https://arm.sputniknews.ru/20250909/fransian-arajika-cujceri-zhamanak-kargukanvony-pahelu-hamar-80-000-uzhajin-knergravi-93298478.html
Ֆրանսիան առաջիկա ցույցերի ժամանակ կարգուկանոնը պահելու համար 80 000 ուժային կներգրավի
Ֆրանսիան առաջիկա ցույցերի ժամանակ կարգուկանոնը պահելու համար 80 000 ուժային կներգրավի
Sputnik Արմենիա
Ավելի վաղBFMTV հեռուստաալիքը հայտնել էր, որ ներքին հետախուզության տվյալներով՝ բողոքի ցույցի կարող է դուրս գալ 100 000 մարդ։ 09.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-09T14:43+0400
2025-09-09T14:43+0400
2025-09-09T14:46+0400
ֆրանսիա
բողոքի ակցիա
ոստիկան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72477911_0:84:1600:984_1920x0_80_0_0_d8a064b1d5babb268ee9092cea9254b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան «Կարգելափակենք ամեն ինչ» կարգախոսով մեծածավալ բողոքի ցույցերի ժամանակ կարգուկանոնը պահպանելու համար 80 000 ուժային կներգրավի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Բրյունո Ռետայոն։Սեպտեմբերի 10-ին Ֆրանսիայում «Կարգելափակենք ամեն ինչ» կարգախոսով մեծածավալ բողոքի ցույց է նախատեսվում։ Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը հայտնել էր, որ ներքին հետախուզության տվյալներով՝ բողոքի ցույցի կարող է դուրս գալ 100 000 մարդ։Ռետայոյի խոսքով՝ նախատեսված բողոքի ցույցերը «որևէ կապ չունեն քաղաքացիականության դրսևորման հետ», քանի որ նախաձեռնությունը զավթել են «բռնությանը չափազանց հակված» ծայրահեղ ձախ ուժեր, և այժմ ցույցերը հասարակության արմատականացման ակտ են ներկայացնում։ Ռետայոն նաև մեղադրել է ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության հիմնադիր Ժան-Լյուկ Մելանշոնին «Կարգելափակենք ամեն ինչ» նախաձեռնությանը մասնակցելու հարցում մարդկանց դրդելու մեջ։Բողոքի ցույցեր Նեպալում. նախարարներին տարհանում են ուղղաթիռներովՖրանսիական լրատվամիջոցները վերջերս ակտիվորեն քննարկում են սեպտեմբերի 10-ից Ֆրանսիայում անժամկետ մասսայական բոյկոտի կոչերը, որոնք հայտնվել են համացանցում։ Համապատասխան հաղորդումները սկսել են տարածվել հուլիսին՝ ի նշան վարչապետ Ֆրանսուա Բայրուի ներկայիս կառավարության բյուջետային խնայողության միջոցառումների դեմ բողոքի։ Թեև շարժումը կենտրոնացված կազմակերպություն չունի, դրա համախոհների շարքերում արդեն նկատվել են, մասնավորապես, «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի նախկին մասնակիցներ։ Բացի այդ, բոյկոտի մասին սկսել են խոսել հայտնի քաղաքական գործիչներ։ Այսպես, օրինակ, օգոստոսի 29-ին ֆրանսիական ձախակողմյանների առաջնորդ, «Անհհնազանդ Ֆրանսիա» կուսակցության հիմնադիր Ժան-Լյուկ Մելանշոնը կոչ է արել միանալ բողոքի ակցիային։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72477911_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3069b059485ca11101462ca281c874ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, բողոքի ակցիա, ոստիկան
ֆրանսիա, բողոքի ակցիա, ոստիկան
Ֆրանսիան առաջիկա ցույցերի ժամանակ կարգուկանոնը պահելու համար 80 000 ուժային կներգրավի
14:43 09.09.2025 (Թարմացված է: 14:46 09.09.2025) Ավելի վաղBFMTV հեռուստաալիքը հայտնել էր, որ ներքին հետախուզության տվյալներով՝ բողոքի ցույցի կարող է դուրս գալ 100 000 մարդ։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան «Կարգելափակենք ամեն ինչ» կարգախոսով մեծածավալ բողոքի ցույցերի ժամանակ կարգուկանոնը պահպանելու համար 80 000 ուժային կներգրավի։ Այս մասին,
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Բրյունո Ռետայոն։
Սեպտեմբերի 10-ին Ֆրանսիայում «Կարգելափակենք ամեն ինչ» կարգախոսով մեծածավալ բողոքի ցույց է նախատեսվում։ Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը հայտնել էր, որ ներքին հետախուզության տվյալներով՝ բողոքի ցույցի կարող է դուրս գալ 100 000 մարդ։
«Հսկայական ուժեր ենք մոբիլիզացնում՝ ժանդարմներ, ոստիկաններ՝ 80 հազար մարդ», – «France 2»-ի եթերում հայտարարել է Ռետայոն։
Ռետայոյի խոսքով՝ նախատեսված բողոքի ցույցերը «որևէ կապ չունեն քաղաքացիականության դրսևորման հետ», քանի որ նախաձեռնությունը զավթել են «բռնությանը չափազանց հակված» ծայրահեղ ձախ ուժեր, և այժմ ցույցերը հասարակության արմատականացման ակտ են ներկայացնում։ Ռետայոն նաև մեղադրել է ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության հիմնադիր Ժան-Լյուկ Մելանշոնին «Կարգելափակենք ամեն ինչ» նախաձեռնությանը մասնակցելու հարցում մարդկանց դրդելու մեջ։
Ֆրանսիական լրատվամիջոցները վերջերս ակտիվորեն քննարկում են սեպտեմբերի 10-ից Ֆրանսիայում անժամկետ մասսայական բոյկոտի կոչերը, որոնք հայտնվել են համացանցում։ Համապատասխան հաղորդումները սկսել են տարածվել հուլիսին՝ ի նշան վարչապետ Ֆրանսուա Բայրուի ներկայիս կառավարության բյուջետային խնայողության միջոցառումների դեմ բողոքի։ Թեև շարժումը կենտրոնացված կազմակերպություն չունի, դրա համախոհների շարքերում արդեն նկատվել են, մասնավորապես, «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի նախկին մասնակիցներ։ Բացի այդ, բոյկոտի մասին սկսել են խոսել հայտնի քաղաքական գործիչներ։ Այսպես, օրինակ, օգոստոսի 29-ին ֆրանսիական ձախակողմյանների առաջնորդ, «Անհհնազանդ Ֆրանսիա» կուսակցության հիմնադիր Ժան-Լյուկ Մելանշոնը կոչ է արել միանալ բողոքի ակցիային։