00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այս պահին վերապատմելու եմ մի հեքիաթ, որն արժե 6,5 միլիոն դոլար»․ Գեղամ Մանուկյան

© SputnikԳեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2025
Բաժանորդագրվել
Գեղամ Մանուկյանի խոսքով`3 տարում իշխանությունը նույնիսկ մարզադաշտերի նախագիծը չունի։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունը շուրջ 3 տարի հեքիաթ է պատմում ֆուտբոլային մարզադպրոցների մասին։ ԱԺ-ում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը
«Այս պահին վերապատմելու եմ մի հեքիաթ, որն արժե 6,5 միլիոն դոլար։ 2 միլիարդ 500 միլիոն դրամ արժողության հեքիաթը լսել եք բոլորդ, բայց հատկապես արտաշատցիներին, մարտունեցիներին, իջևանցիներին, Դավթաշենի բնակիչներին պատմել է ՀՀ կառավարությունը՝ հեքիաթասաց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այն ներկայացվել է որպես ֆուտբոլի համար աննախադեպ իրադարձություն»,– ասաց նա։
Պատգամավորը մանրամասնեց, որ խոսքը 2022 թվականին կառավարության հատկացրած դրամաշնորհի մասին է, որով Մարտունիում, Դավթաշենում, Աշտարակում չորս ֆուտբոլային մարզադպրոց պետք է կառուցվեր։ Նա հիշեցրեց, որ դրամաշնորհների պարագայում ամեն 1000 դոլարի հաշվետվություն է ներկայացվում, սակայն պետության տված դրամաշնորհից անցել է մոտ 3 տարի, բայց լուր չկա։
«Այս տարվա ամռանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցնում ենք, թե այդ 2.5 միլիարդ դրամով, ի՞նչ եք արել։ 6.5 միլիոն դոլարանոց հեքիաթի արդյունքը՝ այս տարի նոր նախագծանախահաշվային մշակման ծառայությունների գնման պայմանագրերն են կնքվել։ Դեռ նախագծերը չկան»,– շարունակեց Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորը մատնանշեց նաև իշխանությունների խոսքի անհամապատասխանությունը՝ հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այս տարվա հունիսին հրապարակած գրառումը, ըստ որի` Մարտունու մարզադաշտը վերադարձվել է համայնքին։
Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայով հարցում էր ուղարկել Մարտունի համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանին։ Նա պատասխանել էր, որ նշված մակերեսով հողամասը դեռ 2006 թվականի որոշմամբ է փոխանցվել համայնքին։
Լրահոս
0