https://arm.sputniknews.ru/20250915/bavarar-e-rusastani-hna-i-atshy-putiny-harc-e-ughghel-tntesutjan-pataskhanatunerin-93473452.html
Բավարա՞ր է Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը. Պուտինը հարց է ուղղել տնտեսության պատասխանատուներին
Բավարա՞ր է Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը. Պուտինը հարց է ուղղել տնտեսության պատասխանատուներին
Sputnik Արմենիա
Պուտինը հիշեցրել է ծայրահեղությունների չդիմելու անհրաժեշտության մասին, որպեսզի չխաթարվի մակրոտնտեսական քաղաքականությունը։ 15.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-15T19:54+0400
2025-09-15T19:54+0400
2025-09-15T19:55+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0f/93471504_0:0:886:498_1920x0_80_0_0_20115fca5c5ea81921eb036c2d37cece.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ հարց է ուղղել՝ ՌԴ-ում ՀՆԱ աճը, որը 7 ամսում կազմել է 1,1 %, բավարա՞ր է, թե՞ այլ տեմպեր են պետք:«Տնտեսական զարգացման նախարարության տվյալներով՝ հուլիսին համախառն ներքին արդյունքը տարեկան արտահայտությամբ ավելացրել է 0,4%–ով,, իսկ ընթացիկ տարվա 7 ամիսներին ՀՆԱ-ի աճը կազմել է 1,1%. հարց՝ դա բավարա՞ր է: Դա այն էր, ինչ մենք ուզո՞ւմ էինք: Մենք կարողանու՞մ ենք լուծել այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև։ Գուցե անհրաժեշտ են ինչ-որ այլ միջոցներ և ավելի բարձր տեմպեր», - ասել է ՌԴ նախագահը։Պուտինը հիշեցրել է ծայրահեղությունների չդիմելու անհրաժեշտության մասին, որպեսզի չխաթարվի մակրոտնտեսական քաղաքականությունը։«Դեռևս անցյալ տարի մենք ձեզ հետ խոսել ենք, քննարկել այն ամենը, ինչ ձևավորվում է մեր տնտեսության մեջ, խոսել ենք գնաճի դեմ պայքարի, մակրոտնտեսական կայունության ամրապնդման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Համաձայնել ենք, որ դա անխուսափելիորեն կհանգեցնի տնտեսության «սառեցմանը», դրա, ինչպես այն ժամանակ ասում էինք, փափուկ վայրէջքին։ Նաև ընդհանուր կարծիքն այն էր, որ անհրաժեշտ է չդիմել ծայրահեղ քայլերի և մակրոտնտեսական քաղաքականությունը չխաթարել, տնտեսությունը «չսառեցնել»», - ասել է Պուտինը։Ռուսաստանի նախագահը նաև հայտնել է, որ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ քննարկել է եռամյա բյուջեի նախապատրաստման հարցերը:Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի հաջորդ եռամյա բյուջեն կոչված է լուծելու երկրի զարգացման ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային հարցերը:Նա ընդգծել է՝ ստվերի և հարկերից խուսափելու դեմ պայքարի հարցերը պետք է լինեն հատուկ ուշադրության գոտում:Պուտինը Մոսկվայում մասնակցել է նոր ազգային տիեզերական կենտրոնի բացմանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Путин задал экономическому блоку главный вопрос
Sputnik Արմենիա
Путин задал экономическому блоку главный вопрос
2025-09-15T19:54+0400
true
PT0M31S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0f/93471504_109:0:773:498_1920x0_80_0_0_01eea6029eec9d8f40cfd09324b5d104.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, տնտեսություն, видео
ռուսաստան, վլադիմիր պուտին, տնտեսություն, видео
Բավարա՞ր է Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը. Պուտինը հարց է ուղղել տնտեսության պատասխանատուներին
19:54 15.09.2025 (Թարմացված է: 19:55 15.09.2025) Պուտինը հիշեցրել է ծայրահեղությունների չդիմելու անհրաժեշտության մասին, որպեսզի չխաթարվի մակրոտնտեսական քաղաքականությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ հարց է ուղղել՝ ՌԴ-ում ՀՆԱ աճը, որը 7 ամսում կազմել է 1,1 %, բավարա՞ր է, թե՞ այլ տեմպեր են պետք:
«Տնտեսական զարգացման նախարարության տվյալներով՝ հուլիսին համախառն ներքին արդյունքը տարեկան արտահայտությամբ ավելացրել է 0,4%–ով,, իսկ ընթացիկ տարվա 7 ամիսներին ՀՆԱ-ի աճը կազմել է 1,1%. հարց՝ դա բավարա՞ր է: Դա այն էր, ինչ մենք ուզո՞ւմ էինք: Մենք կարողանու՞մ ենք լուծել այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև։ Գուցե անհրաժեշտ են ինչ-որ այլ միջոցներ և ավելի բարձր տեմպեր», - ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը հիշեցրել է ծայրահեղությունների չդիմելու անհրաժեշտության մասին, որպեսզի չխաթարվի մակրոտնտեսական քաղաքականությունը։
«Դեռևս անցյալ տարի մենք ձեզ հետ խոսել ենք, քննարկել այն ամենը, ինչ ձևավորվում է մեր տնտեսության մեջ, խոսել ենք գնաճի դեմ պայքարի, մակրոտնտեսական կայունության ամրապնդման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Համաձայնել ենք, որ դա անխուսափելիորեն կհանգեցնի տնտեսության «սառեցմանը», դրա, ինչպես այն ժամանակ ասում էինք, փափուկ վայրէջքին։ Նաև ընդհանուր կարծիքն այն էր, որ անհրաժեշտ է չդիմել ծայրահեղ քայլերի և մակրոտնտեսական քաղաքականությունը չխաթարել, տնտեսությունը «չսառեցնել»», - ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև հայտնել է, որ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ քննարկել է եռամյա բյուջեի նախապատրաստման հարցերը:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի հաջորդ եռամյա բյուջեն կոչված է լուծելու երկրի զարգացման ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային հարցերը:
Նա ընդգծել է՝ ստվերի և հարկերից խուսափելու դեմ պայքարի հարցերը պետք է լինեն հատուկ ուշադրության գոտում: