https://arm.sputniknews.ru/20250909/erevanum-68-amja-kiny-tan-pajmannerum-vogelic-khmichq-e-shshalcrel-na-dzerbakalvel-e-93295163.html
Երևանում 68-ամյա կինը տան պայմաններում ոգելից խմիչք է շշալցրել․ նա ձերբակալվել է
Երևանում 68-ամյա կինը տան պայմաններում ոգելից խմիչք է շշալցրել․ նա ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Սեղանին հայտնաբերվել են ակցիզային դրոշմանիշեր, QR կոդեր, ինչպես նաև Դատարկ շշեր ու խցաններ: 09.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-09T13:07+0400
2025-09-09T13:07+0400
2025-09-09T13:08+0400
հայաստան
երևան
խմիչք
օղի
շիշ
կին
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik․ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ոստիկանները տնային պայմաններում ապօրինի ոգելից խմիչքի շշալցման դեպք են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։Ոստիկանությունն օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակչուհին տանը ապօրինի ոգելից խմիչք է պատրաստում։Իրավապահները երեկ այցելել են նշված բնակարան, որտեղ 68-ամյա տանտիրուհին զբաղված է եղել ոգելից խմիչքների շշալցմամբ։ Սեղանին հայտնաբերվել են նաև ոգելից խմիչքների համար նախատեսված ակցիզային դրոշմանիշեր, QR կոդեր, ինչպես նաև օղու դատարկ շշեր ու խցաններ:68-ամյա կինը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշեր պատրաստելու, պահելու, առաքելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով։ Նա տեղափոխվել է բաժին, կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:Վանաձորում ալկոհոլային կեղծ խմիչք են շշալցրել և վաճառել խանութում. տեսանյութ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, խմիչք, օղի, շիշ, կին, ձերբակալություն
հայաստան, երևան, խմիչք, օղի, շիշ, կին, ձերբակալություն
Երևանում 68-ամյա կինը տան պայմաններում ոգելից խմիչք է շշալցրել․ նա ձերբակալվել է
13:07 09.09.2025 (Թարմացված է: 13:08 09.09.2025) Սեղանին հայտնաբերվել են ակցիզային դրոշմանիշեր, QR կոդեր, ինչպես նաև Դատարկ շշեր ու խցաններ:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik․ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ոստիկանները տնային պայմաններում ապօրինի ոգելից խմիչքի շշալցման դեպք են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է
ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունն օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակչուհին տանը ապօրինի ոգելից խմիչք է պատրաստում։
Իրավապահները երեկ այցելել են նշված բնակարան, որտեղ 68-ամյա տանտիրուհին զբաղված է եղել ոգելից խմիչքների շշալցմամբ։ Սեղանին հայտնաբերվել են նաև ոգելից խմիչքների համար նախատեսված ակցիզային դրոշմանիշեր, QR կոդեր, ինչպես նաև օղու դատարկ շշեր ու խցաններ:
68-ամյա կինը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշեր պատրաստելու, պահելու, առաքելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով։ Նա տեղափոխվել է բաժին, կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: