https://arm.sputniknews.ru/20250909/gitnakannery-putinin-khvostacel-en-minchev-2026-tvakany-patrastel-deghamijvoc-qaghckeghi-dem---93320468.html
Գիտնականները Պուտինին խոստացել են մինչև 2026 թվականը պատրաստել դեղամիջոց քաղցկեղի դեմ
Գիտնականները Պուտինին խոստացել են մինչև 2026 թվականը պատրաստել դեղամիջոց քաղցկեղի դեմ
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահն այսօր այցելել է «Սիրիուս» գիտատեխնոլոգիական համալսարանի լաբորատոր համալիր և շփվել գիտնականների հետ: 09.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-09T22:45+0400
2025-09-09T22:45+0400
2025-09-09T22:45+0400
վլադիմիր պուտին
սիրիուս
դեղ
քաղցկեղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/09/93313827_0:0:3094:1740_1920x0_80_0_0_3316811edee73507ac3828fd5003dc7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. «Սիրիուս» գիտատեխնոլոգիական համալսարանի երիտասարդ գիտնականները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատմել են մկների վրա քաղցկեղի դեմ նոր միջոցի հաջող փորձարկումների մասին և հույս հայտնել, որ 2026 թվականին այն պատրաստ կլինի կլինիկական փորձարկումներ անցնել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահն այսօր այցելել է «Սիրիուս» գիտատեխնոլոգիական համալսարանի լաբորատոր համալիր և շփվել երիտասարդ գիտնականների հետ: Նրանք Պուտինին ներկայացրել են բեկումնային հետազոտություններ, այդ թվում՝ կենսաբժշկության ոլորտում։Իմունոադյուվանտները նյութեր են, որոնք ուժեղացնում կամ վերականգնում են մարմնի իմունային պատասխանը ուռուցքին, ինչը հատկապես իմունոթերապիայի շրջանակներում քաղցկեղի բուժման կարևոր բաղադրիչ է:«Սիրիուս» գիտատեխնոլոգիական համալսարանի լաբորատոր համալիրը բացվել է 2022 թվականի սեպտեմբերին։ Այն հագեցած է գերժամանակակից սարքավորումներով և թույլ է տալիս լուծել դեղագործության, բժշկության և գյուղատնտեսության մեջ գենետիկական տեխնոլոգիաների կիրառման հետ կապված խնդիրների լայն շրջանակ, իրականացնել հետազոտություններ գենետիկայի, իմունոլոգիայի, բժշկական կենսատեխնոլոգիաների և գենային թերապիայի, բուսաբանության և կենսատեխնոլոգիաների ոլորտներում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/09/93313827_363:0:3094:2048_1920x0_80_0_0_96c94ae74f6b95dd6d25b86b43f6e15e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, սիրիուս, դեղ, քաղցկեղ
վլադիմիր պուտին, սիրիուս, դեղ, քաղցկեղ
Գիտնականները Պուտինին խոստացել են մինչև 2026 թվականը պատրաստել դեղամիջոց քաղցկեղի դեմ
ՌԴ նախագահն այսօր այցելել է «Սիրիուս» գիտատեխնոլոգիական համալսարանի լաբորատոր համալիր և շփվել գիտնականների հետ:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. «Սիրիուս» գիտատեխնոլոգիական համալսարանի երիտասարդ գիտնականները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատմել են մկների վրա քաղցկեղի դեմ նոր միջոցի հաջող փորձարկումների մասին և հույս հայտնել, որ 2026 թվականին այն պատրաստ կլինի կլինիկական փորձարկումներ անցնել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահն այսօր այցելել է «Սիրիուս» գիտատեխնոլոգիական համալսարանի լաբորատոր համալիր և շփվել երիտասարդ գիտնականների հետ: Նրանք Պուտինին ներկայացրել են բեկումնային հետազոտություններ, այդ թվում՝ կենսաբժշկության ոլորտում։
«Պատվաստանյութերն, ըստ էության, նման են վառելափայտի. դրանք թույլ են տալիս զարգացնել իմունային պատասխանը, բայց երբեմն դեռ պետք է կատարելագործել։ Դրա համար մենք մշակում ենք այն, ինչը կոչվում է իմունոադյուվանտ՝ ՌՆԹ մոլեկուլ, որն ուռուցք ներարկելիս հանգեցնում է դրա բորբոքման՝ դրանով իսկ ամբողջ մարմնի օրգաններում հարուցելով իմունային պատասխան։ Ներկայում՝ մկների վրա փորձարկումների փուլում արդեն գրանցել ենք հիանալի արդյունքներ: Հուսով ենք, որ հաջորդ տարի միջոցը պատրաստ կլինի կլինիկական հետազոտությունների համար», - Պուտինին պատմել է թարգմանական բժշկության գիտական կենտրոնի տնօրեն, «Սիրիուս» գիտական խորհրդի նախագահ Ռոման Իվանովը։
Իմունոադյուվանտները նյութեր են, որոնք ուժեղացնում կամ վերականգնում են մարմնի իմունային պատասխանը ուռուցքին, ինչը հատկապես իմունոթերապիայի շրջանակներում քաղցկեղի բուժման կարևոր բաղադրիչ է:
«Սիրիուս» գիտատեխնոլոգիական համալսարանի լաբորատոր համալիրը բացվել է 2022 թվականի սեպտեմբերին։ Այն հագեցած է գերժամանակակից սարքավորումներով և թույլ է տալիս լուծել դեղագործության, բժշկության և գյուղատնտեսության մեջ գենետիկական տեխնոլոգիաների կիրառման հետ կապված խնդիրների լայն շրջանակ, իրականացնել հետազոտություններ գենետիկայի, իմունոլոգիայի, բժշկական կենսատեխնոլոգիաների և գենային թերապիայի, բուսաբանության և կենսատեխնոլոգիաների ոլորտներում: