00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարեկները տուգանային հրապարակից մեքենաներ ու պահեստամասեր են վաճառել․ գործը դատարանում է

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանության պարեկային ծառայության մեքենա
Ոստիկանության պարեկային ծառայության մեքենա - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2025
Բաժանորդագրվել
Պարեկային ծառայության համապատասխան ստորաբաժանման նախկին պետի ու ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոնատար անձինք տուգանային հրապարակից ավտոմեքենաներ ու պահեստամասեր են վաճառել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի համապատասխան ստորաբաժանման պետը, մի շարք անձանց օժանդակությամբ, 2024 թվականի դեկտեմբերին 1.600.000 ՀՀ դրամով վաճառել է քաղաքացուն պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և գոյացած հասույթը ներառել իր գույքային ֆոնդում:
Նույն պաշտոնյան 2025 թվականին 70․000 ՀՀ դրամով պատրաստվել է վաճառել իրեն վստահված՝ մեկ այլ անձին պատկանող 2.500.000 ՀՀ դրամ արժողությամբ մոպեդը, սակայն այն չի հանձնել գնորդին, ուստի հանցագործությունը չի իրագործվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով։ Նույն անձը տարբեր ժամանակահատվածներում վաճառել է նաև մի շարք այլ քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցները և գոյացած հասույթը ներառել իր գույքային ֆոնդում։
Պարզվել է նաև, որ 2024-2025 թվականների ընթացքում պաշտոնատար անձինք վաճառել են քաղաքացուն պատկանող տրանսպորտային միջոցի՝ ընդհանուր 350.000 ՀՀ դրամ արժողությամբ պահեստամասերը՝ այդ կերպ հափշտակելով իրենց վստահված գույքը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) մի քանի կետերով, 44-256-րդ հոդվածի հոդվածի (Վստահված գույքը հափշտակելու փորձ) 2 կետերով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև նրանց օժանդակած երկու անձանց:
Պարեկային ծառայության համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձի ու ևս մեկ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Հիշեցնենք՝ դեռ 2024թ․ դեկտեմբերին գրել էինք, որ ՆԳՆ տուգանային հրապարակից մոտ 2 տասնյակ մոպեդներ և ավտոմեքենաներ են անհետացել։ Լուրեր էին շրջանառվում, որ անհետացումների հետ անմիջական կապ ունեն պարեկներից մի քանիսը։ ՆԳՆ-ից մեր գրավոր հարցմանը պատասխանել էին, որ ոստիկանության պարեկային ծառայության հատուկ պահպանվող տարածքից անհետացած մոպեդների դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Լրահոս
0