https://arm.sputniknews.ru/20250916/hajastany-minskum-kmasnakci--aph-erkrneri-varchapetneri-handipmany-dzevachapy-der-hajtni-che-93494689.html
Հայաստանը Մինսկում կմասնակցի ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպմանը. ձևաչափը դեռ հայտնի չէ
Հայաստանը Մինսկում կմասնակցի ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպմանը. ձևաչափը դեռ հայտնի չէ
Sputnik Արմենիա
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին։ 16.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-16T14:36+0400
2025-09-16T14:36+0400
2025-09-16T14:38+0400
երևան
բելառուս
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ալեքսանդր լուկաշենկո
նիկոլ փաշինյան
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/48/93/489394_0:475:1953:1574_1920x0_80_0_0_afa71949f66401f7c9b151514aae16e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը կորոշի իր մասնակցության ձևաչափը սեպտեմբերի 29-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Այս մասին Մինսկում լրագրողներին հայտնել է Համագործակցության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն։ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին, օրակարգում նախատեսվում է 14 հարց ներառել։Իմ հայտարարությունը քննարկման ենթակա չէ. Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթեցին միմյանցՀիշեցնենք` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2024–ի մայիսի 15-17-ը Ադրբեջանում էր և այդ ընթացքում այցելել էր նաև Լեռնային Ղարաբաղ։ Նա հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Իլհամ Ալիևին՝ նա ասել էր` «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։Հունիսի 13–ին խորհրդարանում ելույթ ունենալիս Փաշինյանը հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, և դա պայմանավորված է Բելառուսի նախագահի արած հայտարարություններով։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։Իսկ անցած տարվա օգոստոսին, Լուկաշենկոյի հերթական կտրուկ հայտարարությունից հետո, Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի վրա լոլիկ և կարտոֆիլ էին նետել:
երևան
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/48/93/489394_0:292:1953:1757_1920x0_80_0_0_8b309c254a5e28f25c67fd53ae1f9675.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, բելառուս, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ալեքսանդր լուկաշենկո, նիկոլ փաշինյան, վարչապետ
երևան, բելառուս, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ալեքսանդր լուկաշենկո, նիկոլ փաշինյան, վարչապետ
Հայաստանը Մինսկում կմասնակցի ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպմանը. ձևաչափը դեռ հայտնի չէ
14:36 16.09.2025 (Թարմացված է: 14:38 16.09.2025) ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը կորոշի իր մասնակցության ձևաչափը սեպտեմբերի 29-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Այս մասին Մինսկում լրագրողներին հայտնել է Համագործակցության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն։
«Հայաստանը ևս հաստատել է իր մասնակցությունը։ Այժմ այդ հարցը մշակվում է։ Սա այն հարցն է, որի վերաբերյալ հայկական կողմը պետք է որոշում կայացնի՝ իր մասնակցությունն ավելի արդյունավետ տեսնելու համար։ Հետևաբար, նրանք են կայացնելու որոշումը», – ասել է նա՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին այն մասին, թե արդյոք հայկական կողմը առկա ձևաչափով կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին, օրակարգում նախատեսվում է 14 հարց ներառել։
Հիշեցնենք` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2024–ի մայիսի 15-17-ը Ադրբեջանում էր և այդ ընթացքում այցելել էր նաև Լեռնային Ղարաբաղ։ Նա հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Իլհամ Ալիևին՝ նա ասել էր` «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։
Հունիսի 13–ին խորհրդարանում ելույթ ունենալիս
Փաշինյանը հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, և դա պայմանավորված է Բելառուսի նախագահի արած հայտարարություններով։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ
Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։
Իսկ անցած տարվա օգոստոսին, Լուկաշենկոյի հերթական կտրուկ հայտարարությունից հետո, Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի վրա լոլիկ և կարտոֆիլ էին նետել: