https://arm.sputniknews.ru/20250908/hanrajin-transpvortic-ogtvvogh-354-qaghaqaci-tuganvel-e-93257482.html
Հանրային տրանսպորտից օգտվող 354 քաղաքացի տուգանվել է
Հանրային տրանսպորտից օգտվող 354 քաղաքացի տուգանվել է
Sputnik Արմենիա
Տիգրան Ավինյանի խոսքով` քաղաքացին պետք է հնարավորություն ունենա տուգանքը բողոքարկելու հենց քաղաքապետարանում։ 08.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-08T11:49+0400
2025-09-08T11:49+0400
2025-09-08T11:49+0400
տրանսպորտ
ուղեվարձ
ուղևոր
տուգանք
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69676412_0:60:1601:960_1920x0_80_0_0_8601ae6350055de50acb15026e9d2784.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հանրային տրանսպորտից օգտվելու ու չվճարելու համար տուգանվել է 354 քաղաքացի։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը։ Նրա խոսքով՝ 5 տուգանք էլ բեկանվել է։Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց բողոքարկման կարգից, մասնավորապես այն դեպքերում, երբ քաղաքացին պնդում է, որ «ԱրՔա» համակարգը չի աշխատել, տեխնիկական խնդիր է եղել։«Տեղում կապվում ենք Երևան քաղաքի տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի հետ, մեզ մոտ վճարումները ցույց է տալիս՝ քաղաքացին վճարումը կատարել է, թե ոչ։ Եթե քաղաքացին վճարել է, տուգանքն անմիջապես բեկանում ենք»,– պատասխանեց Ավետ Բաբայանը։Ավինյանը նշեց, որ բողոքարկման գործիքները բավարար չեն և հորդորեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին փաթեթով ներկայացնել բողոքարկման կարգը։Հիշեցնենք, որ հուլիսի 14–ից ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի վճարման կարգը խախտելու համար 3-ից 15 հազար դրամ տուգանելու որոշումը։ Հուլիսի 28–ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, որ հասարակական տրանսպորտում ուղևորների վերահսկման նոր համակարգի գործարկման ծրագրային աշխատանքներն այս շաբաթ կավարտվեն, ինչին կհաջորդեն Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների համար դասընթացները։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69676412_0:0:1601:1200_1920x0_80_0_0_421f74c6308891614acfb7a9fae43c61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տրանսպորտ, ուղեվարձ, ուղևոր, տուգանք, երևան
տրանսպորտ, ուղեվարձ, ուղևոր, տուգանք, երևան
Հանրային տրանսպորտից օգտվող 354 քաղաքացի տուգանվել է
Տիգրան Ավինյանի խոսքով` քաղաքացին պետք է հնարավորություն ունենա տուգանքը բողոքարկելու հենց քաղաքապետարանում։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հանրային տրանսպորտից օգտվելու ու չվճարելու համար տուգանվել է 354 քաղաքացի։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը։ Նրա խոսքով՝ 5 տուգանք էլ բեկանվել է։
«Տուգանված 354 քաղաքացիներից 227-ն առանց տոմս երթևեկելու համար են տուգանվել, 48 քաղաքացի օգտվել է այլ անձի արտոնություն ունեցող քարտերից, 79-ը վճարումը կատարել է ծառայության աշխատակիցների՝ ստուգումից անմիջապես հետո կատարված հորդորներից հետո»,–շարունակեց նա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց բողոքարկման կարգից, մասնավորապես այն դեպքերում, երբ քաղաքացին պնդում է, որ «ԱրՔա» համակարգը չի աշխատել, տեխնիկական խնդիր է եղել։
«Տեղում կապվում ենք Երևան քաղաքի տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի հետ, մեզ մոտ վճարումները ցույց է տալիս՝ քաղաքացին վճարումը կատարել է, թե ոչ։ Եթե քաղաքացին վճարել է, տուգանքն անմիջապես բեկանում ենք»,– պատասխանեց Ավետ Բաբայանը։
Ավինյանը նշեց, որ բողոքարկման գործիքները բավարար չեն և հորդորեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին փաթեթով ներկայացնել բողոքարկման կարգը։
«Շատ լավ է, որ տեղում դուք որոշակի գործողություն եք անում, բայց կարծում եմ՝ քաղաքապետարանում մինչ դատարան գնալը պետք է ունենանք որոշակի ընթացակարգ, որով կնայենք կոնկրետ գործը, կհասկանանք բոլոր մանրամասները, և եթե պետք կլինի, կբեկանենք։ Այսինքն՝ մարդը հնարավորություն կունենա տուգանքը բողոքարկելու հենց մեզ մոտ»,–եզրափակեց Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14–ից ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի վճարման կարգը խախտելու համար 3-ից 15 հազար դրամ տուգանելու որոշումը։ Հուլիսի 28–ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, որ հասարակական տրանսպորտում ուղևորների վերահսկման նոր համակարգի գործարկման ծրագրային աշխատանքներն այս շաբաթ կավարտվեն, ինչին կհաջորդեն Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների համար դասընթացները։