https://arm.sputniknews.ru/20250908/hajastan-pvortugalia-khaghi-keghts-tvomseri-depqvov-ka-1-dzerbakalvats-93257141.html
Հայաստան-Պորտուգալիա խաղի կեղծ տոմսերի դեպքով կա 1 ձերբակալված
Հայաստան-Պորտուգալիա խաղի կեղծ տոմսերի դեպքով կա 1 ձերբակալված
Sputnik Արմենիա
ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումներից 5–ը բացահայտվել է։ 08.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-08T11:34+0400
2025-09-08T11:34+0400
2025-09-08T11:48+0400
ֆուտբոլ
հայաստան
պորտուգալիա
տոմս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/06/93235912_0:0:1600:901_1920x0_80_0_0_2ca3ab31b39bc130fd9697a842a93952.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների վերաբերյալ այս պահի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 10 հաղորդում, ձերբակալվել է 1 անձ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։Հիշեցնենք` տոմսերի վաճառքի մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազդարարեց օգոստոսի 14-ին։ Մեկնարկից րոպեներ անց արդեն ֆուտբոլասերները սկսեցին ահազանգել, որ չեն կարողանում տոմսեր գնել։Երկրպագուների մի մասը գնաց Հանրապետական մարզադաշտի տոմսարկղ` հույսով, որ գոնե այս տարբերակով հնարավոր կլինի տոմս գնել։ Սակայն պարզ դարձավ, որ այս տարվանից թղթային տարբերակով տոմսերի վաճառքը դադարեցվել է։Ավելի ուշ ՀՖՖ-ն հայտարարեց, որ ժամը 14:00-ից գործելու է հերթագրման համակարգ։ Այս համակարգի գործարկումից հետո էլ տոմս գնել փորձող քաղաքացիները նշում էին՝ տոմսերն արդեն սպառված են եղել։Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում սեպտեմբերի 6–ին Երևանում կայացավ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը, որտեղ մեր հավաքականը 0։5 հաշվով պարտվեց Պորտուգալիայի թիմին։
պորտուգալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/06/93235912_0:0:1424:1067_1920x0_80_0_0_9e3784f96aced775482a5212fd3c3532.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, հայաստան, պորտուգալիա, տոմս
ֆուտբոլ, հայաստան, պորտուգալիա, տոմս
Հայաստան-Պորտուգալիա խաղի կեղծ տոմսերի դեպքով կա 1 ձերբակալված
11:34 08.09.2025 (Թարմացված է: 11:48 08.09.2025) ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումներից 5–ը բացահայտվել է։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների վերաբերյալ այս պահի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 10 հաղորդում, ձերբակալվել է 1 անձ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Այս պահի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 10 հաղորդում, որոնցից 5-ը բացահայտվել է, 1 անձ ձերբակալվել է, իսկ մյուս 5 դեպքով բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` տոմսերի վաճառքի մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազդարարեց օգոստոսի 14-ին։ Մեկնարկից րոպեներ անց արդեն
ֆուտբոլասերները սկսեցին ահազանգել, որ չեն կարողանում տոմսեր գնել։
Երկրպագուների մի մասը գնաց Հանրապետական մարզադաշտի տոմսարկղ` հույսով, որ գոնե այս տարբերակով հնարավոր կլինի տոմս գնել։ Սակայն պարզ դարձավ, որ այս տարվանից թղթային տարբերակով տոմսերի վաճառքը դադարեցվել է։
Ավելի ուշ ՀՖՖ-ն հայտարարեց, որ ժամը 14:00-ից գործելու է հերթագրման համակարգ։ Այս համակարգի գործարկումից հետո էլ տոմս գնել փորձող քաղաքացիները նշում էին՝ տոմսերն արդեն սպառված են եղել։
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում սեպտեմբերի 6–ին Երևանում կայացավ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը, որտեղ մեր հավաքականը 0։5 հաշվով պարտվեց Պորտուգալիայի թիմին։