00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը մեղադրել է Իսրայելին ագրեսիայի մեջ և ՀՕՊ-ն անվանել Թուրքիայի առաջնահերթությունը

© AP Photo / Francisco SecoՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2025
Բաժանորդագրվել
Անկարան մշակում է «Պողպատե գմբեթ» բազմաստիճան ՀՕՊ համակարգ՝ այն դիրքավորելով որպես իսրայելական «Երկաթե գմբեթից» ավելի արդյունավետ համալիր։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող կուսակցության փակ նիստում զգուշացրել է կողմնակիցներին տարածաշրջանում Իսրայելի «աճող ագրեսիայի» մասին և նշել երկրի անվտանգության ապահովման գործում հակաօդային պաշտպանության համակարգերի առանցքային դերը: Այս մասին հայտնում է Hürriyet թերթը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր երկրի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար զինված ուժերին 460 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 47 միավոր տեխնիկա փոխանցելու մասին:
«Կատարի վրա նենգ հարձակումը ցույց տվեց, որ «Պողպատե գմբեթը» մեր ճիշտ քայլն է։ Իսրայելի ագրեսիվությունը տարածաշրջանում մեծացել է», - հայտարարել է Էրդողանը։
Անկարան մշակում է «Պողպատե գմբեթ» բազմաստիճան ՀՕՊ համակարգ՝ այն դիրքավորելով որպես իսրայելական «Երկաթե գմբեթից» ավելի արդյունավետ համալիր։ Էրդողանի գլխավորությամբ անցկացված պաշտպանական կառույցների նիստում քննարկվել է նաև ռուսական «С-400» համալիրները ազգային հակաօդային պաշտպանության համակարգին կցելու հեռանկարը:
Իսրայելը հարվածներ է հասցրել Կատարին, ՀԱՄԱՍ–ի առաջնորդներից մեկը սպանվել է
Իսրայելի պաշտպանության բանակը սեպտեմբերի 9-ին հայտարարել է «Կրակե գագաթ» գործողության մեկնարկի մասին և հարվածներ հասցրել Դոհայում գտնվող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պաշտոնյաներին: Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելն ինքնուրույն է ծրագրել և իրականացրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին վերացնելու գործողությունը, որի պատասխանատվությունը ինքն է կրում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կատարին Իսրայելի հարվածներն անվանել է «դժբախտ պատահար»` նշելով, որ այդ թեմայով խոսել է Նեթանյահուի հետ։
Արաբական երկրների մեծ մասն արդեն դատապարտել է Իսրայելի գործողությունները և լիակատար համերաշխություն հայտնել Կատարին՝ նշելով, որ Իսրայելի ագրեսիան սպառնում է ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։ Արաբական երկրները նաև կոչ են արել միջազգային հանրությանը վերջ դնել իսրայելական հարձակումներին:
Թրամփը հայտարարել է, որ հիացած չէ Կատարին հասցված իսրայելական հարվածներից
Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդերահման ալ Թանին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Դոհան իրեն իրավունք է վերապահում պատասխան տալ Իսրայելին և կոչ է արել դադարեցնել «Նեթանյահուի խելահեղությունը», որն ամբողջ Մերձավոր Արևելքն ու Պարսից ծոցը տանում է դեպի ավելի լայնածավալ հակամարտություն:
Լրահոս
0