https://arm.sputniknews.ru/20250909/zangvatsajin-ankargutjunner-ev-hrkizumner-nepalum-nakhagahy-hrazharakan-e-tvel-93302099.html
Զանգվածային անկարգություններ և հրկիզումներ Նեպալում. նախագահը հրաժարական է տվել
Զանգվածային անկարգություններ և հրկիզումներ Նեպալում. նախագահը հրաժարական է տվել
Sputnik Արմենիա
Նեպալում անկարգությունների մասնակիցները հայտարարել են, որ երկիրն անցել է իրենց ղեկավարման տակ: 09.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-09T16:47+0400
2025-09-09T16:47+0400
2025-09-09T17:02+0400
նեպալ
անկարգություններ
բողոքի ակցիա
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/09/93301006_0:0:1280:720_1920x0_80_0_0_1574a0cd72066f46e30cb35fd31097a6.jpg
Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պաուդելը հրաժարական է տվել երկրում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:ԶԼՄ-ների տվյալներով՝ Նեպալի բանակը տարհանել է նախագահ Պաուդելին այն բանից հետո, երբ անկարգությունների մասնակիցները մտել են նրա նստավայրը և հրկիզել են նախագահի գրասենյակը։Բացի այդ, այրվում են գլխավոր դատախազի գրասենյակն ու Կատմանդուի շրջանային դատարանը, որտեղից դուրս են բերվել գործերի նյութերը։Նեպալում անկարգությունների ֆոնին փախուստի են դիմել երկրի Լալիտպուրի բանտի առնվազն 1,5 հազար կալանավորներ։Նեպալում անկարգությունների մասնակիցները հայտարարել են, որ երկիրն անցել է իրենց ղեկավարման տակ, կոչ են արել նոր կառավարություն ձևավորել և ընտրություններ անցկացնել:Նեպալի բանակը հորդորել է երկրում քաղաքացիական դիմակայության բոլոր կողմերին զերծ մնալ հետագա էսկալացիայից:Զինվորականները նաև կոչ են արել հանրությանը օգնել պահպանել պատմական, մշակութային և հնագիտական արժեքները: Նեպալում ցուցարարները ծեծի են ենթարկել երկրի արտգործնախարարին և նախկին վարչապետինԱնցյալ շաբաթվա վերջին Նեպալի իշխանությունները արգելափակել էին մի շարք խոշոր սոցիալական ցանցերի գործունեությունը, որոնք սահմանված ժամկետում չէին գրանցվել կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում: Խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ Կոմունիստական կուսակցության (մաոիստական կենտրոն) կուսակցության ավագ կազմակերպիչ Խիտ Ռաջ Պանդին որոշումն անընդունելի էր համարել և զգուշացրել, որ սոցիալական ցանցերի փակումը կարող է երկրում քաոս ստեղծել:Զանգվածային բողոքի ակցիաները, որոնց մասնակցում են հիմնականում երիտասարդները և ԶԼՄ-ներում անվանվում են «Z սերնդի հեղափոխություն», սկսվել են Նեպալի մայրաքաղաքում սեպտեմբերի 8-ին և տարածվել երկրի մի շարք խոշոր քաղաքներում: Ոստիկանության հետ բախումների հետևանքով 22 ցուցարար է զոհվել, ավելի քան 500-ը՝ վիրավորվել:
նեպալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/09/93301006_164:0:1124:720_1920x0_80_0_0_58876ba15c5d30546410239f63e77982.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նեպալ, անկարգություններ, բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ, видео
նեպալ, անկարգություններ, բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ, видео
Զանգվածային անկարգություններ և հրկիզումներ Նեպալում. նախագահը հրաժարական է տվել
16:47 09.09.2025 (Թարմացված է: 17:02 09.09.2025) Նեպալում անկարգությունների մասնակիցները հայտարարել են, որ երկիրն անցել է իրենց ղեկավարման տակ:
Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պաուդելը հրաժարական է տվել երկրում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Նեպալի բանակը տարհանել է նախագահ Պաուդելին այն բանից հետո, երբ անկարգությունների մասնակիցները մտել են նրա նստավայրը և հրկիզել են նախագահի գրասենյակը։
Ցուցարարները հրկիզել են նաև նախկին վարչապետ Կխանալի նստավայրը։ Նրա կինը լուրջ այրվածքներ է ստացել, նրան փրկել չի հաջողվել։
Բացի այդ, այրվում են գլխավոր դատախազի գրասենյակն ու Կատմանդուի շրջանային դատարանը, որտեղից դուրս են բերվել գործերի նյութերը։
Նեպալում անկարգությունների ֆոնին փախուստի են դիմել երկրի Լալիտպուրի բանտի առնվազն 1,5 հազար կալանավորներ։
Նեպալում անկարգությունների մասնակիցները հայտարարել են, որ երկիրն անցել է իրենց ղեկավարման տակ, կոչ են արել նոր կառավարություն ձևավորել և ընտրություններ անցկացնել:
Նեպալի բանակը հորդորել է երկրում քաղաքացիական դիմակայության բոլոր կողմերին զերծ մնալ հետագա էսկալացիայից:
Զինվորականները նաև կոչ են արել հանրությանը օգնել պահպանել պատմական, մշակութային և հնագիտական արժեքները:
Անցյալ շաբաթվա վերջին Նեպալի իշխանությունները արգելափակել էին մի շարք խոշոր սոցիալական ցանցերի գործունեությունը, որոնք սահմանված ժամկետում չէին գրանցվել կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում: Խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ Կոմունիստական կուսակցության (մաոիստական կենտրոն) կուսակցության ավագ կազմակերպիչ Խիտ Ռաջ Պանդին որոշումն անընդունելի էր համարել և զգուշացրել, որ սոցիալական ցանցերի փակումը կարող է երկրում քաոս ստեղծել:
Զանգվածային բողոքի ակցիաները, որոնց մասնակցում են հիմնականում երիտասարդները և ԶԼՄ-ներում անվանվում են «Z սերնդի հեղափոխություն», սկսվել են Նեպալի մայրաքաղաքում սեպտեմբերի 8-ին և տարածվել երկրի մի շարք խոշոր քաղաքներում: Ոստիկանության հետ բախումների հետևանքով 22 ցուցարար է զոհվել, ավելի քան 500-ը՝ վիրավորվել: