https://arm.sputniknews.ru/20250914/ukrainaji-zu-shurj-180-anodachu-trchvogh-sarq-e-khvocvel-belgvorvodi-marzum-93433985.html
Ուկրաինայի ԶՈւ շուրջ 180 անօդաչու թռչող սարք է խոցվել Բելգորոդի մարզում
Ուկրաինայի ԶՈւ շուրջ 180 անօդաչու թռչող սարք է խոցվել Բելգորոդի մարզում
Sputnik Արմենիա
Բելգորոդը գրոհել է 32 անօդաչու թռչող սարք, որոնցից 21-ը խոցվել է, տուժել է 6 խաղաղ բնակիչ: 14.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-14T13:37+0400
2025-09-14T13:37+0400
2025-09-14T13:39+0400
բելգորոդ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/16/50243054_0:120:1280:840_1920x0_80_0_0_d8e3d46f952291f7832409ebc80cccdb.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Անցած օրվա ընթացքում Բելգորոդի մարզի վրա խոցվել և ճնշվել է շուրջ 180 ուկրաինական ԱԹՍ, 10 խաղաղ բնակիչ դիմել է բժշկական օգնության: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Մարզպետի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում մարզի 10 շրջանի 56 բնակավայրեր հայտնվել են Ուկրաինայի հարվածի տակ: Արձակվել է 55 արկ և արձանագրվել է 244 անօդաչու թռչող սարքի հարձակում, որոնցից 178-ը խոցվել և ճնշվել են: Հաշվետու ժամանակահատվածում տարբեր վնասներ են հայտնաբերվել 11 բազմաբնակարան շենքերում, 14 առանձնատներում, երկու վարչական շենքերում, ձեռնարկությունում, երկու առևտրային և չորս սոցիալական օբյեկտներում, գյուղատնտեսական ձեռնարկություններում, գյուղտեխնիկայում, 44 տրանսպորտային միջոցներում, տուժել է նաև զոհված զինվորների հուշահամալիրը:Նա հավելել է, որ Բելգորոդում հարվածներ են հասցրել 32 անօդաչու թռչող սարքեր, որոնցից 21-ը խոցվել է, վեց խաղաղ բնակիչ վիրավորվել է, Բելգորոդյան շրջանում արձակվել է 12 զինամթերք, հարվածներ են հասցվել 27 անօդաչու թռչող սարքերի, որոնցից 22-ը խոցվել է, իսկ սեպտեմբերի 11-ին վիրավորված տղամարդը բժշկական օգնության է դիմել։Վերջին 4 օրերի ընթացքումշուրջ 256 ԱԹՍ է հարձակվել Բելգորոդի շրջանի վրա, զոհվել է 2 մարդՀիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/16/50243054_0:0:1280:960_1920x0_80_0_0_1f44f4d38b0f4ac1406e6506103cfebf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
Ուկրաինայի ԶՈւ շուրջ 180 անօդաչու թռչող սարք է խոցվել Բելգորոդի մարզում
13:37 14.09.2025 (Թարմացված է: 13:39 14.09.2025) Բելգորոդը գրոհել է 32 անօդաչու թռչող սարք, որոնցից 21-ը խոցվել է, տուժել է 6 խաղաղ բնակիչ:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Անցած օրվա ընթացքում Բելգորոդի մարզի վրա խոցվել և ճնշվել է շուրջ 180 ուկրաինական ԱԹՍ, 10 խաղաղ բնակիչ դիմել է բժշկական օգնության: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում մարզի 10 շրջանի 56 բնակավայրեր հայտնվել են Ուկրաինայի հարվածի տակ: Արձակվել է 55 արկ և արձանագրվել է 244 անօդաչու թռչող սարքի հարձակում, որոնցից 178-ը խոցվել և ճնշվել են: Հաշվետու ժամանակահատվածում տարբեր վնասներ են հայտնաբերվել 11 բազմաբնակարան շենքերում, 14 առանձնատներում, երկու վարչական շենքերում, ձեռնարկությունում, երկու առևտրային և չորս սոցիալական օբյեկտներում, գյուղատնտեսական ձեռնարկություններում, գյուղտեխնիկայում, 44 տրանսպորտային միջոցներում, տուժել է նաև զոհված զինվորների հուշահամալիրը:
Նա հավելել է, որ Բելգորոդում հարվածներ են հասցրել 32 անօդաչու թռչող սարքեր, որոնցից 21-ը խոցվել է, վեց խաղաղ բնակիչ վիրավորվել է, Բելգորոդյան շրջանում արձակվել է 12 զինամթերք, հարվածներ են հասցվել 27 անօդաչու թռչող սարքերի, որոնցից 22-ը խոցվել է, իսկ սեպտեմբերի 11-ին վիրավորված տղամարդը բժշկական օգնության է դիմել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։