https://arm.sputniknews.ru/20250910/fransiajum-zangvatsajin-bvoghvoqi-akcianeric-473-andz-e-berman-entarkvel-93344182.html
Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաներից 473 անձ է բերման ենթարկվել
Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաներից 473 անձ է բերման ենթարկվել
Sputnik Արմենիա
Ֆրանսիացիների մոտ վրդովմունք էր առաջացրել վարչապետի ներկայացրած բյուջեի նոր նախագիծը, որով նախատեսվում էր ծախսերի մի շարք կրճատումներ անել։ 10.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-10T21:58+0400
2025-09-10T21:58+0400
2025-09-10T22:02+0400
ֆրանսիա
փարիզ
բողոքի ակցիա
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0a/93344384_0:0:1024:577_1920x0_80_0_0_ade9b6c2c68d82a81ac8e74ca95e412a.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik․ Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաներից բերման ենթարկվածների թիվը հասել է 473-ի։ Տեղեկությունը հայտնում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը։Նշվում է, որ 473-ից 203 անձ Փարիզում է բերման ենթարկվել։ Ձերբակալվածներից 339-ը կալանավորվել են։Այս տարվա հուլիսին Ֆրանսիայի այն ժամանակվա վարչապետ Ֆրանսուա Բայրուն ներկայացրել էր 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Ըստ այդմ, իշխանությունները մտադիր էին խնայել 43,8 միլիարդ եվրո՝ նախկինում նախատեսված 40 միլիարդի փոխարեն։ Կառավարության ծրագրի համաձայն՝ կենսաթոշակները և սոցիալական վճարները չեն ինդեքսավորվելու ըստ գնաճի, որևէ նախարարության բյուջե չի ավելացվելու, բացի պաշտպանության նախարարությունից: Պաշտպանության նախարարությունն իր հերթին ստանալու է լրացուցիչ 3,5 միլիարդ եվրո՝ «աշխարհում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով»: Բայրուն նաև հայտարարել էր, որ բյուջետային դեֆիցիտը նվազեցնելու համար «ֆրանսիացիները պետք է ավելի շատ աշխատեն»: Մասնավորապես, նա առաջարկել էր տոնական երկու օրերը դարձնել աշխատանքային (օրինակ՝ դադարել պաշտոնական տոն համարել ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրը, որը Եվրոպայում նշվում է մայիսի 8-ին) ։ Կառավարության հայտարարած միջոցառումները մեծ վրդովմունք են առաջացրել ֆրանսիացիների շրջանում։Վարչապետ Ֆրանսուա Բայրուն հրաժարական տվեց այն բանից հետո, երբ խորհրդարանը սեպտեմբերի 8-ին անվստահություն հայտնեց նրա կառավարությանը։ Այսօր հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում նշանակել է պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուին։ Նոր վարչապետը պետք է 2026 թվականի բյուջեի ամբողջական նախագիծը խորհրդարան ներկայացնի մինչև հոկտեմբերի 7-ը։
ֆրանսիա
փարիզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0a/93344384_35:0:944:682_1920x0_80_0_0_f578a1bdf4c767744127e48bb9a05e70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, փարիզ, բողոքի ակցիա, ձերբակալություն
ֆրանսիա, փարիզ, բողոքի ակցիա, ձերբակալություն
Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաներից 473 անձ է բերման ենթարկվել
21:58 10.09.2025 (Թարմացված է: 22:02 10.09.2025) Ֆրանսիացիների մոտ վրդովմունք էր առաջացրել վարչապետի ներկայացրած բյուջեի նոր նախագիծը, որով նախատեսվում էր ծախսերի մի շարք կրճատումներ անել։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik․ Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաներից բերման ենթարկվածների թիվը հասել է 473-ի։ Տեղեկությունը հայտնում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը։
Նշվում է, որ 473-ից 203 անձ Փարիզում է բերման ենթարկվել։ Ձերբակալվածներից 339-ը կալանավորվել են։
Նշենք, որ երեկվանից բողոքի ակցիաներ են անցկացվում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում՝ «Արգելափակենք ամեն ինչ» կարգախոսով: Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում սպասվում են ավելի քան 700 տարբեր ակցիաներ: Նշվում է, որ ակցիաների մասնակիցների շարքերում նկատվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների նախկին մասնակիցներ։ Երկրում կարգուկանոն հաստատելու համար մոտ 80 հազար իրավապահ է ներգրավվելու։
Այս տարվա հուլիսին Ֆրանսիայի այն ժամանակվա վարչապետ Ֆրանսուա Բայրուն ներկայացրել էր 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Ըստ այդմ, իշխանությունները մտադիր էին խնայել 43,8 միլիարդ եվրո՝ նախկինում նախատեսված 40 միլիարդի փոխարեն։ Կառավարության ծրագրի համաձայն՝ կենսաթոշակները և սոցիալական վճարները չեն ինդեքսավորվելու ըստ գնաճի, որևէ նախարարության բյուջե չի ավելացվելու, բացի պաշտպանության նախարարությունից: Պաշտպանության նախարարությունն իր հերթին ստանալու է լրացուցիչ 3,5 միլիարդ եվրո՝ «աշխարհում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով»: Բայրուն նաև հայտարարել էր, որ բյուջետային դեֆիցիտը նվազեցնելու համար «ֆրանսիացիները պետք է ավելի շատ աշխատեն»: Մասնավորապես, նա առաջարկել էր տոնական երկու օրերը դարձնել աշխատանքային (օրինակ՝ դադարել պաշտոնական տոն համարել ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրը, որը Եվրոպայում նշվում է մայիսի 8-ին) ։ Կառավարության հայտարարած միջոցառումները մեծ վրդովմունք են առաջացրել ֆրանսիացիների շրջանում։
Վարչապետ Ֆրանսուա Բայրուն հրաժարական տվեց այն բանից հետո, երբ խորհրդարանը սեպտեմբերի 8-ին անվստահություն հայտնեց նրա կառավարությանը։ Այսօր հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում նշանակել է պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուին։ Նոր վարչապետը պետք է 2026 թվականի բյուջեի ամբողջական նախագիծը խորհրդարան ներկայացնի մինչև հոկտեմբերի 7-ը։