00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական զորքի ժամանակավոր տեղակայման վայր և ԱԹՍ–ների կառավարման կետ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Алексей МайшевՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2025
Բաժանորդագրվել
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կառավարման կետը ոչնչացվել է FPV-դրոնների հաշվարկների միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. «Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումները Դոնեցկի Հանրապետության Կրամատորսկ-Դրուժկովկա ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման վայր և ԱԹՍ-ների կառավարման կետ են ոչնչացրել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Հարավ» զորախմբավորման 2-րդ գվարդիական հրետանային բրիգադի հետախուզության ստորաբաժանումները համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հաշվարկի հետ համատեղ ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման վայրը», - ասված է հաղորդագրությունում:
2-րդ գվարդիական հրետանային բրիգադի FPV-դրոնների հաշվարկներն էլ ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կառավարման կետը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0