https://arm.sputniknews.ru/20250916/trampy-15-mlrd-dvolari-datakan-hajc-e-nerkajacrel-the-new-york-times-i-dem-93483185.html
Թրամփը 15 մլրդ դոլարի դատական հայց է ներկայացրել «The New York Times»-ի դեմ
Թրամփը 15 մլրդ դոլարի դատական հայց է ներկայացրել «The New York Times»-ի դեմ
Sputnik Արմենիա
Սպիտակ տան ղեկավարը պարբերականին մեղադրել է 2024 թվականի նախագահական ընտրություններում իր մրցակցին բացահայտ աջակցելու մեջ։ 16.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-16T10:07+0400
2025-09-16T10:07+0400
2025-09-16T10:19+0400
դոնալդ թրամփ
հայց
դատարան
մամուլ
քամալա հարիս
ամն
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/17/92664482_0:466:2048:1618_1920x0_80_0_0_2f290dcde3a41e960be26c179bf9eb70.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել «The New York Times»-ի դեմ։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, նա հայտնել է իր Truth Social սոցցանցում։ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ «իր համար մեծ պատիվ է զրպարտության և վարկաբեկման համար դատական հայց ներկայացնել «The New York Times»-ի դեմ», որին նա բնութագրել է որպես «ձախ արմատական Դեմոկրատական կուսակցության խոսափող» և երկրի «պատմության ամենավատ թերթերից» մեկը։Թրամփի հայտարարության համաձայն՝ 15 մլրդ դոլարի դատական հայցը ներկայացվել է Ֆլորիդա նահանգում։Ոչ մի կերպ չի կարողանում սովորել. Թրամփը կրկին շփոթել է Հայաստանը Ալբանիայի հետՍպիտակ տան ղեկավարը մեղադրել է պարբերականին 2024 թվականի նախագահական ընտրություններում իր մրցակցին` այն ժամանակվա փոխնախագահ Քամալա Հարիսին բացահայտ աջակցելու և իրեն, ինչպես նաև իր ընտանիքի անդամներին և շրջապատին զրպարտելու մեջ։Հուլիսին ամերիկյան CBS հեռուստաընկերությունը հայտարարեց «The Late Show»-ի փակման մասին, որի հաղորդավար Սթիվեն Քոլբերը ԱՄՆ երեկոյան հեռուստատեսության հատվածում նախագահ Դոնալդ Թրամփի ամենաակտիվ քննադատներից մեկն էր։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/17/92664482_0:37:2048:1573_1920x0_80_0_0_d028e3f34da42e19e7611dc1c9b5b9df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, հայց, դատարան, մամուլ, քամալա հարիս, ամն, ընտրություններ
դոնալդ թրամփ, հայց, դատարան, մամուլ, քամալա հարիս, ամն, ընտրություններ
Թրամփը 15 մլրդ դոլարի դատական հայց է ներկայացրել «The New York Times»-ի դեմ
10:07 16.09.2025 (Թարմացված է: 10:19 16.09.2025) Սպիտակ տան ղեկավարը պարբերականին մեղադրել է 2024 թվականի նախագահական ընտրություններում իր մրցակցին բացահայտ աջակցելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել «The New York Times»-ի դեմ։ Այս մասին,
ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, նա հայտնել է իր Truth Social սոցցանցում։
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ «իր համար մեծ պատիվ է զրպարտության և վարկաբեկման համար դատական հայց ներկայացնել «The New York Times»-ի դեմ», որին նա բնութագրել է որպես «ձախ արմատական Դեմոկրատական կուսակցության խոսափող» և երկրի «պատմության ամենավատ թերթերից» մեկը։
Թրամփի հայտարարության համաձայն՝ 15 մլրդ դոլարի դատական հայցը ներկայացվել է Ֆլորիդա նահանգում։
Սպիտակ տան ղեկավարը մեղադրել է պարբերականին 2024 թվականի նախագահական ընտրություններում իր մրցակցին` այն ժամանակվա փոխնախագահ Քամալա Հարիսին բացահայտ աջակցելու և իրեն, ինչպես նաև իր ընտանիքի անդամներին և շրջապատին զրպարտելու մեջ։
Հուլիսին ամերիկյան CBS հեռուստաընկերությունը հայտարարեց «The Late Show»-ի փակման մասին, որի հաղորդավար Սթիվեն Քոլբերը ԱՄՆ երեկոյան հեռուստատեսության հատվածում նախագահ Դոնալդ Թրամփի ամենաակտիվ քննադատներից մեկն էր։