00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բազմակողմ համակարգը ճգնաժամի մեջ է. Հնդկաստանի արտգործնախարարը` ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցՍուբրամանյամ Ջայշանկար
Սուբրամանյամ Ջայշանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2025
Բաժանորդագրվել
Միջազգային տնտեսության կայունացումից բացի, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շարունակվող հակամարտություններին, քանի որ դրանք ուղղակիորեն ազդում են զարգացման և համաշխարհային մատակարարման շղթաների վրա։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Բազմակողմ համակարգը ներկայիս վիճակով չի կարողանում կատարել իր դերը: Այս մասին ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարների արտահերթ վիրտուալ գագաթնաժողովում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին աշխարհը բախվել է COVID-19 համավարակի կործանարար հետևանքներին, Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և Արևմտյան Ասիայի զինված հակամարտություններին, առևտրային և ներդրումային հոսքերի անկայունությանը, կլիմայական ծայրահեղ երևույթներին և կայուն զարգացման նպատակների իրականացման դանդաղեցմանը:
«Այս մարտահրավերների պայմաններում բազմակողմ համակարգը կարծես թե չի կատարում իր առջև դրված խնդիրը։ Այն, որ շատ լուրջ հարցեր անուշադրության են մատնված, անխուսափելիորեն անդրադառնում է գործող աշխարհակարգի վրա», - ընդգծել է նա։
Ջայշանկարը նշել է, որ բացի միջազգային տնտեսության կայունացումից, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շարունակվող հակամարտություններին, քանի որ դրանք ուղղակիորեն ազդում են զարգացման և մատակարարման գլոբալ շղթաների վրա: Նա հավելել է, որ համաշխարհային տնտեսության առանցքային խնդիրներն այսօր առևտրային մոդելներն են և շուկաների հասանելիությունը:
Փեզեշքիանն առաջարկել է ԲՐԻԿՍ-ի շրջանակում ստեղծել պատժամիջոցների հակազդման մեխանիզմ
«Կայուն առևտրի խթանման համար աշխարհին անհրաժեշտ են կառուցողական և համագործակցության վրա հիմնված մոտեցումներ։ Խոչընդոտների աճը և գործարքների բարդությունը ոչ մի օգուտ չեն տա: Չի օգնի նաև առևտրային միջոցառումները ոչ առևտրային հարցերի հետ կապելը։ ԲՐԻԿՍ-ը կարող է օրինակ ծառայել՝ վերլուծելով իր անդամ պետությունների միջև առևտրային հոսքերը»,-ասել է նախարարը՝ ընդգծելով, որ Հնդկաստանն ակնկալում է մի շարք գործընկերների հետ առևտրային հարաբերություններում առկա դեֆիցիտի շուտափույթ կարգավորում։
Հնդկաստանի ԱԳ նախարարը նշել է, որ միջազգային կառույցների գործունեությունը վերջին տարիներին լուրջ խնդիրներ է բացահայտել։ Նրա խոսքով՝ առանցքային հարցերում փակուղային իրավիճակները խաթարել են կոնսենսուսի որոնումը և ցույց են տվել բազմակողմ համակարգի, այդ թվում՝ ՄԱԿ-ի և նրա Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտությունը:
ԲՐԻԿՍ երկրները հայտարարել են համախմբվածությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին
Ջայշանկարն ընդգծել է, որ ԲՐԻԿՍ-ի երկրներն աջակցում են բարեփոխումների գաղափարին և կարող են դառնալ հզոր գործոն՝ հօգուտ անհրաժեշտ փոփոխությունների:
Լրահոս
0