00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել․ Ծառուկյան

© Sputnik / Aram NersesyanՔրիստոսի արձանի մակետը
Քրիստոսի արձանի մակետը - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2025
Բաժանորդագրվել
Ծառուկյանը խոստովանեց՝ թեպետ քննադատություններ եղել են ու կան, բայց դրանցից չի վիրավորվում, ժամանակը ցույց կտա։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik․ Հատիսի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման համար կամավորագրում է հայտարարվել․ յուրաքանչյուր ցանկացող կարող է գալ, մասնակցել աշխատանքներին ու իր ներդրումն ունենալ արձանի կառուցման աշխատանքներում։ Քրիստոսի արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և կայքի շնորհանդեսի ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, արձանի ստեղծման գաղափարի հեղինակ Գագիկ Ծառուկյանը։
© Sputnik / Aram NersesyanՔրիստոսի արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և կայքի շնորհանդես
Гагик Царукян на презентации информационного бюро и веб-сайта статуи Иисуса Христа (16 сентября 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2025
Քրիստոսի արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և կայքի շնորհանդես
Նա նշեց, որ շատերն են նամակներ գրել, զանգահարել, դիմել՝ արձանի կառուցմանը որևէ կերպ մասնակցելու ցանկություն հայտնելով։
Հիսուս Քրիստոսի արձանն արդեն պատրաստ է, 4 կտորից է բաղկացած։ Բուն քանդակը 33 մետր է, իսկ պատվանդանի հետ միասին լինելու է 101 մետր՝ այդպիսով դառնալով Հիսուս Քրիստոսի աշխարհի ամենաբարձր արձանը։
© Sputnik / Aram NersesyanԳագիկ Ծառուկյան
Гагик Царукян на презентации информационного бюро и веб-сайта статуи Иисуса Христа (16 сентября 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2025
Գագիկ Ծառուկյան
Իր ողջույնի խոսքում Ծառուկյանը խոսեց նաև արձանի ստեղծման նախապատմության մասին։
«Ես ասել եմ, որ մերը պետք է ամենալավը լինի, որովհետև մենք առաջին քրիստոնյա ազգն ենք»,- ասաց Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ արձանի տեղադրման վայրը որդու հետ են որոշել՝ Հատիսի բարձունք։
«Էդտեղից նայում ես, ամբողջ Երևանը երևում է, հոգի կա, շունչ կա, երբ բարձրանում ես էնտեղ։ Որ մի անգամ բարձրանաք, չի կարող պատահել, որ շաբաթը մեկ չուզեք բարձրանալ, տեսնել էդ գեղեցկությունը»,- ասաց Ծառուկյանը։
Նա նշեց, որ տարածքն էլ ընկերն է նվիրել՝ անվարձահատույց։ Ծառուկյանի խոսքով՝ Հատիսի շրջակա գյուղերում հողատարածքի արժեքը բազմապատկվել է։
«Եթե առաջ 500, 1000 դոլար էր, հիմա 30-50 հազար է։ Մարդիկ, որոնք հեռացել էին, հետ են եկել, կառուցում են, սարքում են, կյանք կա, մարդիկ սպասում են, որ լավ ա լինելու, տուրիզմ ա զարգանալու»,– հավելեց նա։
Ծառուկյանը նշեց՝ թեպետ գործի քննադատություններ էլ են եղել, բայց ինքը քննադատողներից չի վիրավորվում։ Նա վստահ է՝ ժամանակը ցույց կտա, թե ինչքան լավ բան է արվում։
«Սա պետք է լինի ազգային վերածննդի, ներքին համերաշխության խորհրդանիշ։ Պետք է խաղաղություն լինի, վերջ տանք իրար վրա ցեխ շպրտելուն, վիրավորելուն։ Կարաս՝ արա, մի՛ նստի, սպասի, մի՛ բամբասի, մի՛ վիրավորի, ամեն մեկն իր չափով է անում»,- ասաց Ծառուկյանը։
Թե երբ տեղի կունենա արձանի բացումը, դեռ հայտնի չէ։ Հիմա արդեն Հատիսի բարձունքում շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Տեղեկատվական գրասենյակում գրանցված մարդիկ սեպտեմբերի 26-ից կկարողանան բարձրանալ, հետևել ու մասնակցել աշխատանքներին։
Հիշեցնենք` Ծառուկյանը Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին տեղեկացրել էր 2022 հունվարի 14-ին։ Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան 3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։
Բա հիմա ո՞ւր դնեմ այս արձանը․ օրենքով Հատիսը պաշտպանված է, իրականում անպաշտպան է մնացել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին` Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար:
Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները մեկնարկեցին հուլիսի 9-ին։
ԿԳՄՍ նախարարությունը հուլիսի 11-ին հայտարարեց, որ ընդունելի համարելով Հիսուս Քրիստոս մոնումենտալ արձանի գաղափարը` պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։
Ըստ տեղեկությունների` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան գագաթին գտնվող 9 հողակտոր, որոնք ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։
2022 թ.-ի օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ հիմնադրամին է օտարվել Հատիս լեռան լանջին` Սուրբ Պետրոս եկեղեցուց հյուսիս-արևմուտք գտնվող ևս 7 հա հողատարածք։
Հիսուս Քրիստոսի արձանը 90 տոկոսով պատրաստ է, բայց թե երբ կտեղադրվի` հայտնի չէ - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2024
Հիսուս Քրիստոսի արձանը 90 տոկոսով պատրաստ է, բայց թե երբ կտեղադրվի` հայտնի չէ
Լրահոս
0