00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆանտան գյուղում վերաբացվեց Հայրենական մեծ պատերազմի հերոսների նվիրված հուշարձանը

© Sputnik / Aram Nersesyan Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանը Ֆանտան գյուղում
 Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանը Ֆանտան գյուղում - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2025
Բաժանորդագրվել
Հայաստանում ՌԴ դեսպանն ընդգծեց, որ մեր օրերում Հայրենական մեծ պատերազմում կերտված հաղթանակը նոր արժեք ու կարևորություն է ձեռք բերել։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում այսօր տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանի վերաբացման արարողությունը։ Հուշարձանը վերջերս է վերականգնվել։
© Sputnik / Aram NersesyanՀայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանը Ֆանտան գյուղում
Возложение цветов у восстановленного мемориала памяти погибших в ВОВ (13 сентября 2025). село Фонтан, Котайкская область - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2025
Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանը Ֆանտան գյուղում
Հանդիսավոր արարողությանը ներկա ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հիշեցրեց՝ թեպետ Մեծ Հայրենականում և Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակից անցել է 80 տարի, բայց տասնամյակների հեռավորությունն այդ հաղթանակի նշանակությունը չի խամրեցրել։ Ավելին՝ այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ավելի տեսանելի են դարձնում այդ պատմական ձեռքբերման կարևորությունը։
«Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը և՛ հիշողություն է, և՛ դաս, որ մենք պարտավոր ենք պահպանել և հարգանքի տուրք մատուցել մեր պապերին, նախապապերին, որոնք աննկարագրելի զոհողությունների, անձնազոհության գնով դիմագրավեցին մարդկությանը սպառնացող չարիքին՝ նացիզմին, ֆաշիզմին, ռազմամոլությանը»,- ասաց դեսպան Կոպիրիկինը։
© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Կոպիրկին
Посол РФ Сергей Копыркин во время мероприятий, посвященных восстановлению мемориала памяти погибших в ВОВ (13 сентября 2025). село Фонтан, Котайкская область - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2025
Սերգեյ Կոպիրկին
Նա ընդգծեց, որ, օրինակ, Ֆանտան գյուղից պատերազմ է գնացել 600 մարդ, որից միայն 300-ն է վերադարձել, այսինքն՝ նույն հարաբերակցությունն է, ինչ և ամբողջ Խորհրդային Հայաստանի դեպքում է՝ մոտ 600 հազար մասնակից, որից գրեթե 300 հազարը ռազմաճակատից չվերադարձան։
Դեսպանը շեշտեց՝ այս պատերազմում ձեռք բերված հաղթանակի գինը չափազանց բարձր է եղել, և նախկին ԽՍՀՄ պետություններում երևի թե չկա մի ընտանիք, որին պատերազմը չի առնչվել։
© Sputnik / Aram NersesyanՀայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանի վերաբացումը Ֆանտան գյուղում
Посол РФ Сергей Копыркин во время мероприятий, посвященных восстановлению мемориала памяти погибших в ВОВ (13 сентября 2025). село Фонтан, Котайкская область - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2025
Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանի վերաբացումը Ֆանտան գյուղում
«Մեր ժողովուրդները միասնաբար, մեկ ընտանիքի պես հասել են այս հաղթանակին ռազմաճակատում, թիկունքում։ Մենք իրավունք չունենք դա մոռանալու։ Դա մեր բարոյական պարտքն է մեր նախնիների նկատմամբ»,- ասաց դեսպանը։
Նա նշեց, որ այսօր պարբերաբար ականատես ենք լինում պատմական իրադարձություններն ու դրանց նշանակությունը վերախմբագրելու, նսեմացնելու փորձերին, այն ուժերը, որոնք տասնամյակներ առաջ սանձազերծեցին պատերազմը, կրկին գլուխ են բարձրացնում, ուստի այսօր միասնական այս հաղթանակն ու պայքարը վերարժևորվում են։
© Sputnik / Aram NersesyanՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին
Посол РФ Сергей Копыркин во время мероприятий, посвященных восстановлению мемориала памяти погибших в ВОВ (13 сентября 2025). село Фонтан, Котайкская область - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2025
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին
Դեսպանը ցավով հիշեցրեց, որ նոսրանում են այն մարդկանց շարքերը, որոնք պատմական իրադարձությունների մասնակիցն ու անմիջական ականատեսն են դարձել, միաժամանակ, կարևորեց, որ երիտասարդներն են ստանձնում հիշողությունները պահպանելու ու թարմացնելու պատասխանատվությունը։
Սերգեյ Կոպիրկինն ուրախությամբ ընդգծեց, որ այս հուշարձանի վերականգնման նախաձեռնողներն ու իրականացնողները ևս երիտասարդներն են։
© Sputnik / Aram NersesyanՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու ՀՀ–ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը Ֆանտան գյուղում վերաբացված հուշարձանի մոտ
Посол РФ Сергей Копыркин и глава Россотрудничества Вадим Фефилов во время мероприятий, посвященных восстановлению мемориала памяти погибших в ВОВ (13 сентября 2025). село Фонтан, Котайкская область - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2025
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու ՀՀ–ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը Ֆանտան գյուղում վերաբացված հուշարձանի մոտ
Նշենք, որ հուշարձանի վերականգնումն իրականացվել է «Եվրասիա» ՀԿ-ի աջակցությամբ և Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի կողմից:
Լրահոս
0