https://arm.sputniknews.ru/20250916/israjely-chi-yndunum-ceghaspanutjan-masin-zekujcy-pahanjelvov-lutsarel-mak-handznazhvoghvovy-93492105.html
Իսրայելը չի ընդունում ցեղասպանության մասին զեկույցը` պահանջելով լուծարել ՄԱԿ հանձնաժողովը
Իսրայելը չի ընդունում ցեղասպանության մասին զեկույցը` պահանջելով լուծարել ՄԱԿ հանձնաժողովը
Sputnik Արմենիա
Իսրայելական բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա՝ այն օկուպացնելու նպատակով։ 16.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-16T13:26+0400
2025-09-16T13:26+0400
2025-09-16T13:32+0400
գազայի հատված
ցեղասպանություն
իսրայել
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/10/93492294_0:107:1024:683_1920x0_80_0_0_a37eb2bd019395c03dbda7c1871d34d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելի ԱԳՆ–ն քննադատել է ՄԱԿ-ի անկախ միջազգային հանձնաժողովի զեկույցը Պաղեստինի օկուպացված տարածքներում իրադարձությունների հետաքննության վերաբերյալ` հայտարարելով, որ այն հիմնված է «ՀԱՄԱՍ շարժման ստերի» վրա։Պաղեստինի օկուպացված տարածքներում իրադարձությունների հետաքննության ՄԱԿ-ի անկախ միջազգային հանձնաժողովն (Independent International Commission of Inquiry) իր նոր զեկույցում եկել է այն եզրակացության, որ Իսրայելի իշխանությունների գործողությունները Գազայի հատվածում համապատասխանում են ցեղասպանության հատկանիշներին։ Հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտը «հրահրել են ցեղասպանություն իրականացնելուն»։ Զեկույցում նաև զգուշացվում է, որ բոլոր մյուս երկրները պարտավոր են Ցեղասպանության կոնվենցիայի համաձայն կանխել ցեղասպանություն հանցագործությունը և պատժել դրա համար՝ օգտագործելով տրամադրության տակ եղած բոլոր միջոցները։ Հակառակ դեպքում նրանք կարող են հանցակից ճանաչվել։ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ իսրայելական կողմը պահանջել է անհապաղ լուծարել հանձնաժողովը։«Իսրայելը կտրականապես մերժում է այս աղավաղված և կեղծ զեկույցը և կոչ է անում անհապաղ լուծարել հանձնաժողովը», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։Նշենք, որ օկուպացված պաղեստինյան տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովը ստեղծվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2021 թվականին։ Իր զեկույցներում այն արձանագրում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ, այդ թվում՝ Իսրայելի կողմից քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածներ, Գազայի շրջափակում և գործողություններ, որոնք, ըստ հանձնաժողովի, կարող են որակվել որպես ռազմական հանցագործություններ։ Իսրայելը հրաժարվում է համագործակցել հանձնաժողովի հետ՝ դրա աշխատանքը կողմնակալ որակելով։Ավելի վաղ Նեթանյահուն կոչ էր արել Գազայի բնակիչներին լքել քաղաքը՝ զգուշացնելով առաջիկա լայնածավալ գործողության մասին։Հիշեցնենք` Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն ավարտվել են անարդյունք։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակումը:
գազայի հատված
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/10/93492294_57:0:968:683_1920x0_80_0_0_4cfe6ad62e975ba3b1617362e851d312.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, ցեղասպանություն, իսրայել, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
գազայի հատված, ցեղասպանություն, իսրայել, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Իսրայելը չի ընդունում ցեղասպանության մասին զեկույցը` պահանջելով լուծարել ՄԱԿ հանձնաժողովը
13:26 16.09.2025 (Թարմացված է: 13:32 16.09.2025) Իսրայելական բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա՝ այն օկուպացնելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելի ԱԳՆ–ն քննադատել է ՄԱԿ-ի անկախ միջազգային հանձնաժողովի զեկույցը Պաղեստինի օկուպացված տարածքներում իրադարձությունների հետաքննության վերաբերյալ` հայտարարելով, որ այն հիմնված է «ՀԱՄԱՍ շարժման ստերի» վրա։
Պաղեստինի օկուպացված տարածքներում իրադարձությունների հետաքննության ՄԱԿ-ի անկախ միջազգային հանձնաժողովն (Independent International Commission of Inquiry) իր նոր զեկույցում եկել է այն եզրակացության, որ Իսրայելի իշխանությունների գործողությունները Գազայի հատվածում համապատասխանում են ցեղասպանության հատկանիշներին։ Հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտը «հրահրել են ցեղասպանություն իրականացնելուն»։ Զեկույցում նաև զգուշացվում է, որ բոլոր մյուս երկրները պարտավոր են Ցեղասպանության կոնվենցիայի համաձայն կանխել ցեղասպանություն հանցագործությունը և պատժել դրա համար՝ օգտագործելով տրամադրության տակ եղած բոլոր միջոցները։ Հակառակ դեպքում նրանք կարող են հանցակից ճանաչվել։
ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ իսրայելական կողմը պահանջել է անհապաղ լուծարել հանձնաժողովը։
«Իսրայելը կտրականապես մերժում է այս աղավաղված և կեղծ զեկույցը և կոչ է անում անհապաղ լուծարել հանձնաժողովը», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Նշենք, որ օկուպացված պաղեստինյան տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովը ստեղծվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2021 թվականին։ Իր զեկույցներում այն արձանագրում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ, այդ թվում՝ Իսրայելի կողմից քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածներ, Գազայի շրջափակում և գործողություններ, որոնք, ըստ հանձնաժողովի, կարող են որակվել որպես ռազմական հանցագործություններ։ Իսրայելը հրաժարվում է համագործակցել հանձնաժողովի հետ՝ դրա աշխատանքը կողմնակալ որակելով։
Ավելի վաղ
Նեթանյահուն կոչ էր արել Գազայի բնակիչներին լքել քաղաքը՝ զգուշացնելով առաջիկա լայնածավալ գործողության մասին։
Հիշեցնենք` Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ
զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն ավարտվել են անարդյունք։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակումը: