00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Գեղամ Մանուկյան
Թող կարդան, թե ինչ անիմաստ գնումների են կատարել` իր քաղաքական որոշմամբ. Գեղամ Մանուկյան
09:05
3 ր
Տիգրան Աբրահամյան
Արտահոսքերն անխուսափելի են. Տիգրան Աբրահամյան
09:09
5 ր
Ալեն Ղևոնդյան
Սահմանագծումը, այդ թվում` անկլավների մասով լինելու է հօգուտ Ադրբեջանի. Ալեն Ղևոնդյան
09:15
7 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շախմատային տախտակ և տարածաշրջանը կլանելու գործընթաց. փորձագետը` Հարավային Կովկասի մասին

© Sputnik / Andranik GhazaryanՇախմատային ֆիգուրներ
Շախմատային ֆիգուրներ - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2025
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը կարծում է, որ գլոբալ մակարդակում ձևավորվում է ուժի նոր, հավաքական կենտրոն, որի հիմնական խաղացողներն են Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը։ Սակայն Հարավային Կովկասը հոսանքին հակառակ է գնում։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik, Արման Վանեսքեհյան. Այն փաստը, որ Չինաստանում կայացած ՇՀԿ վերջին գագաթնաժողովում ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին չընդունեցին կազմակերպություն, կարելի է նշանակալի իրադարձություն համարել։ Ընդ որում` դա որևէ կերպ բեմադրված չէր, որևէ մեկը նախապես չէր պայմանավորվել «ձախողել» Երևանի և Բաքվի հայտերը։ Սակայն սա ցույց է տալիս, թե որոշ երկրներ ինչպես են վերաբերվում այն փաստին, որ Հարավային Կովկասը հակառակվում է ներկայիս ընդունված համաշխարհային միտմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը։
«Գլոբալ մակարդակում մենք այժմ տեսնում ենք, որ ուժի հավաքական կենտրոն է ձևավորվում, ինչպիսիք են ՇՀԿ-ն և ԲՐԻԿՍ-ը։ Դա Գլոբալ Հարավն է և Գլոբալ Արևելքը։ Դրանք այն երկրներն են, որոնք նախկինում երրորդ և չորրորդ աշխարհի ներկայացուցիչներ էին համարվում։ Այսօր հենց նրանք են միավորվում և ձևավորում նոր աշխարհաքաղաքական ուժային կենտրոն, որի հիմնական խաղացողներն են Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը», – ասաց Կիրեևը։
Վտանգավոր խաղեր. Արեշևը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ–ի և Թուրքիայի քայլերի մասին
Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և նրանց գործընկերների ազդեցությունն ու ներուժը համաշխարհային քաղաքական դաշտում նվազում են, պարզապես հալչում են աչքի առաջ։ Այսինքն` իրականանում են արևմտյան հանրության քննադատների կանխատեսումները։ Նրանք վաղուց էին պնդում, որ շուտով կգա ժամանակ, երբ արևմտյան հանրության ազդեցության աստիճանը ամբողջ աշխարհում կնվազի։ Մեր զրուցակցի խոսքով` այդ ժամանակն արդեն եկել է։

Հարավային Կովկասը որոշել է հակառակվել համաշխարհային միտումներին

Կիրեևի խոսքով՝ աշխարհն այսօր շարժվում է դեպի համաշխարհային ուժի նոր կենտրոն, այսպես կոչված այլընտրանքային գլոբալիզմի, որի մոդելն առաջարկել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը։ Ու թեև այդ մոդելը բավական գրավիչ է ամբողջ աշխարհի համար, Հարավային Կովկասը, որքան էլ պարադոքսալ է, նախընտրում է հակառակ գործել։ Դեմ է գնում ընդհանուր հոսանքին և պնդում, որ իր կողմնորոշումը տեսնում է ԵՄ-ում և ԱՄՆ–ում։
«Իրականում մենք հենց հիմա տեսնում ենք, որ Թուրքիա-Ադրբեջան միության և նրանց գործընկերների կողմից Հարավային Կովկասի կլանման գործընթաց է սկսվել։ Ադրբեջանի հիմնական գործընկերներից մեկը Իսրայելն է։ Թուրքիան գործում է ԱՄՆ-ի և որոշ եվրոպական երկրների հովանավորության ներքո։ Այդ առումով բավական ակտիվ են բրիտանացիները։ Ֆրանսիան, օրինակ, հակառակն է գործում, ինչը վկայում է արևմտյան դաշինքում առկա որոշակի տարաձայնությունների մասին», – ասաց Կիրեևը։
Սակայն փորձագետը կարծում է, որ Հարավային Կովկասը կլանում են ոչ թե եվրոպացիները կամ ամերիկացիները, այլ անմիջականորեն Թուրքիան։ Ընդ որում` պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, երբ տեղի է ունենում այն, ինչից տարիներ, տասնամյակներ շարունակ վախենում էին։ Տարածաշրջան է գալիս անմիջականորեն Թուրքիան։ Ընդ որում` դա տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության անմիջական մասնակցությամբ։

Ինչպիսի՞ն է Ռուսաստանի դիրքորոշումը տարածաշրջանի վերաբերյալ

Ինչ վերաբերում է Ռուսաստանին և Հարավային Կովկասի նկատմամբ նրա դիրքորոշմանը, ապա, անշուշտ, կա այն գիտակցումը, որ այս տարածաշրջանը շատ կարևոր է։ Սակայն, Կիրիևի խոսքով, պետք է խոստովանել, որ ՌԴ–ի դիրքորոշումն այս ուղղությամբ դեռ բավականաչափ ակտիվ չէ։
Հարավային Կովկասի իրավիճակն այժմ բավական անբարենպաստ է Ռուսաստանի համար։ Իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը փորձում են խլել բացահայտ թշնամական ուժերը։ Եթե ԱՄՆ-ն ինչ-որ կերպ հավասարակշռում է, ապա ԵՄ-ն ուղղակիորեն սուր բախման է գնում Ռուսաստանի հետ։ Այս իրավիճակում Հարավային Կովկասը միանշանակ կօգտագործվի որպես ՌԴ–ի վրա ճնշում գործադրելու հարթակ։
Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա Վլադիմիր Կիրեևը համոզված է, որ որևէ բարենպաստ իրավիճակ այստեղ ևս չկա։ Տնտեսական աճի կամ անվտանգության մակարդակի բարձրացման մասին այժմ նույնիսկ երազել չի կարելի։ Իրավիճակը զարգանում է այնպես, որ Հարավային Կովկասի երկրները խաղաքար են դառնում խոշոր խաղացողների գլոբալ խաղում, իսկ բուն տարածաշրջանը` շախմատային մեծ տախտակ։
Լրահոս
0