https://arm.sputniknews.ru/20250909/krakvocner-erevanum-tghamardy-hivandanvoci-tshanaparhin-mahacel-e-93289700.html
Կրակոցներ Երևանում. տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Կրակոցներ Երևանում. տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Sputnik Արմենիա
Պարեկները վնասազերծել են զինված կասկածյալին, որը նախկինում դատապարտված է եղել ծանր հանցագործության համար։ 09.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-09T11:30+0400
2025-09-09T11:30+0400
2025-09-09T11:31+0400
հայաստան
սպանություն
էրեբունի
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/438/26/4382601_0:0:960:540_1920x0_80_0_0_4ecfda0d7f85c9eab356b4536406a85a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Երևանում կրկին սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ժամը 10:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Ռոստովյան 17 շենքում, 1 մարդ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն մահացել է։Դեպքի վայրում՝ շենքի մուտքի մոտ, աստիճաններին և 2-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ արնանման հետքեր, պատշգամբի դռան ապակու վրա նույնպես կան կրակոցի հետքեր, իսկ դրսում հայտնաբերվել է մետաղե սանդուղք, որով կասկածյալներից մեկը մտել է տուն, իսկ մյուսը մուտքից է մտել։ Տանը գտնվող տղամարդը, որը նախկինում սպանության համար եղել է դատապարտված, և ոտքին էլ «բրասլետ» է եղել, իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգին վնասվածքներ է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։Պարեկները վնասազերծել են կրակողին։Արմավիրում բախվել են «ՊԱԶ»-ն ու «Լեքսուս»-ը. 9 տուժածից 3–ը անչափահաս են
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/438/26/4382601_240:0:960:540_1920x0_80_0_0_5669763f0f3602e17f4685d91433695f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սպանություն, էրեբունի, երևան
հայաստան, սպանություն, էրեբունի, երևան
Կրակոցներ Երևանում. տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
11:30 09.09.2025 (Թարմացված է: 11:31 09.09.2025) Պարեկները վնասազերծել են զինված կասկածյալին, որը նախկինում դատապարտված է եղել ծանր հանցագործության համար։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Երևանում կրկին սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ժամը 10:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Ռոստովյան 17 շենքում, 1 մարդ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն մահացել է։
Դեպքի վայրում՝ շենքի մուտքի մոտ, աստիճաններին և 2-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ արնանման հետքեր, պատշգամբի դռան ապակու վրա նույնպես կան կրակոցի հետքեր, իսկ դրսում հայտնաբերվել է մետաղե սանդուղք, որով կասկածյալներից մեկը մտել է տուն, իսկ մյուսը մուտքից է մտել։ Տանը գտնվող տղամարդը, որը նախկինում սպանության համար եղել է դատապարտված, և ոտքին էլ «բրասլետ» է եղել, իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգին վնասվածքներ է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Պարեկները վնասազերծել են կրակողին։