00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու նախկին քաղաքապետն ու նրա ընտանիքի անդամները դատախազություն են հրավիրվել

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյան - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2024
Վարդան Ղուկասյան
Բաժանորդագրվել
Վարդան Ղուկասյանը, կինը, դուստրն ու որդին պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն դատախազություն։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նրա կինը՝ Նոնա Ղուկասյանը, դուստրը՝ Մանյա Ղուկասյանը, և որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Տեղեկությունը հրապարակվել է azdarar.am կայքում։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,- նշված է Ղուկասյանին և նրա ընտանիքի անդամներին ուղարկված ծանուցագրերում։
Ըստ հրապարակված փաստաթղթի՝ Գյումրու նախկին քաղաքապետն ու նրա ընտանիքի հարազատները իրավունք ունեն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Հիշեցնենք՝ 2023թ․դեկտեմբերին հայտնել էինք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից առերևույթի հանցավոր ճանապարհով օտարված գույքերի վրա արգելանք է կիրառվել։
Պարզվել է, որ նախկին պաշտոնյան օտարման ոչ ենթակա, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, տարբեր հասցեներում գտնվող 24 անշարժ գույք է օտարել, որոնց կադաստրային արժեքը կազմել է 35 մլն 690 հազար 403 դրամ:
Այնուհետև կեղծ բովանդակությամբ տեղեկանքներ են ներկայացվել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանում, և դրանց հիման վրա հիշյալ անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է տարբեր ՍՊԸ-ների և անձանց սեփականության իրավունքը։
Մեղադրանք է առաջադրվել նաև նրա եղբորը, որդուն և երկու մերձավոր ազգականի, որոնցից մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Իրավապահների տվյալներով` Վարդան Ղուկասյանը վերոնշյալ անշարժ գույքն օտարել է 1999-2012 թվականներին համայնքի ղեկավարի տեղակալ Գ.Մ.–ի, քաղաքաշինության բաժնի պետեր Հ.Կ.-ի և Ռ.Հ.-ի օժանդակությամբ։
Լրահոս
0