https://arm.sputniknews.ru/20250910/duq-pashinjani-asats-datavvorneric-eq-agnesa-khamvojany-thatsh-harc-tvec-lusine-abgarjanin-93328938.html
Դուք Փաշինյանի ասած դատավորների՞ց եք. Ագնեսա Խամոյանը «տհաճ» հարց տվեց Լուսինե Աբգարյանին
Դուք Փաշինյանի ասած դատավորների՞ց եք. Ագնեսա Խամոյանը «տհաճ» հարց տվեց Լուսինե Աբգարյանին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը դատավորի թեկնածուին հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայացրած որոշումը։ 10.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-10T13:44+0400
2025-09-10T13:44+0400
2025-09-11T16:11+0400
հայաստան
ագնեսա խամոյան
աժ (ազգային ժողով)
լուսինե աբգարյան
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/15/88043050_0:0:1200:675_1920x0_80_0_0_6b05ab42d84ae527e542bf80be6bc8ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր Ազգային ժողովում փորձեց ճշտել` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու Լուսինե Աբգարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով աշխատող դատավոր է, թե ոչ։Ազգային ժողովի նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի ընտրության հարցը։ Բարձրագույն դատական խորհուրդը թափուր պաշտոնի համար երեք թեկնածու է առաջարկել՝ Լուսինե Աբգարյան, Արմեն Դանիելյան և Նելլի Բաղդասարյան։Խամոյանը նախ չմոռացավ նշել, որ Աբգարյանի թեկնածությունը ԱԺ–ն արդեն 2–րդ անգամ է քննարկում, քանի որ նախորդ անգամ նա հաջողություն չէր ունեցել։ Այնուհետև պատգամավորը հետաքրքրվեց, թե Աբգարյանն ինչ կարծիք ունի համատարած կալանքների վերաբերյալ, երբ քաղաքական գործերով մարդկանց տանում են կալանքի։ Նա մեջբերեց Փաշինյանի խոսքերը. «Կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի։ Դուք տե՞նց դատավոր եք, թե՞ ոչ»։ Պատգամավորն անդրադարձավ նաև դատավորի թեկնածուի այն հայտարարությունը, թե առաջնորդվում է բացառապես օրենքներով ու ՀՀ Սահմանադրությամբ։ Խամոյանը հիշեցրեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Աբգարյանի կայացրած կալանավորման դատավճիռը, որը հետո ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց։Ի պատասխան Լուսինե Աբգարյանն արդարացավ` նշելով, որ խափանման միջոցի ընտրության ժամանակ ինքը բացի կալանքից, կիրառել է այլընտրանքային բազմաթիվ այլ միջոցներ։Խամոյանը հակադարձեց` ասելով, որ անգամ ԲԴԽ նախագահը չի կարողանում ապահովել իր անկախությունը և ՀՀ վարչապետից ստացած ընդամենը մեկ sms հաղորդագրությամբ հրաժարականի դիմում է ներկայացնում։«Ինչ վերաբերում է Քոչարյանի գործին, ապա ես ուզում եմ հիշենել, որ ձեր որոշումը թողնել նրան կալանքի տակ, անմիջապես հաջորդեց Փաշինյանի` իմ նշած հայտարարությանը։ Պարզ հարց եմ տալիս Ձեզ` դուք Նիկոլ Փաշինյանի ասածը կանե՞ք, թե ոչ, եթե ձեզ դիմի»,– ևս մեկ անգամ հարցրեց պատգամավորը։«Ես որոշումներ կայացնելիս առաջնորդվում եմ բացառապես օրենքներով։ Այլ պատասխան չունեմ»,– արձագանքեց Աբգարյանը։Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ԱԺ–ն կրկին քննարկել էր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների հարցը։ Այդ ժամանակ ևս ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն առաջարկել էր Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները: Նրանցից որևէ մեկին ԱԺ–ն չէր ընտրել, և նրանք նույն կազմով կրկին առաջադրվել են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/15/88043050_92:0:992:675_1920x0_80_0_0_c6820ad169b55a0c4510719f91b21c4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ագնեսա խամոյան, աժ (ազգային ժողով), լուսինե աբգարյան, ռոբերտ քոչարյան
հայաստան, ագնեսա խամոյան, աժ (ազգային ժողով), լուսինե աբգարյան, ռոբերտ քոչարյան
Դուք Փաշինյանի ասած դատավորների՞ց եք. Ագնեսա Խամոյանը «տհաճ» հարց տվեց Լուսինե Աբգարյանին
13:44 10.09.2025 (Թարմացված է: 16:11 11.09.2025) Ընդդիմադիր պատգամավորը դատավորի թեկնածուին հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայացրած որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր Ազգային ժողովում փորձեց ճշտել` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու Լուսինե Աբգարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով աշխատող դատավոր է, թե ոչ։
Ազգային ժողովի նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի ընտրության հարցը։ Բարձրագույն դատական խորհուրդը թափուր պաշտոնի համար երեք թեկնածու է առաջարկել՝ Լուսինե Աբգարյան, Արմեն Դանիելյան և Նելլի Բաղդասարյան։
Խամոյանը նախ չմոռացավ նշել, որ Աբգարյանի թեկնածությունը ԱԺ–ն արդեն 2–րդ անգամ է քննարկում, քանի որ նախորդ անգամ նա հաջողություն չէր ունեցել։ Այնուհետև պատգամավորը հետաքրքրվեց, թե Աբգարյանն ինչ կարծիք ունի համատարած կալանքների վերաբերյալ, երբ քաղաքական գործերով մարդկանց տանում են կալանքի։ Նա մեջբերեց Փաշինյանի խոսքերը. «Կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի։ Դուք տե՞նց դատավոր եք, թե՞ ոչ»։ Պատգամավորն անդրադարձավ նաև դատավորի թեկնածուի այն հայտարարությունը, թե առաջնորդվում է բացառապես օրենքներով ու ՀՀ Սահմանադրությամբ։ Խամոյանը հիշեցրեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Աբգարյանի կայացրած կալանավորման դատավճիռը, որը հետո ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց։
Ի պատասխան Լուսինե Աբգարյանն արդարացավ` նշելով, որ խափանման միջոցի ընտրության ժամանակ ինքը բացի կալանքից, կիրառել է այլընտրանքային բազմաթիվ այլ միջոցներ։
«Ինչ վերաբերում է միջամտություններին, ապա իմ գործունեության ընթացքում որոշումները կայացնում եմ ինքնուրույն, իմ աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ որևէ միջամտություն չի եղել, իսկ եթե լինի, օրենքով սահմանված կարգով, դատավորի վարքագծի կանոններին համապատասխան ես կդիմեմ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ։ Եթե ես չեմ դիմել, ուրեմն նման պրակտիկա չի եղել»,– վստահեցրեց Աբգարյանը։
Խամոյանը հակադարձեց` ասելով, որ անգամ ԲԴԽ նախագահը չի կարողանում ապահովել իր անկախությունը և ՀՀ վարչապետից ստացած ընդամենը մեկ sms հաղորդագրությամբ հրաժարականի դիմում է ներկայացնում։
«Ինչ վերաբերում է Քոչարյանի գործին, ապա ես ուզում եմ հիշենել, որ ձեր որոշումը թողնել նրան կալանքի տակ, անմիջապես հաջորդեց Փաշինյանի` իմ նշած հայտարարությանը։ Պարզ հարց եմ տալիս Ձեզ` դուք Նիկոլ Փաշինյանի ասածը կանե՞ք, թե ոչ, եթե ձեզ դիմի»,– ևս մեկ անգամ հարցրեց պատգամավորը։
«Ես որոշումներ կայացնելիս առաջնորդվում եմ բացառապես օրենքներով։ Այլ պատասխան չունեմ»,– արձագանքեց Աբգարյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ԱԺ–ն կրկին քննարկել էր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների հարցը։ Այդ ժամանակ ևս ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն առաջարկել էր Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները: Նրանցից որևէ մեկին ԱԺ–ն չէր ընտրել, և նրանք նույն կազմով կրկին առաջադրվել են։