https://arm.sputniknews.ru/20250906/evrvopan-chkarvoghacav-pahpanel-sepakan-majrcamaqy-zakharvova-93229074.html
Եվրոպան չկարողացավ պահպանել սեփական մայրցամաքը. Զախարովա
Եվրոպան չկարողացավ պահպանել սեփական մայրցամաքը. Զախարովա
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ հիմա Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդներն են արևմտաեվրոպացիներին հուշում, թե ինչպես կարելի էր... 06.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-06T14:11+0400
2025-09-06T14:11+0400
2025-09-06T14:11+0400
ռուսաստան
եվրոպա
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/03/93106228_0:0:3119:1754_1920x0_80_0_0_67b1c08786a0ca0654e7230b71489e93.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպան չկարողացավ պահպանել սեփական մայրցամաքը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:«Տեսեք, թե ինչպես մի վայրկյանում նրանք պարզապես փակեցին մարդու իրավունքների կրպակը, հիմա չեն անդրադառնում դրան: Նրանք գործնականում զրոյացրին ժողովրդավարության մասին խոսակցությունները, որը միայն իրենք գիտեն, թե ինչպես զարգացնել, քանի որ չկարողացան պահպանել Եվրոպան։ Այսինքն՝ նրանք իրենց մայրցամաքը կորցրին։ Դա փաստ է», - ասել է դիվանագետը։Զախարովան նշել է, որ հիմա Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդներն են արևմտաեվրոպացիներին հուշում, թե ինչպես կարելի էր կարգավորել Եվրոպայի իրավիճակը։«Սա, իհարկե, բացարձակ ֆիասկո է նրանց համար, ովքեր իրենց համարում են «ոսկե միլիարդ», բացառիկ, քաղաքակիրթ», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։Նրա խոսքով՝ եվրոպական երկրներն իրենք են թույլ տվել, որ տնտեսական զարգացման տեմպերը նվազեն։«Եվրամիության համատեքստում արդյունաբերության, գիտության մասին ընդհանրապես չեմ խոսում։ Բայց, ի թիվս այլ բաների, նրանք դարձան սեփական մայրցամաքում ողբերգական իրադարձությունների գործոն: Սրանք այն երկրներն են, որոնք սովորաբար սովորեցնում էին բոլորին, թե ինչպես ապրել: Մարդու իրավունքների օրակարգով եկան Ասիա, աֆրիկացիներին սկսեցին ժողովրդավարություն սովորեցնել, խցկվեցին Լատինական Ամերիկա, իսկ իրենց քթի տակ ստեղծեցին հումանիտար աղետ, որից նույնիսկ չգիտեն` ինչպես դուրս գան։ Կարծում եմ, որ այս իրավիճակը ֆանտաստիկ է», — հավելել է Զախարովան։Հիշեցնենք` Արևելյան տնտեսական տասներորդ համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում՝ Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի կամպուսի հարթակում: «Հեռավոր Արևելք. համագործակցություն հանուն խաղաղության և բարգավաճման». սա համաժողովի այս տարվա գլխավոր թեման է։Միջոցառման գլխավոր տեղեկատվական գործընկերը ՌԻԱ Նովոստին է։
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/03/93106228_0:0:2729:2047_1920x0_80_0_0_cd7acaa72e0d04928c798ca183e5b797.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, եվրոպա, մարիա զախարովա
ռուսաստան, եվրոպա, մարիա զախարովա
Եվրոպան չկարողացավ պահպանել սեփական մայրցամաքը. Զախարովա
ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ հիմա Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդներն են արևմտաեվրոպացիներին հուշում, թե ինչպես կարելի էր կարգավորել Եվրոպայի իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպան չկարողացավ պահպանել սեփական մայրցամաքը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Տեսեք, թե ինչպես մի վայրկյանում նրանք պարզապես փակեցին մարդու իրավունքների կրպակը, հիմա չեն անդրադառնում դրան: Նրանք գործնականում զրոյացրին ժողովրդավարության մասին խոսակցությունները, որը միայն իրենք գիտեն, թե ինչպես զարգացնել, քանի որ չկարողացան պահպանել Եվրոպան։ Այսինքն՝ նրանք իրենց մայրցամաքը կորցրին։ Դա փաստ է», - ասել է դիվանագետը։
Զախարովան նշել է, որ հիմա Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդներն են արևմտաեվրոպացիներին հուշում, թե ինչպես կարելի էր կարգավորել Եվրոպայի իրավիճակը։
«Սա, իհարկե, բացարձակ ֆիասկո է նրանց համար, ովքեր իրենց համարում են «ոսկե միլիարդ», բացառիկ, քաղաքակիրթ», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ եվրոպական երկրներն իրենք են թույլ տվել, որ տնտեսական զարգացման տեմպերը նվազեն։
«Եվրամիության համատեքստում արդյունաբերության, գիտության մասին ընդհանրապես չեմ խոսում։ Բայց, ի թիվս այլ բաների, նրանք դարձան սեփական մայրցամաքում ողբերգական իրադարձությունների գործոն: Սրանք այն երկրներն են, որոնք սովորաբար սովորեցնում էին բոլորին, թե ինչպես ապրել: Մարդու իրավունքների օրակարգով եկան Ասիա, աֆրիկացիներին սկսեցին ժողովրդավարություն սովորեցնել, խցկվեցին Լատինական Ամերիկա, իսկ իրենց քթի տակ ստեղծեցին հումանիտար աղետ, որից նույնիսկ չգիտեն` ինչպես դուրս գան։ Կարծում եմ, որ այս իրավիճակը ֆանտաստիկ է», — հավելել է Զախարովան։
Հիշեցնենք` Արևելյան տնտեսական տասներորդ համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում՝ Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի կամպուսի հարթակում: «Հեռավոր Արևելք. համագործակցություն հանուն խաղաղության և բարգավաճման». սա համաժողովի այս տարվա գլխավոր թեման է։
Միջոցառման գլխավոր տեղեկատվական գործընկերը
ՌԻԱ Նովոստին է։