00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Գեղամ Մանուկյան
Թող կարդան, թե ինչ անիմաստ գնումների են կատարել` իր քաղաքական որոշմամբ. Գեղամ Մանուկյան
09:05
3 ր
Տիգրան Աբրահամյան
Արտահոսքերն անխուսափելի են. Տիգրան Աբրահամյան
09:09
5 ր
Ալեն Ղևոնդյան
Սահմանագծումը, այդ թվում` անկլավների մասով լինելու է հօգուտ Ադրբեջանի. Ալեն Ղևոնդյան
09:15
7 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գարեգին Բ–ն Հռոմի պապին է ներկայացրել արցախահայերի և գերիների խնդիրները

© Photo : Info Service Dept of the Mother SeeԳարեգին 2-րդի և Լևոն 14-րդի հանդիպումը
Գարեգին 2-րդի և Լևոն 14-րդի հանդիպումը  - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2025
Բաժանորդագրվել
Ամենայն հայոց կաթողիկոսը Հռոմի պապին Հայաստան է հրավիրել։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Հռոմի պապի ամառային նստավայր Կաստել Գանդոլֆոյում հանդիպել է Լևոն 14-րդ Պապի հետ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
© Photo : Info Service Dept of the Mother SeeԳարեգին 2-րդի և Լևոն 14-րդի հանդիպումը
Католикос Гарегин Второй встретился с Папой римским Львом XIV (16 сентября 2025). Ватикан - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2025
Գարեգին 2-րդի և Լևոն 14-րդի հանդիպումը
Զրույցի ընթացքում երկու հովվապետներն անդրադարձել են աշխարհում տեղի ունեցող արհավիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու փորձություններին։ Հայոց վեհափառը Հռոմի պապին է ներկայացրել Արցախից՝ իրենց բնօրրանից տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առաջ կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների և պատանդառվածների ազատ արձակման հրամայականը։
Կաթողիկոսը հիշեցրել է երկու եկեղեցիների միջև ստեղծված ամուր կապերը, որոնք ամրապնդվել են երջանկահիշատակ երկու պապերի՝ 2001թ․Հովհաննես Պողոս Երկրորդի և 2016թ․ Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցելություններով։
© Photo : Info Service Dept of the Mother SeeԳարեգին 2-րդի և Լևոն 14-րդի հանդիպումը
Католикос Гарегин Второй встретился с Папой римским Львом XIV (16 сентября 2025). Ватикан - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2025
Գարեգին 2-րդի և Լևոն 14-րդի հանդիպումը
Գարեգին Երկրորդը հիշեցրել է նաև, որ 2015թ–ին` Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ, Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվել է սրբազան պատարագ, իսկ Հայոց եկեղեցու մեծագույն սրբերից Գրիգոր Նարեկացին հռչակվել է որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ։
«Հովվապետները կարևորեցին եկեղեցիների առաքելությունը աշխարհում արդարության ու խաղաղության հաստատման, ժողովուրդների համերաշխ գոյակցության ապահովման գործում՝ հավատարիմ տերունավանդ կոչման՝ առատացնելու մարդկանց սրտերում հավատը, հույսը և սերը։ Ընդգծվեց անհրաժեշտությունը` միավորելու եկեղեցիների ջանքերը հանուն Ավետարանի լույսի տարածման, մարդկանց իրավունքների պաշտպանության և բարօր ու ապահով աշխարհի կերտման»,- նշված է հաղորդագրության մեջ։
© Photo : Info Service Dept of the Mother SeeԳարեգին 2-րդի և Լևոն 14-րդի հանդիպումը
Католикос Гарегин Второй встретился с Папой римским Львом XIV (16 сентября 2025). Ватикан - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2025
Գարեգին 2-րդի և Լևոն 14-րդի հանդիպումը
Հայոց վեհափառը Հռոմի պապին նաև Հայաստան է հրավիրել։
Հանդիպման ավարտին Ամենայն հայոց կաթողիկոսի պատվիրակության անդամները ստացել են Հռոմի պապի օրհնությունը։
Վատիկան այցի շրջանակներում Գարեգին Բ-ն Հռոմի Սուրբ Մարիամ բազիլիկում աղոթել է Ֆրանցիսկոս պապի շիրիմի առջև։
© Photo : Info Service Dept of the Mother SeeԳարեգին 2-րդը Հռոմի Սուրբ Մարիամ բազիլիկում աղոթում է Ֆրանցիսկոս պապի շիրիմի առջև
Католикос Гарегин Второй посетил могилу Папы Франциска (16 сентября 2025). Ватикан - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2025
Գարեգին 2-րդը Հռոմի Սուրբ Մարիամ բազիլիկում աղոթում է Ֆրանցիսկոս պապի շիրիմի առջև
Լրահոս
0