https://arm.sputniknews.ru/20250910/lehastann-odanavakajanner-e-veradardzrel-erkinq-bardzracvats-inqnatirnery-93323389.html
Լեհաստանն օդանավակայաններ է վերադարձրել երկինք բարձրացված ինքնաթիռները
Լեհաստանն օդանավակայաններ է վերադարձրել երկինք բարձրացված ինքնաթիռները
Sputnik Արմենիա
Զինվորականները անհայտ առարկա կամ բեկորներ նկատած բնակիչներին հորդորում են չմոտենալ ու չդիպչել դրանց: 10.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-10T10:14+0400
2025-09-10T10:14+0400
2025-09-10T10:26+0400
լեհաստան
ինքնաթիռ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/870/30/8703077_0:161:3067:1886_1920x0_80_0_0_821292a7833c039d9c6efae3faf9d632.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Լեհաստանը օդանավակայաններ է վերադարձրել ինքնաթիռները, որոնք երկինք էին բարձրացվել օդային տարածքի խախտման մասին հաղորդագրությունների կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությանը:Միաժամանակ զինվորականները անհայտ առարկաներ կամ բեկորներ նկատած բնակիչների հորդորում են չմոտենալ ու չդիպչել դրանց։«Նման իրերը կարող են վտանգ ներկայացնել և վտանգավոր նյութեր պարունակել։ Դրանք պետք է մանրակրկիտ ստուգվեն համապատասխան մարմինների կողմից», - ասվում է հաղորդագրության մեջ։Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ գիշերը խախտվել է Լեհաստանի օդային տարածքը, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ: Լեհական ԶԼՄ-ները, հղում անելով ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանը, հայտնել էին, որ չորս լեհական օդանավակայաններ, այդ թվում՝ Վարշավայում, անցած գիշեր փակվել են չպլանավորված ռազմական գործունեության պատճառով, որը կապված է պետության անվտանգության ապահովման հետ: Լեհ զինվորականներն իրենց հերթին պնդում են, որ խոցել են մի քանի ԱԹՍ, որոնք խախտել են երկրի օդային տարածքը:
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/870/30/8703077_168:0:2899:2048_1920x0_80_0_0_53ea7744ecc7fe0ac9b828b10d63955d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեհաստան, ինքնաթիռ, անօդաչու թռչող սարք (աթս)
լեհաստան, ինքնաթիռ, անօդաչու թռչող սարք (աթս)
Լեհաստանն օդանավակայաններ է վերադարձրել երկինք բարձրացված ինքնաթիռները
10:14 10.09.2025 (Թարմացված է: 10:26 10.09.2025) Զինվորականները անհայտ առարկա կամ բեկորներ նկատած բնակիչներին հորդորում են չմոտենալ ու չդիպչել դրանց:
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Լեհաստանը օդանավակայաններ է վերադարձրել ինքնաթիռները, որոնք երկինք էին բարձրացվել օդային տարածքի խախտման մասին հաղորդագրությունների կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությանը:
«Լեհական և դաշնակից ռազմաօդային ուժերի գործողություններն ավարտվել են։ Շարունակվում են աշխատանքները Լեհաստանի օդային տարածքը խախտած օբյեկտների ընկնելու հնարավոր վայրերի որոնման և հայտնաբերման ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ զինվորականները անհայտ առարկաներ կամ բեկորներ նկատած բնակիչների հորդորում են չմոտենալ ու չդիպչել դրանց։
«Նման իրերը կարող են վտանգ ներկայացնել և վտանգավոր նյութեր պարունակել։ Դրանք պետք է մանրակրկիտ ստուգվեն համապատասխան մարմինների կողմից», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ գիշերը խախտվել է Լեհաստանի օդային տարածքը, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ: Լեհական ԶԼՄ-ները, հղում անելով ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանը, հայտնել էին, որ չորս լեհական օդանավակայաններ, այդ թվում՝ Վարշավայում, անցած գիշեր փակվել են չպլանավորված ռազմական գործունեության պատճառով, որը կապված է պետության անվտանգության ապահովման հետ: Լեհ զինվորականներն իրենց հերթին պնդում են, որ խոցել են մի քանի ԱԹՍ, որոնք խախտել են երկրի օդային տարածքը: