00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ–ից տեղահանվածները ՀՀ բանկերի հետ խնդիրներ ունեն. Գառնիկ Դանիելյանի հարցը ԿԲ նախագահին

© Photo : press office of the Parliament of ArmeniaԳառնիկ Դանիելյան
Գառնիկ Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2025
Բաժանորդագրվել
ԿԲ նախագահի խոսքով` բռնի տեղահանվածների հետ կապված յուրաքանչյուր դեպք առանձին մարդկային պատմություն է, որն ունի բազմաթիվ նյուանսներ։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները ՀՀ բանկային համակարգում խնդիրներ ունեն, ապա դրանք համակարգային չեն։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։
Պատգամավորը նշեց, որ շատ բանկեր հրաժարվում են արցախցիներին վարկ տրամադրելուց` պատճառաբանելով, որ նրանք Արցախում ունեցել են վարկային պարտավորություններ, որոնք չեն մարվել։ Դանիելյանը հետաքրքրվեց` արցախցիներին օգնելու ինչ–որ տարբերակ կա՞։
Գալստյանը նշեց, որ իրենց դիտարկումներով, ինչպես նաև բանկերի հետ աշխատելու արդյունքում եկել են այն եզրակացության, որ ամեն մի դեպք առանձին մարդկային պատմություն է, որն ունի բազմաթիվ նյուանսներ։
«Ձեր բարձրաձայնած խնդիրը համակարգային չէ, այլ անհատական, այլապես ես տեղյակ կլինեի։ Բանկային համակարգը միլիարդավոր գումարների զիջումներ և դուրսգրումներ է արել շատերի համար, սակայն խնդիրը պետք է անհատապես քննարկել»,– ընդգծեց նա։
ԿԲ նախագահը նշեց` 2020 թվականից հետո ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ հայաստանյան բանկային համակարգն անընդհատ փորձում է ամեն կերպ օգնել թե՛ պատերազմի մասնակիցներին, թե՛ զոհվածների ընտանիքներին, թե՛ հաշմանդամներին, թե՛ վիրավորներին, թե՛ տեղահանվածներին։
«Այսինքն` մենք փորձում ենք սիստեմատիկ ձևով ինչ–որ հարցեր լուծել, սակայն դա չի ենթադրում, որ չեն կարող լինել առանձին դեպքեր, որոնց նկատմամբ անհատական մոտեցումներ է պետք ցուցաբերել»,– հավելեց Գալստյանը։
ԼՂ–ից տեղահանված 16 հազարից ավելի քաղաքացիներ ՀՀ քաղաքացիություն են ստացել. Արմեն Ղազարյան
Գառնիկ Դանիելյանը նշեց, որ բռնի տեղահանվածները չեն կարողանում նաև ԱՊՊԱ պայմանագիր կնքել, քանի որ ապահովագրական ընկերությունները պատճառաբանում են, թե ԿԲ–ն այդ հնարավորությունը չի տալիս։
«Արդյունքում մեր հայրենակիցները չեն կարողանում շահագործել իրենց ավտոմեքենաները, որոնք երբեմն իրենց ապրուստի միակ միջոցն են լինում»,– նշեց պատգամավորը։
Ի պատասխան ԿԲ նախագահը խնդրեց իրենց հավելյալ տեղեկություն տրամադրել` միաժամանակ նշելով, որ տրանսպորտային յուրաքանչյուր միջոց պետք է ՀՀ–ում գրանցված լինի շահագործման հավելյալ խնդիրներից խուսափելու համար։
Արցախցի շուրջ 800 ընտանիք ռուսական մարդասիրական օգնություն է ստացել
Լրահոս
0