https://arm.sputniknews.ru/20250908/hesht-chi-linelu-bajc-hamematats-nakhvord-khaghi-aveli-lav-ardjunqi-hasnelu-shans-ka-marzich-93261027.html
Հեշտ չի լինելու, բայց համեմատած նախորդ խաղի` ավելի լավ արդյունքի հասնելու շանս կա. մարզիչ
Հեշտ չի լինելու, բայց համեմատած նախորդ խաղի` ավելի լավ արդյունքի հասնելու շանս կա. մարզիչ
Sputnik Արմենիա
Աշխարհի 2026 թ. առաջնության որակավորման փուլի առաջին խաղում Պորտուգալիային պարտվելուց հետո, Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 9-ին ընդունելու է... 08.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-08T13:34+0400
2025-09-08T13:34+0400
2025-09-08T13:37+0400
եղիշե մելիքյան
ֆուտբոլ
պորտուգալիա
իռլանդիա
հայաստանի ազգային հավաքական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93182161_0:0:1600:901_1920x0_80_0_0_4a64aebdb7d93117f3dec07bfe4ca375.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբեր – Sputnik. Իռլանդիան իհարկե Պորտուգալիա չէ, բայց դա չի նշանակում, որ մեր մրցակիցը թույլ է։ Ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստանի – Իռլանդիա խաղից առաջ ասուլիսին ասաց մեր թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։Խոսելով թիմում տիրող մթնոլորտի ու ֆուտբոլիստների մարզավիճակի մասին` մարզիչն ասաց, որ 0։5 հաշվով պարտությունը անհետք չի լինում։ «Մեր թիմը և ֆիզիկական և հոգեբանական վերականգնման կարիք ունի։ Իրոք շատ դժվար է մոռանալ դառը պարտությունը, բայց ամեն ինչ անելու ենք խաղադաշտում անհամեմատ լավ արդյունքի հասնելու համար։ Աշխատում ենք այդ ուղղությամբ», - հավելեց մարզիչը։Հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի խոսքով` չնայած խոշոր հաշվով պարտվելուն`դրական տեղաշարժեր էլ կային հավաքականի խաղում։ «Ես հուսով եմ, ու ուզում եմ, որ մարզիչները արագ չփոխվեն, ու մենք երկար աշխատենք մեկ մարզչի հետ։ Հուսով եմ, որ այդպես կլինի ու մենք առաջընթաց կապահովենք։ Կոնկրետ Պորտուգալիայի հետ ես չխաղացի որպես առաջատար, և ինքս իմ խաղի վերաբերյալ հարցեր ունեմ ինձ։ Հակիրճ ասած` ժամանակ և աշխատանք է հարկավոր», - ընդգծեց հավաքականի պաշտպանը։Վաղվա խառից հետո Հայաստանի հավաքականը Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի հաջորդ հանդիպումները անցկացնելու է հոկտեմբեր ամսին` Իռլանդիայի և Հունգարիայի հավաքականների հետ։Աճելու տեղ ունենք, պետք է աշխատենք. Սևիկյանը՝ Հայաստան–Պորտուգալիա խաղի մասին
պորտուգալիա
իռլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93182161_177:0:1600:1067_1920x0_80_0_0_2d61a8b24f6d1e84d216f6f77cec2d5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եղիշե մելիքյան, ֆուտբոլ, պորտուգալիա, իռլանդիա, հայաստանի ազգային հավաքական
եղիշե մելիքյան, ֆուտբոլ, պորտուգալիա, իռլանդիա, հայաստանի ազգային հավաքական
Հեշտ չի լինելու, բայց համեմատած նախորդ խաղի` ավելի լավ արդյունքի հասնելու շանս կա. մարզիչ
13:34 08.09.2025 (Թարմացված է: 13:37 08.09.2025) Աշխարհի 2026 թ. առաջնության որակավորման փուլի առաջին խաղում Պորտուգալիային պարտվելուց հետո, Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 9-ին ընդունելու է Իռլանդիայի հավաքականին։ Այս խաղում պարտությունը մեր թիմին միանգամից կարող է զրկել խմբային փուլում հաջողություններից։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբեր – Sputnik. Իռլանդիան իհարկե Պորտուգալիա չէ, բայց դա չի նշանակում, որ մեր մրցակիցը թույլ է։ Ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստանի – Իռլանդիա խաղից առաջ ասուլիսին ասաց մեր թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Պորտուգալիայի հավաքականին Իռլանդիայի ընտրանու հետ պետք չէ համեմատել։ Լրիվ տարբեր մարտաոճ ու խաղային մակարդակ ունեցող թիմեր են։ Իռլանդացիները ոչ թե միջին կարգի, այլ բարձր կարգի հավաքական են համարվում։ Մեզ համար վաղը հեշտ չի լինելու, չնայած` համեմատած նախորդ խաղի, ավելի լավ արդյունքի հասնելու շանսն ավելի մեծ է»,–ասաց նա։
Խոսելով թիմում տիրող մթնոլորտի ու ֆուտբոլիստների մարզավիճակի մասին` մարզիչն ասաց, որ 0։5 հաշվով
պարտությունը անհետք չի լինում։ «Մեր թիմը և ֆիզիկական և հոգեբանական վերականգնման կարիք ունի։ Իրոք շատ դժվար է մոռանալ դառը պարտությունը, բայց ամեն ինչ անելու ենք խաղադաշտում անհամեմատ լավ արդյունքի հասնելու համար։ Աշխատում ենք այդ ուղղությամբ», - հավելեց մարզիչը։
Հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի խոսքով` չնայած խոշոր հաշվով պարտվելուն`դրական տեղաշարժեր էլ կային հավաքականի խաղում։ «Ես հուսով եմ, ու ուզում եմ, որ մարզիչները արագ չփոխվեն, ու մենք երկար աշխատենք մեկ մարզչի հետ։ Հուսով եմ, որ այդպես կլինի ու մենք առաջընթաց կապահովենք։ Կոնկրետ Պորտուգալիայի հետ ես չխաղացի որպես առաջատար, և ինքս իմ խաղի վերաբերյալ հարցեր ունեմ ինձ։ Հակիրճ ասած` ժամանակ և աշխատանք է հարկավոր», - ընդգծեց հավաքականի պաշտպանը։
Վաղվա խառից հետո Հայաստանի հավաքականը Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի հաջորդ հանդիպումները անցկացնելու է հոկտեմբեր ամսին` Իռլանդիայի և Հունգարիայի հավաքականների հետ։