https://arm.sputniknews.ru/20250911/ukrainaji-zinvats-uzheri-anodachunery-grvohel-en-zaek-i-usumnamarzakan-kentrvony-93371935.html
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները գրոհել են ԶԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնը
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները գրոհել են ԶԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնը
Sputnik Արմենիա
Հարվածը հասցվել է այն մասնաշենքին, որտեղ տեղակայված է օպերատիվ անձնակազմի պատրաստման համար օգտագործվող լիամասշտաբ վարժասարքը։ 11.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-11T22:35+0400
2025-09-11T22:35+0400
2025-09-12T16:51+0400
զապորոժիե
ատոմակայան
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47660702_0:20:1600:920_1920x0_80_0_0_57c788a55165779346e96d74a5c44df9.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնի վրա, նախնական տվյալներով տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է կայանի մամուլի ծառայությունը:«Ուկրաինայի զինված ուժերի հարվածը հասցվել է «Գ» մասնաշենքին, որտեղ տեղակայված է ռեակտորային դահլիճների օպերատիվ անձնակազմի պատրաստման համար օգտագործվող եզակի լիամասշտաբ վարժասարքը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ԱԷԿ-ի անձնակազմում տուժածներ չկան»,-տելեգրամյան ալիքում հայտնել է կայանի մամուլի ծառայությունը։Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցավ ՌԴ-ի սեփականությանը։Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնը ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման է ենթարկվելԶապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը:
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47660702_0:0:1600:1200_1920x0_80_0_0_16166f0fc4ca15fbbdc8020b0c41ac27.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները գրոհել են ԶԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնը
22:35 11.09.2025 (Թարմացված է: 16:51 12.09.2025) Հարվածը հասցվել է այն մասնաշենքին, որտեղ տեղակայված է օպերատիվ անձնակազմի պատրաստման համար օգտագործվող լիամասշտաբ վարժասարքը։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնի վրա, նախնական տվյալներով տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է կայանի մամուլի ծառայությունը:
«Ուկրաինայի զինված ուժերի հարվածը հասցվել է «Գ» մասնաշենքին, որտեղ տեղակայված է ռեակտորային դահլիճների օպերատիվ անձնակազմի պատրաստման համար օգտագործվող եզակի լիամասշտաբ վարժասարքը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ԱԷԿ-ի անձնակազմում տուժածներ չկան»,-տելեգրամյան ալիքում հայտնել է կայանի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցավ ՌԴ-ի սեփականությանը։
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: