https://arm.sputniknews.ru/20250912/rdn-kartsum-e-hhi-het-ksharunakvi-apashrjapakman-hamateqstum-erkkhvosutjuny-93389107.html
ՌԴ–ն կարծում է` ՀՀ–ի հետ կշարունակվի ապաշրջափակման համատեքստում երկխոսությունը
ՌԴ–ն կարծում է` ՀՀ–ի հետ կշարունակվի ապաշրջափակման համատեքստում երկխոսությունը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունների մասին։ 12.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-12T15:51+0400
2025-09-12T15:51+0400
2025-09-12T16:58+0400
հայաստան
ռուսաստան
ապաշրջափակում
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0c/93386603_0:0:1280:721_1920x0_80_0_0_33322659c76331952ac95b55730a88fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանի հետ կշարունակվի հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում երկխոսությունը։ Ասօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Թրամփի ուղին»։Նա նշել է, որ միայն նախագծի կոնկրետ մանրամասներին ծանոթանալուց հետո հնարավոր կլինի պատկերացում կազմել, թե այդ երթուղին ինչպես է աշխատելու գործնականում։Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ, որոնք այսօր էլ պահպանում են իրենց արդիականությունը:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0c/93386603_235:0:1216:736_1920x0_80_0_0_1c4ddb1199c7dc4809f1faef13978e84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ապաշրջափակում, մարիա զախարովա, видео
հայաստան, ռուսաստան, ապաշրջափակում, մարիա զախարովա, видео
ՌԴ–ն կարծում է` ՀՀ–ի հետ կշարունակվի ապաշրջափակման համատեքստում երկխոսությունը
15:51 12.09.2025 (Թարմացված է: 16:58 12.09.2025) Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանի հետ կշարունակվի հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում երկխոսությունը։ Ասօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Թրամփի ուղին»։
Նա նշել է, որ միայն նախագծի կոնկրետ մանրամասներին ծանոթանալուց հետո հնարավոր կլինի պատկերացում կազմել, թե այդ երթուղին ինչպես է աշխատելու գործնականում։
«Անհրաժեշտ է նաև հաշվի առնել մի շարք լրացուցիչ գործոններ՝ Հայաստանն ընդգրկված է ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքում, Ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցը, ռուս սահմանապահները պահպանում են սահմանը այն տեղանքում, որտեղով ենթադրաբար կանցնի նշված երթուղին», – նշել է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ, որոնք այսօր էլ պահպանում են իրենց արդիականությունը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։