https://arm.sputniknews.ru/20250909/shutvov-kavartvi-hajastan-iran-nvor-elektrahaghvordman-gtsi-shinararutjuny-nranjan-93308777.html
Շուտով կավարտվի Հայաստան– Իրան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Նռանյան
Շուտով կավարտվի Հայաստան– Իրան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Նռանյան
Sputnik Արմենիա
Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են։ 09.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-09T19:01+0400
2025-09-09T19:01+0400
2025-09-09T19:06+0400
էլեկտրաէներգիա
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
լույս
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40772353_0:64:1600:965_1920x0_80_0_0_344da96f1ed0875a555e0feeb41d02dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Առաջիկա ամիսներին կարելի է ակնկալել Իրան–Հայաստան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտը։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը:Նռանյանի խոսքով` Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման այլ հնարավորությունները սահմանափակ են, քանի որ նույնիսկ հաշվի առնելով Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումը` այդ երկիրը ձևավորում է ատոմային էներգիայի հզորություններ, որոնք ինքը կարտահանի, ենթադրաբար, Եվրամիություն: Էլեկտրաէներգիայի արտահանումը Վրաստան մրցունակ է միայն տարվա այն կարճ ժամանակահատվածում, երբ այդ երկրում հիդրոէլեկտրակայանները դեռ չեն աշխատում ամբողջ հզորությամբ։ՀՀ–ում քննարկում են արևային էներգիայի արտոնյալ ցերեկային սակագների հնարավորությունըԸստ նրա` դեպի Իրան նոր էլեկտրահաղորդման գծի գործարկմանն այլընտրանք չկա, քանի որ իրանական շուկան Հայաստանի համար գրեթե անսպառ է։ Շինարարության ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են, բայց կարելի է հուսալ, որ մոտ ժամանակներս դրանք կավարտվեն։Նախագծի իրականացումն ուղեկցվել է դժվարություններով. այն սկսել են պլանավորել դեռևս 2012–ին, շինարարությունը մեկնարկել է միայն 2017–ին, իսկ ավարտման ժամկետները բազմիցս հետաձգվել են, այդ թվում` իրանական կապալառուի (Sunir ընկերության) ֆինանսական խնդիրների պատճառով:Ներկայում Հայաստանին և Իրանին միացնում են 110 և 220 ԿՎտ լարման էլեկտրահաղորդման երկու գծեր: 400 ԿՎտ երրորդ գիծը երկու երկրների միջև փոխհոսքերի հզորությունը 350–ից կհասցնի 1200 ՄՎտ–ի։ Դա թույլ կտա ընդլայնել հայկական էլեկտրաէներգիայի մատակարարումը իրանական գազի դիմաց։ Էլեկտրաէներգիայի մի մասը, որն այդ վառելիքով արտադրում են հայկական ՋԷԿ–երը, տեղափոխվում է Իրան։ Ավելցուկը մնում է Հայաստանում։ՀՀ—Իրան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. ՏԿԵՆ նախարար
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40772353_0:0:1424:1068_1920x0_80_0_0_38b8a494387e8387b57a7841a1c93ec6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էլեկտրաէներգիա, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), լույս, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
էլեկտրաէներգիա, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), լույս, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
Շուտով կավարտվի Հայաստան– Իրան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Նռանյան
19:01 09.09.2025 (Թարմացված է: 19:06 09.09.2025) Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Առաջիկա ամիսներին կարելի է ակնկալել Իրան–Հայաստան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտը։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը:
Նռանյանի խոսքով` Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման այլ հնարավորությունները սահմանափակ են, քանի որ նույնիսկ հաշվի առնելով Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումը` այդ երկիրը ձևավորում է ատոմային էներգիայի հզորություններ, որոնք ինքը կարտահանի, ենթադրաբար, Եվրամիություն: Էլեկտրաէներգիայի արտահանումը Վրաստան մրցունակ է միայն տարվա այն կարճ ժամանակահատվածում, երբ այդ երկրում հիդրոէլեկտրակայանները դեռ չեն աշխատում ամբողջ հզորությամբ։
Ըստ նրա` դեպի Իրան նոր էլեկտրահաղորդման գծի գործարկմանն այլընտրանք չկա, քանի որ իրանական շուկան Հայաստանի համար գրեթե անսպառ է։ Շինարարության ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են, բայց կարելի է հուսալ, որ մոտ ժամանակներս դրանք կավարտվեն։
Նախագծի իրականացումն ուղեկցվել է դժվարություններով. այն սկսել են պլանավորել դեռևս 2012–ին, շինարարությունը մեկնարկել է միայն 2017–ին, իսկ ավարտման ժամկետները բազմիցս հետաձգվել են, այդ թվում` իրանական կապալառուի (Sunir ընկերության) ֆինանսական խնդիրների պատճառով:
Ներկայում Հայաստանին և Իրանին միացնում են 110 և 220 ԿՎտ լարման էլեկտրահաղորդման երկու գծեր: 400 ԿՎտ երրորդ գիծը երկու երկրների միջև փոխհոսքերի հզորությունը 350–ից կհասցնի 1200 ՄՎտ–ի։ Դա թույլ կտա ընդլայնել հայկական էլեկտրաէներգիայի մատակարարումը իրանական գազի դիմաց։ Էլեկտրաէներգիայի մի մասը, որն այդ վառելիքով արտադրում են հայկական ՋԷԿ–երը, տեղափոխվում է Իրան։ Ավելցուկը մնում է Հայաստանում։