https://arm.sputniknews.ru/20250909/gnel-sanvosjann-amulsari-hanqavajrum-karavarutjan-nerkajacucich-e-nshanakvel-93309543.html
Գնել Սանոսյանը «Լիդիան Արմենիա» ընկերությունում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել
Գնել Սանոսյանը «Լիդիան Արմենիա» ընկերությունում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել
Sputnik Արմենիա
Սանոսյանի խոսքով` նշանակումը մի քանի օր առաջ է եղել։ 09.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-09T19:15+0400
2025-09-09T19:15+0400
2025-09-09T19:17+0400
հայաստան
գնել սանոսյան
ամուլսար
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/04/82668936_0:0:1280:721_1920x0_80_0_0_d45c94ef0170c86d4397b0ff798a6459.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գնել Սանոսյանը նշանակվել է կառավարության ներկայացուցիչ «Լիդիան Արմենիա» ընկերությունում՝ Ամուլսարի հանքավայրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Գնել Սանոսյանը։Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն:Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Ընկերությունը 2019 թվականին հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։2023-ի փետրվարի 22-ին հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։Նույն օրը ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը, սակայն 2024 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԵԱԶԲ–ն ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։Հավելենք, որ «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։Գնել Սանոսյանը նախորդ տարվա նոյեմբերի 18-ին հրաժարվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից, որը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/04/82668936_79:0:1216:853_1920x0_80_0_0_beec2049c80bcdb83fab1b0c7812eed3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գնել սանոսյան , ամուլսար, պաշտոն
հայաստան, գնել սանոսյան , ամուլսար, պաշտոն
Գնել Սանոսյանը «Լիդիան Արմենիա» ընկերությունում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել
19:15 09.09.2025 (Թարմացված է: 19:17 09.09.2025) Սանոսյանի խոսքով` նշանակումը մի քանի օր առաջ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գնել Սանոսյանը նշանակվել է կառավարության ներկայացուցիչ «Լիդիան Արմենիա» ընկերությունում՝ Ամուլսարի հանքավայրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Գնել Սանոսյանը։
«Հիմա վարչապետն այլ աշխատանք է վստահել, նշանակվել եմ վերջերս՝ մի քանի օր առաջ»,– ասաց Սանոսյանը։
Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է
Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Ընկերությունը 2019 թվականին հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։
2023-ի փետրվարի 22-ին հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիան»
իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։
Նույն օրը ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը
եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։
Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը, սակայն 2024 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԵԱԶԲ–ն ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։
Հավելենք, որ «Լիդիան Արմենիան»
իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։
Գնել Սանոսյանը նախորդ տարվա նոյեմբերի 18-ին
հրաժարվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից, որը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսին։