https://arm.sputniknews.ru/20250910/astghery-nc-ein-dasavvorvel-vor-samvel-karapetjani-gvortsy-makagrvel-e-ajd-datavvorin-khamvojan-93331664.html
Աստղերը ո՞նց էին դասավորվել, որ Սամվել Կարապետյանի գործը մակագրվեց այդ դատավորին. Խամոյան
Աստղերը ո՞նց էին դասավորվել, որ Սամվել Կարապետյանի գործը մակագրվեց այդ դատավորին. Խամոյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը ԲԴԽ նախագահից նաև հետաքրքրվեց` այդ ինչպե՞ս է աշխատում մակագրման համակարգը, երբ շատ կոնկրետ գործերով կոնկրետ դատավորներ են նշանակվում։ 10.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-10T15:28+0400
2025-09-10T15:28+0400
2025-09-10T17:43+0400
ագնեսա խամոյան
սամվել կարապետյան
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1c/49041008_0:0:1600:901_1920x0_80_0_0_d5b1f64b640b68e043e9e7d39401f740.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում գործող էլեկտրոնային մակագրման համակարգը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին հավատ չի ներշնչում։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ–ում, երբ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում ներկայացնում էր Արմեն Դանիելյանի թեկնածությունը։Խամոյանն Աթաբեկյանից հետաքրքրվեց` այդ ինչպե՞ս է աշխատում մակագրման համակարգը, երբ շատ կոնկրետ գործերով կոնկրետ դատավորներ են նշանակվում։Խամոյանը նաև հիշեցրեց, որ Կարապետյանի պաշտպաններն արդեն իսկ իմանալով` ինչպիսի վճիռ պիտի կայացներ դատավոր Դանիելյանը, նրանք բողոքը հետ են վերցնում, սակայն Դանիելյանը սպասում է այնքան ժամանակ, մինչև գործը նորից ընկնում է իրեն ու, բնականաբար, կայացնում է կալանավորման որոշում։«Քանի որ Դանիելյանն ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից է, կխնդրեի` մեկ բառով բնութագրել, թե ինչո՞ւ նա պետք է դառնա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր»,– ևս մեկ հարց ուղղեց պատգամավորը ԲԴԽ նախագահին։Արթուր Աթաբեկյանի խոսքով` դատավորների վարկանիշի սահմանումն առնվազն ԲԴԽ համար օրենքով ստեղծված չէ։Այնուհետև, նա վստահեցրեց, որ էլեկտրոնային մակագրման համակարգը ավտոմատացված է և պատահականության սկզբունքով է ընտրում, իսկ այդ համակարգին ցանկացած միջամտություն քրեորեն հետապնդելի արարք է։«Կարծում եմ` հրաշագործությունը տեխնիկայի դաշտում է. էլեկտրոնային համակարգն իր աշխատանքն է կատարել։ Ես որևէ բան չունեմ այդտեղ ավելացնելու»,– նշեց ԲԴԽ նախագահը։Ագնեսա Խամոյանին չբավարարեց նրա պատասխանը, և նա հեգնանքով արձագանքեց. «Ես հասկացա, որ այս հարցը ձեզ չպետք է ուղղեինք, այլ աստղագուշակներին կամ բրիտանացի գիտնականներին»։Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգումից 1 ամիս անց որևէ քննչական գործողություն չի արվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1c/49041008_177:0:1600:1067_1920x0_80_0_0_5fa18edf885e2293ef2098638fe76cd1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ագնեսա խամոյան, սամվել կարապետյան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատավոր
ագնեսա խամոյան, սամվել կարապետյան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատավոր
Աստղերը ո՞նց էին դասավորվել, որ Սամվել Կարապետյանի գործը մակագրվեց այդ դատավորին. Խամոյան
15:28 10.09.2025 (Թարմացված է: 17:43 10.09.2025) Ընդդիմադիր պատգամավորը ԲԴԽ նախագահից նաև հետաքրքրվեց` այդ ինչպե՞ս է աշխատում մակագրման համակարգը, երբ շատ կոնկրետ գործերով կոնկրետ դատավորներ են նշանակվում։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում գործող էլեկտրոնային մակագրման համակարգը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին հավատ չի ներշնչում։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ–ում, երբ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում ներկայացնում էր Արմեն Դանիելյանի թեկնածությունը։
Խամոյանն Աթաբեկյանից հետաքրքրվեց` այդ ինչպե՞ս է աշխատում մակագրման համակարգը, երբ շատ կոնկրետ գործերով կոնկրետ դատավորներ են նշանակվում։
«Որպես ամենաթարմ նշեմ Արմեն Դանիելյանին։ Շատ «պատահական», չգիտեմ` աստղերը ոնց էին դասավորվել, օրինակ` Սամվել Կարապետյանի գործը մակագրման համակարգով ընկնում է նրան։ Հանուն այդ գործի Արմեն Դանիելյանը հետաձգում է իր արձակուրդը, իսկ ես, որքան գիտեմ, արձակուրդ գնացող դատավորին 10–15 օր առաջ գործ չի մակագրվում»,– ընդգծեց պատգամավորը։
Խամոյանը նաև հիշեցրեց, որ Կարապետյանի պաշտպաններն արդեն իսկ իմանալով` ինչպիսի վճիռ պիտի կայացներ դատավոր Դանիելյանը, նրանք բողոքը հետ են վերցնում, սակայն Դանիելյանը սպասում է այնքան ժամանակ, մինչև գործը նորից ընկնում է իրեն ու, բնականաբար, կայացնում է կալանավորման որոշում։
«Քանի որ Դանիելյանն ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից է, կխնդրեի` մեկ բառով բնութագրել, թե ինչո՞ւ նա պետք է դառնա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր»,– ևս մեկ հարց ուղղեց պատգամավորը ԲԴԽ նախագահին։
Արթուր Աթաբեկյանի խոսքով` դատավորների վարկանիշի սահմանումն առնվազն ԲԴԽ համար օրենքով ստեղծված չէ։
«Մենք օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն դատավորին գնահատելու որոշակի չափորոշիչներ ունենք, որոնք կիրառում է դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձևավորված գնահատման հանձնաժողովը։ Դանիելյանի մասով այդ եզրակացությունը եղել է 97.5 տոկոս»,– հայտարարեց Աթաբեկյանը։
Այնուհետև, նա վստահեցրեց, որ էլեկտրոնային մակագրման համակարգը ավտոմատացված է և պատահականության սկզբունքով է ընտրում, իսկ այդ համակարգին ցանկացած միջամտություն քրեորեն հետապնդելի արարք է։
«Կարծում եմ` հրաշագործությունը տեխնիկայի դաշտում է. էլեկտրոնային համակարգն իր աշխատանքն է կատարել։ Ես որևէ բան չունեմ այդտեղ ավելացնելու»,– նշեց ԲԴԽ նախագահը։
Ագնեսա Խամոյանին չբավարարեց նրա պատասխանը, և նա հեգնանքով արձագանքեց. «Ես հասկացա, որ այս հարցը ձեզ չպետք է ուղղեինք, այլ աստղագուշակներին կամ բրիտանացի գիտնականներին»։