https://arm.sputniknews.ru/20250910/ete-angam-erdven-vor-zangezuri-mijancqy-hhi-het-kap-uni-chhavataq-pashinjan-93339118.html
Եթե անգամ երդվեն, որ «Զանգեզուրի միջանցքը» ՀՀ–ի հետ կապ ունի, չհավատաք. Փաշինյան
Եթե անգամ երդվեն, որ «Զանգեզուրի միջանցքը» ՀՀ–ի հետ կապ ունի, չհավատաք. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` այս հարցի հետ կապված գոյություն ունեն օբյեկտիվ իրականություն ու սուբյեկտիվ ընկալումներ։ 10.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-10T18:27+0400
2025-09-10T18:27+0400
2025-09-10T18:40+0400
«զանգեզուրի միջանցք»
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
թրամփի ուղի (tripp)
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90422334_0:0:1600:901_1920x0_80_0_0_6a6a0aa41e2eb1cbd83315d6eecf306e.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքում չի կարող գոյություն ունենալ «Զանգեզուրի միջանցք» անունով ենթակառուցվածք։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին։Պատգամավորի հարցը վերաբերում էր նրան, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո շարունակում է կիրառել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Արդյոք այս արտահայտության կիրառումը չի՞ հակասում ձեռք բերված պայմանավորվածություններին։Փաշինյանը նշեց, որ գոյություն ունեն օբյեկտիվ իրականություն ու սուբյեկտիվ ընկալումներ։«Մտադրությունների հուշագիրը» 1-2 տարով է լինում․ Փաշինյանը՝ ԱՄՆ-ում ստորագրածի մասինԸստ նրա` օբյեկտիվ իրականությունն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում ևս մեկ անգամ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իրավազորությունն ու սահմանների անխախտելիությունը։Այնուհետեև նա ցույց տվեց Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ–ի, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած փաստաթղթի մեծ պատճենը` նշելով, որ այնտեղ նշված է TRIPP–ի («Թրամփի ուղու») մասին նախագիծը։ Այն հայ–ամերիկյան քննարկման օրակարգի հարց է։Մնացածը, նրա խոսքով, սուբյեկտիվ իրականություն է և ՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ «Զանգեզուրի միջանցք» անունով գոյություն ունեցող ենթակառուցվածք։«Միաժամանակ ես նաև չեմ կարող բացառել, որ Ադրբեջանում այդ անունը օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով այնքան պոպուլյար է դարձել, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք, այդ թվում` այն ենթակառուցվածքներից, որոնք պետք է միանան «Թրամփի ուղուն», անվանել ցանկացած անունով ու ցանկացած մարդու անունով, սակայն դա ՀՀ ինքնիշխան տարածքի, օրակարգի, ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ կապ չունի»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։Ըստ նրա` եթե անգամ երդվեն, որ այդ արտահայտությունը ՀՀ–ի հետ կապ ունի, չպետք է հավատալ, քանի որ երդումն էլ է սուբյեկտիվ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90422334_105:0:1526:1066_1920x0_80_0_0_defadee44a0c11dc58e008c99ce216d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«զանգեզուրի միջանցք», հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, թրամփի ուղի (tripp), ամն
«զանգեզուրի միջանցք», հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, թրամփի ուղի (tripp), ամն
Եթե անգամ երդվեն, որ «Զանգեզուրի միջանցքը» ՀՀ–ի հետ կապ ունի, չհավատաք. Փաշինյան
18:27 10.09.2025 (Թարմացված է: 18:40 10.09.2025) ՀՀ վարչապետի խոսքով` այս հարցի հետ կապված գոյություն ունեն օբյեկտիվ իրականություն ու սուբյեկտիվ ընկալումներ։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքում չի կարող գոյություն ունենալ «Զանգեզուրի միջանցք» անունով ենթակառուցվածք։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին։
Պատգամավորի հարցը վերաբերում էր նրան, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո շարունակում է կիրառել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Արդյոք այս արտահայտության կիրառումը չի՞ հակասում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Փաշինյանը նշեց, որ գոյություն ունեն օբյեկտիվ իրականություն ու սուբյեկտիվ ընկալումներ։
Ըստ նրա` օբյեկտիվ իրականությունն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում ևս մեկ անգամ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իրավազորությունն ու սահմանների անխախտելիությունը։
Այնուհետեև նա ցույց տվեց Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ–ի, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած փաստաթղթի մեծ պատճենը` նշելով, որ այնտեղ նշված է TRIPP–ի («Թրամփի ուղու») մասին նախագիծը։ Այն հայ–ամերիկյան քննարկման օրակարգի հարց է։
«Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին այս նախագիծը պետք է կպնի Ադրբեջանին, ու Հայաստանի և Ադրբեջանի կոմունիկացիաները պետք է կպնեն իրար։ Այդ փաստաթղթի տակ կա երեք երկրների ղեկավարների ստորագրությունը»,– հայտարարեց Փաշինյանը։
Մնացածը, նրա խոսքով, սուբյեկտիվ իրականություն է և ՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ «Զանգեզուրի միջանցք» անունով գոյություն ունեցող ենթակառուցվածք։
«Միաժամանակ ես նաև չեմ կարող բացառել, որ Ադրբեջանում այդ անունը օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով այնքան պոպուլյար է դարձել, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք, այդ թվում` այն ենթակառուցվածքներից, որոնք պետք է միանան «Թրամփի ուղուն», անվանել ցանկացած անունով ու ցանկացած մարդու անունով, սակայն դա ՀՀ ինքնիշխան տարածքի, օրակարգի, ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ կապ չունի»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Ըստ նրա` եթե անգամ երդվեն, որ այդ արտահայտությունը ՀՀ–ի հետ կապ ունի, չպետք է հավատալ, քանի որ երդումն էլ է սուբյեկտիվ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։