https://arm.sputniknews.ru/20250909/irani-artgvortsnakharary-mtadir-e-handipel-magatei-glkhavvor-tnoreni-het-93284969.html
Իրանի արտգործնախարարը մտադիր է հանդիպել ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենի հետ
Իրանի արտգործնախարարը մտադիր է հանդիպել ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենի հետ
Sputnik Արմենիա
Արաղչիի և Գրոսիի հանդիպումը կկայանա Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև փոխգործակցության նոր փուլ մշակելու ֆոնին։ 09.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-09T09:49+0400
2025-09-09T09:49+0400
2025-09-09T09:50+0400
իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի
մագատէ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125216_0:0:1535:864_1920x0_80_0_0_77f91ba311d08a346035fcb22eaabbe2.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նախատեսում է այցելել Եգիպտոս, որտեղ կհանդիպի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Արաղչիի և Գրոսիի հանդիպումը կկայանա իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցության մակարդակը նվազեցնելու Իրանի իշխանությունների որոշումից հետո փոխգործակցության նոր շրջանակ մշակելու ֆոնին։Ինչպես նշել է Բաղային, Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև նոր տեսակի համագործակցության մասին փաստաթղթի նախագիծը հաշվի է առնում միջուկային օբյեկտներին հարվածներից հետո երկրում ստեղծված իրավիճակը, Իրանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի տեսակետը։Հիշեցնենք` Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Փաստաթղթի հրապարակումից հետո գործակալության տեսուչները վտարվել են երկրից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու մասին որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն: Իրանը համագործակցության վերականգնման պայման է համարում երկրի միջուկային օբյեկտների և ատոմային ոլորտի գիտնականների անվտանգության ապահովումը:ՄԱԳԱՏԷ-ի դիրքորոշումը նպաստում է միջուկային օբյեկտների վրա Կիևի հարձակումներին. Ուլյանով
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125216_0:0:1365:1023_1920x0_80_0_0_65da4069ca45b5ad366357595520d1f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, մագատէ
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, մագատէ
Իրանի արտգործնախարարը մտադիր է հանդիպել ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենի հետ
09:49 09.09.2025 (Թարմացված է: 09:50 09.09.2025) Արաղչիի և Գրոսիի հանդիպումը կկայանա Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև փոխգործակցության նոր փուլ մշակելու ֆոնին։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նախատեսում է այցելել Եգիպտոս, որտեղ կհանդիպի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Եգիպտոս կայանալիք այցի ընթացքում կկայանա հանդիպում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ՝ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև նոր փոխգործակցության վերաբերյալ բանակցությունների արդյունքները ամփոփելու համար», – IRNA գործակալությանը ասել է Բաղային։
Արաղչիի և Գրոսիի հանդիպումը կկայանա իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցության մակարդակը նվազեցնելու Իրանի իշխանությունների որոշումից հետո փոխգործակցության նոր շրջանակ մշակելու ֆոնին։
Ինչպես նշել է Բաղային, Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև նոր տեսակի համագործակցության մասին փաստաթղթի նախագիծը հաշվի է առնում միջուկային օբյեկտներին հարվածներից հետո երկրում ստեղծված իրավիճակը, Իրանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի տեսակետը։
Հիշեցնենք` Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Փաստաթղթի հրապարակումից հետո գործակալության տեսուչները վտարվել են երկրից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու մասին որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն: Իրանը համագործակցության վերականգնման պայման է համարում երկրի միջուկային օբյեկտների և ատոմային ոլորտի գիտնականների անվտանգության ապահովումը: