00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է որոշենք՝ Մուսա լեռան ազատ զավա՞կ ենք, թե՞ ստրուկ․ Էդուարդ Շարմազանով

© Sputnik / Aram NersesyanԷդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2025
Բաժանորդագրվել
Քաղաքական գործիչը վստահ է, որ խաղաղության ճանապարհը թշնամու առաջ խոնարհվելը չէ, օրվա խորհուրդն էլ պարզ է՝ փրկությունը պայքարի մեջ է։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Նժդեհն ասում էր՝ միևնույն ժողովուրդը, նայած, թե ով է ղեկավարը, կարող է և՛ հրաշագործություններ կատարել, և՛ խայտառակորեն ծնկի գալ թշնամու առաջ։ Արմավիրի մարզում Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանի մոտ անցկացված միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Մեր խնդիրը նախ գալիս է իշխանական էլիտայից, որը սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, իրականացնում է քաղաքականություն, որը բխում է Անկարայի և Բաքվի պետական քաղաքականությունից: Սրանք առաջնորդվում են մի բանով՝ «մեր պաշտպանությունն անպաշտպանության մեջ է», կատարում են Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջները, որոնք անսպառ են` մինչև ՀՀ պետականության դե յուրե կործանում»,- նշեց Շարմազանովը։
Ինչպես հայերն ընտրեցին պայքարը․ Մուսալեռի 53-օրյա անհավանական հերոսապատումը
Նրա խոսքով՝ հենց այստեղ է Մուսա լեռան խորհուրդը՝ փրկությունը պայքարի մեջ է։
«Մենք պետք է որոշենք՝ ուզում ենք մեռնենք որպես անկախ, անկախության արժանի ա՞զգ, թե՞ ուզում ենք համալրել այն ժողովուրդների բանակը, որոնք պետականություն չունեն, այնքան թույլ են, նախանձախնդիր չեն, որ ստիպված այս կամ այն պետության կազմում պետք է ապրեն․․․ Մենք մեր ուղեղում և սրտերում պետք է ինքներս մեզ հարց տանք՝ մենք ստրու՞կ ենք, թե՞ ազատ Մուսա լեռան զավակներ»,- ասաց Շարմազանովը։
Նա վստահ է՝ այսօրվա պայքարը արժեքային և բարոյական սկզբունքները պահելու համար է, իսկ խաղաղության ճանապարհն էլ թշնամու առաջ ծնկի գալը չէ։
Հիշեցնենք, որ 110 տարի առաջ՝ Հայոց պատմության ամենաողբերգական տարում, գրվեց նաև պատմության ամենահերոսական էջերից մեկը՝ Մուսա լեռան ինքնապաշտպանությունը։ «Հրացանը ձեռքիս այստեղ կմեռնեմ, բայց գաղթական չեմ դառնա»․ այս որոշմամբ շուրջ 4000 հայեր ամրացան Մուսա լեռան վրա և 53 օր շարունակ հերոսական դիմադրություն ցույց տվեցին թուրքական զորաբանակին։
Սեպտեմբերի 13-ին ֆրանսիական 5 նավերը սկսեցին հայերի տարհանումը։ Պատմական այս իրադարձությունները հիշելու, այդ պայքարում հերոսացածների հիշատակը ոգեկոչելու համար ամեն տարի այս օրը Արմավիրի մարզում գտնվող հուշարձանի մոտ հավաքվում են բազմաթիվ մուսալեռցիներ ու տարբեր կողմերից եկած հայեր։
Միայն 18 կաթսա հարիսա. ինչպես է նշվելու Մուսա լեռան հերոսամարտի օրը կարանտինի պայմաններում
Լրահոս
0