00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն մեկնաբանող հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2025
Բաժանորդագրվել
ԵԱՀԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ այս պատմական պահի համատեքստում Հայաստանի Հանրապետությունն ակնկալում է խաղաղության համաձայնագրի ողջամիտ ժամկետում ստորագրումը և վավերացումը։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ դիմել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների փակման համար, քանի որ վերջիններս «այլևս արդիական չեն՝ հաշվի առնելով դրանց ստեղծման համար հիմք հանդիսացած իրավիճակի արմատական փոփոխությունների հանգամանքը»։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին ասված է Մինսկի գործընթացի և հարակից կառույցների վերաբերյալ ԵԱՀԿ Նախարարների ​​խորհրդի կողմից ընդունված որոշման առնչությամբ ՀՀ մեկնաբանող հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է։
Նշվում է, որ ՀՀ մեկնաբանող հայտարարությունն այսօր ներկայացրել է ԵԱՀԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ 1533–րդ Մշտական խորհրդի հանդիպման ժամանակ։
«Հայաստանը Ադրբեջանի հետ համատեղ նախաձեռնել է սույն որոշման ընդունումը՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ դիմումն ուղղված ԵԱՀԿ գործող նախագահին, որը ստորագրվել է 2025 թ. օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում»,– ասված է հայտարարության մեջ։
Հովհանիսյանը նշել է` փաստաթղթում հաստատվել է, որ ստեղծվել են պայմաններ «մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո վերջապես բարիդրացիական հարաբերությունների կառուցման մեկնարկի համար՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա»։
«Հռչակագրում նաև ամրագրվել է, որ այս «իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջի փակման համար»։ Նախարարները նաև հաստատել են իրենց «համատեղ հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Հելսինկիի եզրափակիչ ակտին՝ շարունակելու երկկողմ մակարդակով հարաբերությունների կարգավորման գործընթացը»,– ընդգծել է ԵԱՀԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։
Վերջում նա հայտարարել է, որ այս պատմական պահի համատեքստում Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է խաղաղության համաձայնագրի ողջամիտ ժամկետում ստորագրումը և վավերացումը։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը: ԵԱՀԿ նախարարների խորհուրդը սեպտեմբերի 1-ին որոշում ընդունեց փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները։ Միաժամանակ անվավեր են ճանաչվում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ՄԽ–ի կողմից նախկինում ընդունված բոլոր որոշումները։ ԵԱՀԿ-ն մինչև 2025-ի դեկտեմբերի 1-ը կլուծարի Մինսկի խումբը։
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն։ 2022 թ. ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են խմբի շրջանակում Մոսկվայի հետ համագործակցությունից՝ հայտարարելով, որ իրենք չեն շփվի այդ ձևաչափով։
Լրահոս
0