https://arm.sputniknews.ru/20250910/kvoghmern-ajs-pahin-irar-vra-chen-krakum-mirzvojany-adrbejani-het-khaghaghutjan-masin-93333662.html
Կողմերն այս պահին իրար վրա չեն կրակում. Միրզոյանը` Ադրբեջանի հետ խաղաղության մասին
Կողմերն այս պահին իրար վրա չեն կրակում. Միրզոյանը` Ադրբեջանի հետ խաղաղության մասին
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարի խոսքով` եթե առաջիկայում ստորագրվի խաղաղության պայմանագիրը, միևնույնն է` չեն կարող ասել, որ ամեն ինչ վերջացավ, խաղաղությունն ամբողջական... 10.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-10T16:46+0400
2025-09-10T16:46+0400
2025-09-10T16:48+0400
հայաստան
ադրբեջան
արարատ միրզոյան
խաղաղության պայմանագիր
էսկալացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/2121/63/21216384_0:0:1600:901_1920x0_80_0_0_513186f8878d52cd39b26ed27fa9d855.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ճանապարհի սկզբին են դեռ։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Նա պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին, թե այս փուլում Ադրբեջանի հետ երկխոսությունն ինչ ուղղությամբ ու տրամաբանությամբ է ընթանում վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո։«Խաղաղությունը երկար գործընթաց է, որը խնամք ու հոգատարություն է պահանջում, յուրաքանչյուր արտաբերվելիք բառի ու շրջանառվող փաստաթղթի համար զգուշություն է պահանջում։ Թշնամանքի ու արյան պատմություն կա երկար, իսկ խաղաղությունը երբեք երկու բարեկամ երկրների միջև չի հաստատվում»,– հայտարարեց նա։Ըստ նախարարի` եթե առաջիկայում ստորագրվի խաղաղության պայմանագիրը, միևնույնն է` չենք կարող ասել, որ ամեն ինչ վերջացավ, խաղաղությունն ամբողջական հաստատված է։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2121/63/21216384_40:0:1500:1095_1920x0_80_0_0_c71d53ac407bc4b227e5fccc87f043ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, արարատ միրզոյան, խաղաղության պայմանագիր, էսկալացիա
հայաստան, ադրբեջան, արարատ միրզոյան, խաղաղության պայմանագիր, էսկալացիա
Կողմերն այս պահին իրար վրա չեն կրակում. Միրզոյանը` Ադրբեջանի հետ խաղաղության մասին
16:46 10.09.2025 (Թարմացված է: 16:48 10.09.2025) ՀՀ արտգործնախարարի խոսքով` եթե առաջիկայում ստորագրվի խաղաղության պայմանագիրը, միևնույնն է` չեն կարող ասել, որ ամեն ինչ վերջացավ, խաղաղությունն ամբողջական հաստատված է։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ճանապարհի սկզբին են դեռ։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին, թե այս փուլում Ադրբեջանի հետ երկխոսությունն ինչ ուղղությամբ ու տրամաբանությամբ է ընթանում վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո։
«Խաղաղությունը երկար գործընթաց է, որը խնամք ու հոգատարություն է պահանջում, յուրաքանչյուր արտաբերվելիք բառի ու շրջանառվող փաստաթղթի համար զգուշություն է պահանջում։ Թշնամանքի ու արյան պատմություն կա երկար, իսկ խաղաղությունը երբեք երկու բարեկամ երկրների միջև չի հաստատվում»,– հայտարարեց նա։
Ըստ նախարարի` եթե առաջիկայում ստորագրվի խաղաղության պայմանագիրը, միևնույնն է` չենք կարող ասել, որ ամեն ինչ վերջացավ, խաղաղությունն ամբողջական հաստատված է։
«Շատ պարզունակացնելով` մենք կարող ենք առայժմ ասել, որ կողմերն այս պահին իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը մինիմալ է, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է։ Կա՞ն խնդիրներ։ Իհարկե, դրանք բազմաթիվ են»,– ընդգծեց Միրզոյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։