https://arm.sputniknews.ru/20250915/mut-patmutjun-kadastri-kvomiteum-vovqer-en-dazhanabar-tsetsel-ashkhatvoghneric-meki-amusnun-93470776.html
Մութ պատմություն Կադաստրի կոմիտեում. ովքե՞ր են դաժանաբար ծեծել աշխատողներից մեկի ամուսնուն
Մութ պատմություն Կադաստրի կոմիտեում. ովքե՞ր են դաժանաբար ծեծել աշխատողներից մեկի ամուսնուն
Sputnik Արմենիա
ՀՀ կադաստրի պետական կոմիտեն հերքել է հրապարակված տեղեկությունը։ 15.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-15T18:24+0400
2025-09-15T18:24+0400
2025-09-15T18:25+0400
կադաստրի կոմիտե
ներքին գործերի նախարարություն (նգն)
ծեծ
լրագրող
https://cdn.am.sputniknews.ru/img/2350/68/23506867_0:0:1600:901_1920x0_80_0_0_cce76b4155c0775f1956c26c6efb5a87.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կադաստրի պետ Սուրեն Թովմասյանն ու նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանն առևանգել և ծեծի են ենթարկել իրենց աշխատակցի ամուսնուն` պատճառելով նրան մարմնական ծանր վնասվածք։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է լրագրող Սյուզի Բադոյանը։Բադոյանի պատմելով` միջադեպը տեղի է ունեցել երեկ կեսգիշերին. կադաստրի աշխատակիցը, որին փորձել են աշխատանքից ազատել, հրաժարվել է ազատման դիմում գրել, քանի որ դա համարել է անօրինական պահանջ։Դեպքի վերաբերյալ Sputnik Արմենիան փորձեց տեղեկություն ստանալ ՀՀ ՆԳՆ–ից։ Կառույցից հայտնեցին, որ քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։«ՆԳՆ ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»,– ավելացրին նախարարությունից։Ավելի ուշ հաղորդագրոթյուն տարածեց ՀՀ կադաստրի պետական կոմիտեն` հերքելով հրապարակված տեղեկությունը։«Տեղեկացնում ենք, որ զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությունը, թե ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը մասնակցություն ունեն քաղաքացու առևանգման և ծեծի ենթարկելու մեջ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է հաղորդագրության մեջ։Կոմիտեից նաև հորդորել են զերծ մնալ չճշտված տեղեկատվություն տարածելուց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2350/68/23506867_121:0:1544:1067_1920x0_80_0_0_70828732c7caa062893cf71373bb615c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կադաստրի կոմիտե, ներքին գործերի նախարարություն (նգն), ծեծ, լրագրող
կադաստրի կոմիտե, ներքին գործերի նախարարություն (նգն), ծեծ, լրագրող
Մութ պատմություն Կադաստրի կոմիտեում. ովքե՞ր են դաժանաբար ծեծել աշխատողներից մեկի ամուսնուն
18:24 15.09.2025 (Թարմացված է: 18:25 15.09.2025) ՀՀ կադաստրի պետական կոմիտեն հերքել է հրապարակված տեղեկությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կադաստրի պետ Սուրեն Թովմասյանն ու նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանն առևանգել և ծեծի են ենթարկել իրենց աշխատակցի ամուսնուն` պատճառելով նրան մարմնական ծանր վնասվածք։ Այս մասին
«Ֆեյսբուքի» իր էջում գրել է լրագրող Սյուզի Բադոյանը։
Բադոյանի պատմելով` միջադեպը տեղի է ունեցել երեկ կեսգիշերին. կադաստրի աշխատակիցը, որին փորձել են աշխատանքից ազատել, հրաժարվել է ազատման դիմում գրել, քանի որ դա համարել է անօրինական պահանջ։
«Աշխատակցի համառ դիմադրությանը հետևել է կոշտ զրույց, իսկ հետո ամուսնու ձայնային հաղորդագրությունը` ՀՀ կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանին, ինչից բորբոքվել ու ինքնատիրապետումը կորցրել է, փաստորեն, պարոն Սուրենը` Նիկոլի պաշտոնյան, ու իր իսկ հրահանգով էլ, ըստ ամենայնի, առևանգել են կադաստրի սույն աշխատակցու ամուսնուն, դաժանաբար ծեծի ենթարկել ու անկողին գցել մարմնական ծանր վնասվածքներով»,– գրել է Բադոյանը։
Դեպքի վերաբերյալ
Sputnik Արմենիան փորձեց տեղեկություն ստանալ ՀՀ ՆԳՆ–ից։ Կառույցից հայտնեցին, որ քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։
«ՆԳՆ ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»,– ավելացրին նախարարությունից։
Ավելի ուշ
հաղորդագրոթյուն տարածեց ՀՀ կադաստրի պետական կոմիտեն` հերքելով հրապարակված տեղեկությունը։
«Տեղեկացնում ենք, որ զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությունը, թե ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը մասնակցություն ունեն քաղաքացու առևանգման և ծեծի ենթարկելու մեջ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեից նաև հորդորել են զերծ մնալ չճշտված տեղեկատվություն տարածելուց։