https://arm.sputniknews.ru/20250907/hh-agnn-el-hastatec-hajastanum-kkajana-ruben-rubinjani-ev-serdar-qylychi-handipumy-93244381.html
ՀՀ ԱԳՆ–ն էլ հաստատեց. Հայաստանում կկայանա Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը
ՀՀ ԱԳՆ–ն էլ հաստատեց. Հայաստանում կկայանա Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ թուրքկան մամուլը գրել էր, որ Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ առաջին հանդիպումը կանցկացնեն 07.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-07T13:06+0400
2025-09-07T13:06+0400
2025-09-07T13:12+0400
ռուբեն ռուբինյան
սերդար քըլըչ
հայաստան
թուրքիա
սահման
մարգարա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78901762_0:0:1280:721_1920x0_80_0_0_dc35533c90ed6ac00e230ffd45ed9626.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Թուրքական ԶԼՄ–ներում հայտնված լուրը հաստատեցին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։Այսօր ավելի վաղ թուրքկան մամուլը գրել էր, որ Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ առաջին հանդիպումը կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի շահագործման հարցով։Հիշեցնենք, որ հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել է ապրիլի 11-13-ը Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովի ընթացքում։ ՀՀ–ից մասնակցել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Նախորդ հանդիպումների ընթացքում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել էին վերսկսել բեռնատար անցումը, նախապատրաստել ենթակառուցվածքները սահմանի բացման համար: Նրանք նաև համաձայնության են եկել դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար վիզային ընթացակարգերի պարզեցման և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը հատելու թույլտվության վերաբերյալ, սակայն այդ որոշումները դեռևս մնում են թղթի վրա:Վտանգավոր խաղեր. Արեշևը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ–ի և Թուրքիայի քայլերի մասին
թուրքիա
մարգարա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78901762_89:0:1225:852_1920x0_80_0_0_2966de73117535182c3524ada8f24368.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն ռուբինյան, սերդար քըլըչ, հայաստան, թուրքիա, սահման, մարգարա
ռուբեն ռուբինյան, սերդար քըլըչ, հայաստան, թուրքիա, սահման, մարգարա
ՀՀ ԱԳՆ–ն էլ հաստատեց. Հայաստանում կկայանա Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը
13:06 07.09.2025 (Թարմացված է: 13:12 07.09.2025) Ավելի վաղ թուրքկան մամուլը գրել էր, որ Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ առաջին հանդիպումը կանցկացնեն
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Թուրքական ԶԼՄ–ներում հայտնված լուրը հաստատեցին նաև ՀՀ արտաքին գործերի
նախարարությունից։ Այսօր ավելի վաղ թուրքկան մամուլը
գրել էր, որ Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ առաջին հանդիպումը կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի շահագործման հարցով։
Հիշեցնենք, որ հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել է ապրիլի 11-13-ը Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովի ընթացքում։ ՀՀ–ից մասնակցել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Նախորդ հանդիպումների ընթացքում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել էին վերսկսել բեռնատար անցումը, նախապատրաստել ենթակառուցվածքները սահմանի բացման համար: Նրանք նաև համաձայնության են եկել դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար վիզային ընթացակարգերի պարզեցման և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը հատելու թույլտվության վերաբերյալ, սակայն այդ որոշումները դեռևս մնում են թղթի վրա: