00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը գնալու են, Ադրբեջանից բենզինն ավելի էժան առնեն, գան․ Ալեն Սիմոնյան

© Photo : press office of the Parliament of ArmeniaСовместная пресс-конференция Председателей парламентов Армении и Кипра Алена Симоняна и Аниты Димитриу по итогам встречи (19 мая 2025). Еревaн
Совместная пресс-конференция Председателей парламентов Армении и Кипра Алена Симоняна и Аниты Димитриу по итогам встречи (19 мая 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2025
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահի խոսքով՝ Ադրբեջանն էլ իր մտահոգություններն ունի և փորձում է չեզոքացնել ամեն հնարավոր ապագա սպառնալիք։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ շատ կարճ ժամանակում հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ առևտուր են անելու, ձևավորվելու է միասնական շուկա, մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքներն էլ լինելու են Բաքվի և ադրբեջանական մյուս քաղաքների խանութներում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հայերը գնալու են, բենզինն ավելի էժան առնեն, գան, որովհետև էդպես ձեռնտու է»,- հայտարարեց Սիմոնյանը։
Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպես ադրբեջանական կողմի համար սկզբունքային է Հայաստանի տարածքով անխոչընդոտ անցումը, այդ ճանապարհին հայերին չտեսնելը, ժամանակակից, տեխնիկական միջոցներով զննումը և այլն, արդյոք նույն կերպ սկզբունքայի՞ն է հայկական կողմի համար անցնելը` չտեսնելով ադրբեջանցիներին և այլն։ Սիմոնյանը նշեց, թե կարճ ու կոնկրետ կարող է պատասխանել, որ գործելու է փոխադարձության սկզբունքը։
Ոչ թե վարձակալություն, այլ կառուցապատման իրավունք. Փաշինյանը պարզաբանում է «Թրամփի ուղին»
Նա չպատասխանեց լրագրողի այն դիտարկմանը, թե Ադրբեջանում, օրինակ, երկրի ղեկավարի մակարդակով որևէ անգամ հայտարարություն չի հնչել, թե հայերն էլ ադրբեջանական տարածքով անխոչընդոտ կամ պարզեցված ընթացակարգերով անցում են ունենալու։
«Ադրբեջանը նույնպես շատ մեծ վերքեր ունի, համարում է (չեմ վիճում՝ ճիշտ է, թե սխալ է), որ 30 տարի ՀՀ-ն իրենց երկրի 20 տոկոսը պահել է օկուպացիայի տակ, մինչև ցեղասպանություն հասնող հայտարարություններ է անում։ Իր մտածելակերպը տենց է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար շատ կարևոր է ամեն հնարավոր ապագա սպառնալիք կանխել ու հանկարծ թույլ չտալ, որ 50-100 տարի հետ՝ ամեն ինչ կարող է լինել»,- ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Լրահոս
0