https://arm.sputniknews.ru/20250906/leh-fermernery-pakel-en-sahmanajin-ancakety-ukrainaji-sahmanapah-tsarajutjun-93230514.html
Լեհ ֆերմերները փակել են սահմանային անցակետը. Ուկրաինայի սահմանապահ ծառայություն
Լեհ ֆերմերները փակել են սահմանային անցակետը. Ուկրաինայի սահմանապահ ծառայություն
Sputnik Արմենիա
Ուկրաինայից դուրս գալու հերթում արդեն ավելի քան 680 բեռնատար կա կուտակված, մոտ 100-ն էլ փորձում են երկիր մուտք գործել Լեհաստանից: 06.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-06T15:43+0400
2025-09-06T15:43+0400
2025-09-06T15:51+0400
ուկրաինա
լեհաստան
ֆերմեր
անցակետ
բեռնատար
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/06/93230717_0:52:1600:953_1920x0_80_0_0_bb9de26d8b4b1a175f786f29a12cece1.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Բողոքի դուրս եկած լեհ ֆերմերները փակել են Ուկրաինայի հետ սահմանային անցակետը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությանը:Սահմանապահների տվյալներով՝ Ուկրաինայից դուրս գալու հերթում արդեն ավելի քան 680 բեռնատար է կուտակվել, ևս մոտ 100-ը փորձում են երկիր մուտք գործել Լեհաստանից:Հիշեցնենք` 2024 թվականին լեհ ֆերմերների բողոքի երկու ալիք բարձրացավ։ Փետրվարին նրանք լայնածավալ ցույցեր արեցին՝ շրջափակելով Ուկրաինայի հետ սահմանային անցակետը։ Բողոքի մասնակիցները պահանջում էին սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել Ուկրաինայից էժան գյուղմթերքի ներկրումը, ընդլայնել լեհական անասնաբուծության աջակցությունը, ինչպես նաև դժգոհում էին Եվրամիության «Կանաչ էներգիա» ռազմավարությունից, որով նախատեսվում է մինչև 2050 թվականը հասնել ածխածնի զրոյական արտանետումների: Ցանքի սեզոնով պայմանավորված՝ ակցիաները դադարեցին և վերսկսվեցին նոյեմբերին։
ուկրաինա
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/06/93230717_47:0:1470:1067_1920x0_80_0_0_8afe28de82f6d8f132c1a287536821b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, լեհաստան, ֆերմեր, անցակետ, բեռնատար, բողոքի ակցիա
ուկրաինա, լեհաստան, ֆերմեր, անցակետ, բեռնատար, բողոքի ակցիա
Լեհ ֆերմերները փակել են սահմանային անցակետը. Ուկրաինայի սահմանապահ ծառայություն
15:43 06.09.2025 (Թարմացված է: 15:51 06.09.2025) Ուկրաինայից դուրս գալու հերթում արդեն ավելի քան 680 բեռնատար կա կուտակված, մոտ 100-ն էլ փորձում են երկիր մուտք գործել Լեհաստանից:
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Բողոքի դուրս եկած լեհ ֆերմերները փակել են Ուկրաինայի հետ սահմանային անցակետը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությանը:
«Այսօր` ժամը 12.50-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակին. խմբ.), լեհ ցուցարարները «Մեդիկա» անցակետի մոտ (ուկրաինական «Շեգինի» անցակետի դիմաց) փակել են երթևեկությունը։ Սահմանափակումները վերաբերում են միայն բեռնատարներին և կարող են տևել առնվազն 6 ժամ», - ասվում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Սահմանապահների տվյալներով՝ Ուկրաինայից դուրս գալու հերթում արդեն ավելի քան 680 բեռնատար է կուտակվել, ևս մոտ 100-ը փորձում են երկիր մուտք գործել Լեհաստանից:
Հիշեցնենք` 2024 թվականին լեհ ֆերմերների բողոքի երկու ալիք բարձրացավ։ Փետրվարին նրանք լայնածավալ
ցույցեր արեցին՝ շրջափակելով Ուկրաինայի հետ սահմանային անցակետը։ Բողոքի մասնակիցները պահանջում էին սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել Ուկրաինայից էժան գյուղմթերքի ներկրումը, ընդլայնել լեհական անասնաբուծության աջակցությունը, ինչպես նաև դժգոհում էին Եվրամիության «Կանաչ էներգիա» ռազմավարությունից, որով նախատեսվում է մինչև 2050 թվականը հասնել ածխածնի զրոյական արտանետումների: Ցանքի սեզոնով պայմանավորված՝ ակցիաները դադարեցին և վերսկսվեցին նոյեմբերին։