00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ՀՕՊ–ը շուրջ երեք ժամում 32 ուկրաինական անօդաչու է խոցել ՌԴ մարզերի վրա. ՊՆ

© Sputnik / Рамиль СитдиковՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2025
Բաժանորդագրվել
Բելգորոդի մարզի երկնքում 25 անօդաչու է խոցվել։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ՀՕՊ համակարգերը Բելգորոդի և Կուրսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի և Սև ծովի վրա շուրջ 3 ժամում ուկրաինական 32 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«2025 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11:15-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև 14:00-ն (Մոսկվայի ժամանակով) ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական 32 ինքնաթիռատիպ անօդաչու են որսացել և ոչնչացրել, որոնցից 25-ը՝ Բելգորոդի մարզի տարածքի վրա, չորսը՝ Սև ծովի, 2-ը՝ Կուրսկի մարզի և մեկը՝ Կրասնոդարի մարզի երկնքում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0