https://arm.sputniknews.ru/20250908/hajastanum-kkhstacvi-otarerkracineri-kvoghmic-erekhaneri-vordegrman-gvortsyntaci-hskvoghutjuny-93275217.html
Հայաստանում կխստացվի օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործընթացի հսկողությունը
Հայաստանում կխստացվի օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործընթացի հսկողությունը
Sputnik Արմենիա
ՀՀ մանկատներում 366 երեխաներ են խնամվում, որոնց գերակշիռ մեծամասնությունը ծանր հաշմանդամություն ունի։ 08.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-08T17:49+0400
2025-09-08T17:49+0400
2025-09-08T17:54+0400
որդեգրում
հայաստան
երեխա
օտարերկրացի
տաթևիկ ստեփանյան
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69122276_0:160:1600:1060_1920x0_80_0_0_e24b1451910afcfc32d51f82a41ac508.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik․ Օտարերկրյա քաղաքացիները և օտարերկրյա պետությունների բնակիչները կարող են Հայաստանից երեխաներ որդեգրել միայն հավատարմագրված կազմակերպությունների միջոցով: ՀՀ Ընտանեկան օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ներկայացվեց այսօր խորհրդարանի լիագումար նիստում:2023–24 թթ. հայ երեխաներին սկսել են ավելի քիչ որդեգրել արտերկրից. նախարարԻնչպես նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Տաթևիկ Ստեփանյանը, նախագիծը բխում է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» միջազգային կոնվենցիայից, որին ավելի վաղ միացել էր Հայաստանը:5 տարվա ընթացքում կազմակերպությունը պարտավոր է ՀՀ արդարադատության նախարարությանը փոխանցել երեխայի՝ որդեգրող ընտանիքում պահման պայմանների մասին տվյալներ (նման ժամանակահատվածն օրենսդրությամբ նախատեսված է օտարերկրյա ընտանիքների համար– խմբ․):Նախարարությունը կարող է ներկայացուցչությունից հետ կանչել հավատարմագրված կազմակերպության աշխատանքի թույլտվությունը, եթե նրա աշխատակիցները թույլ են տվել նշված կոնվենցիայի կամ որդեգրման ոլորտում ՀՀ օրենսդրության խախտումներ կամ կեղծել են որդեգրող ընտանիքների հաշվետվությունները:Ապօրինի որդեգրումների քրգործով 11 անձի մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարանՍտեփանյանի խոսքով՝ այս պահին ՀՀ մանկատներում խնամքի տակ է 366 անչափահաս: Նրանց գերակշռող մասը ծանր և բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաներ են։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ միջինում որդեգրվում է 25 երեխա: Միջազգային որդեգրումները 1–ը կամ 2-ն են լինում, և հիմնականում միջազգային որդեգրման գնում են այն երեխաները, որոնք ունեն որոշակի առողջական խնդիրներ։Պատգամավորներն այս համատեքստում նաև հետաքրքրվեցին, թե ինչ փուլում է 2019 թվականին հարուցված ապօրինի որդեգրման գործը։ Փոխնախարարը խնդրեց հարցը վերահասցեավորել քննչական մարմիններին՝ տեղեկացելով, որ դատական գործընթացը դռնփակ է իրականացվում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69122276_0:0:1414:1060_1920x0_80_0_0_7dba8d7b7b9022446274618d4b5b92ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
որդեգրում, հայաստան, երեխա, օտարերկրացի, տաթևիկ ստեփանյան, օրենք
որդեգրում, հայաստան, երեխա, օտարերկրացի, տաթևիկ ստեփանյան, օրենք
Հայաստանում կխստացվի օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործընթացի հսկողությունը
17:49 08.09.2025 (Թարմացված է: 17:54 08.09.2025) ՀՀ մանկատներում 366 երեխաներ են խնամվում, որոնց գերակշիռ մեծամասնությունը ծանր հաշմանդամություն ունի։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik․ Օտարերկրյա քաղաքացիները և օտարերկրյա պետությունների բնակիչները կարող են Հայաստանից երեխաներ որդեգրել միայն հավատարմագրված կազմակերպությունների միջոցով: ՀՀ Ընտանեկան օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ներկայացվեց այսօր խորհրդարանի լիագումար նիստում:
Ինչպես նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Տաթևիկ Ստեփանյանը, նախագիծը բխում է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» միջազգային կոնվենցիայից, որին ավելի վաղ միացել էր Հայաստանը:
Օրինագծի համաձայն՝ օտարերկրյա պետությունների քաղաքացիները Հայաստանում որդեգրման հայտեր կարող են ներկայացնել միայն ընդունող երկրում հավատարմագրված կազմակերպությունների միջոցով։ Հայաստանում նման կազմակերպությունը կարող է գործել արդարադատության նախարարության թույլտվությամբ, որին կփոխանցվի որդեգրման օտարերկրյա հայտերը: Նախարարությունից կազմակերպությունը կստանա անանուն (առանց անուն, ազգանուն և հասցե) տվյալներ այն երեխաների մասին, որոնց կթույլատրվի որդեգրել:
5 տարվա ընթացքում կազմակերպությունը պարտավոր է ՀՀ արդարադատության նախարարությանը փոխանցել երեխայի՝ որդեգրող ընտանիքում պահման պայմանների մասին տվյալներ (նման ժամանակահատվածն օրենսդրությամբ նախատեսված է օտարերկրյա ընտանիքների համար– խմբ․):
Նախարարությունը կարող է ներկայացուցչությունից հետ կանչել հավատարմագրված կազմակերպության աշխատանքի թույլտվությունը, եթե նրա աշխատակիցները թույլ են տվել նշված կոնվենցիայի կամ որդեգրման ոլորտում ՀՀ օրենսդրության խախտումներ կամ կեղծել են որդեգրող ընտանիքների հաշվետվությունները:
Ստեփանյանի խոսքով՝ այս պահին ՀՀ մանկատներում խնամքի տակ է 366 անչափահաս: Նրանց գերակշռող մասը ծանր և բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաներ են։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ միջինում որդեգրվում է 25 երեխա: Միջազգային որդեգրումները 1–ը կամ 2-ն են լինում, և հիմնականում միջազգային որդեգրման գնում են այն երեխաները, որոնք ունեն որոշակի առողջական խնդիրներ։
Պատգամավորներն այս համատեքստում նաև հետաքրքրվեցին, թե ինչ փուլում է 2019 թվականին հարուցված ապօրինի որդեգրման գործը։ Փոխնախարարը խնդրեց հարցը վերահասցեավորել քննչական մարմիններին՝ տեղեկացելով, որ դատական գործընթացը դռնփակ է իրականացվում։