https://arm.sputniknews.ru/20250916/hamasy-mi-qani-or-uni-hradadari-hamadzajnagirn-yndunelu-hamar-markvo-rubivo-93484700.html
ՀԱՄԱՍ–ը մի քանի օր ունի հրադադարի համաձայնագիրն ընդունելու համար. Մարկո Ռուբիո
ՀԱՄԱՍ–ը մի քանի օր ունի հրադադարի համաձայնագիրն ընդունելու համար. Մարկո Ռուբիո
Sputnik Արմենիա
Իսրայելական բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա՝ այն օկուպացնելու նպատակով։ 16.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-16T11:03+0400
2025-09-16T11:03+0400
2025-09-16T11:11+0400
համաս
գազայի հատված
մարկո ռուբիո
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84809914_0:0:1600:901_1920x0_80_0_0_06a4ac11b32083c398369c5f2f0c3c42.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ արմատական շարժումը պետք է առաջիկայում որոշում կայացնի հրադադարի համաձայնագրի վերաբերյալ։ Այս մասին նա լրագրողներին ասել է Թել Ավիվից Դոհա թռիչքից առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նախընտրում է կարգավորումը բանակցությունների միջոցով։«Մեր հիմնական տարբերակը հակամարտությունը բանակցությունների միջոցով ավարտելն է, որոնց ընթացքում ՀԱՄԱՍ–ը կհամաձայնի ապառազմականացմանը, կազմացրմանը, պատանդների ազատ արձակմանը և կհրաժարվի սպառնալիքներից», – նշել է նա։Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ–ն նման հանգուցալուծման հույս ունի։ Նա նշել է հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆի աշխատանքը՝ այն անվանելով «տիտանական», և հույս հայտնել, որ կողմերը կկարողանան կարևոր դեր խաղալ պայմանավորվածությունների հասնելու գործում։«Երբեմն ստիպված ես գործ ունենալ ՀԱՄԱՍ–ի նման խմբավորումների հետ, բայց կարգավորումը հնարավոր է։ Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի դա իրականություն դառնա», – ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։Ավելի վաղ Նեթանյահուն կոչ էր արել Գազայի բնակիչներին լքել քաղաքը՝ զգուշացնելով առաջիկա լայնածավալ գործողության մասին։Հիշեցնենք` Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն ավարտվել են անարդյունք։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակումը:
գազայի հատված
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84809914_78:0:1505:1070_1920x0_80_0_0_6e04f3b64bff4d4f25452cd970dfcf9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համաս, գազայի հատված, մարկո ռուբիո, իսրայել
համաս, գազայի հատված, մարկո ռուբիո, իսրայել
ՀԱՄԱՍ–ը մի քանի օր ունի հրադադարի համաձայնագիրն ընդունելու համար. Մարկո Ռուբիո
11:03 16.09.2025 (Թարմացված է: 11:11 16.09.2025) Իսրայելական բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա՝ այն օկուպացնելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ արմատական շարժումը պետք է առաջիկայում որոշում կայացնի հրադադարի համաձայնագրի վերաբերյալ։ Այս մասին նա լրագրողներին ասել է Թել Ավիվից Դոհա թռիչքից առաջ, հաղորդում է
ՏԱՍՍ-ը։
«Իսրայելը գործողություններ է սկսել տարածաշրջանում, ուստի համաձայնագիր կնքելու համար շատ քիչ ժամանակ կա։ Խոսքը ոչ թե ամիսների, այլ օրերի, գուցե մի քանի շաբաթվա մասին է։ Սա կարևոր պահ է», – ընդգծել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նախընտրում է կարգավորումը բանակցությունների միջոցով։
«Մեր հիմնական տարբերակը հակամարտությունը բանակցությունների միջոցով ավարտելն է, որոնց ընթացքում ՀԱՄԱՍ–ը կհամաձայնի ապառազմականացմանը, կազմացրմանը, պատանդների ազատ արձակմանը և կհրաժարվի սպառնալիքներից», – նշել է նա։
Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ–ն նման հանգուցալուծման հույս ունի։ Նա նշել է հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆի աշխատանքը՝ այն անվանելով «տիտանական», և հույս հայտնել, որ կողմերը կկարողանան կարևոր դեր խաղալ պայմանավորվածությունների հասնելու գործում։
«Երբեմն ստիպված ես գործ ունենալ ՀԱՄԱՍ–ի նման խմբավորումների հետ, բայց կարգավորումը հնարավոր է։ Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի դա իրականություն դառնա», – ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
Ավելի վաղ
Նեթանյահուն կոչ էր արել Գազայի բնակիչներին լքել քաղաքը՝ զգուշացնելով առաջիկա լայնածավալ գործողության մասին։
Հիշեցնենք` Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ
զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն ավարտվել են անարդյունք։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակումը: