https://arm.sputniknews.ru/20250905/putiny-hnaravvor-e-hamarel-rd-i-ev-chzhh-i-vtsharajin-gvortsiqneri-miavvorumy-93176263.html
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ՉԺՀ-ի վճարային գործիքների միավորումը
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ՉԺՀ-ի վճարային գործիքների միավորումը
Sputnik Արմենիա
Այս թեման բարձրացվել է նաև Պուտինի` Չինաստան կատարած այցի ժամանակ։ 05.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-05T11:35+0400
2025-09-05T11:35+0400
2025-09-05T11:48+0400
ռուսաստան
չինաստան
վլադիմիր պուտին
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93171646_0:110:3216:1920_1920x0_80_0_0_6c405fe1b640bfd411f5cc471d8faabc.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը քննարկում է չինական վճարային համակարգերին ինտեգրվելու հնարավորությունը՝ զբոսաշրջիկների վճարումները դյուրացնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում:Նրա խոսքով՝ հիմա հնարավոր է օգտագործել «Միր» քարտերը և չինական վճարային գործիքները, սակայն նպատակահարմար է դիտարկել դրանց միավորման տարբերակը, ինչպես նաև միացումը այլ երկրների համակարգերնի: Պուտինն ընդգծել է, որ Չինաստանում ռուսաստանցիների համար նախատեսված հաշվարկային համակարգը կատարելագործման կարիք ունի:Պուտինն ասել է, թե ինչպիսին կլինեն գազի գները Չինաստանի համար «Սիբիրի ուժը 2» նախագծովՆախագահը այդ նախաձեռնությունն անվանել է «բարեկամության նշան», որը կնպաստի փոխադարձ ուղևորությունների աճին, բիզնեսի պայմանների բարելավմանը և Ռուսաստանի ու Չինաստանի հետագա մերձեցմանը: Նա նաև հիշեցրել է, որ ֆինանսական հաշվարկների դյուրացման թեման քննարկվել է վերջերս ՉԺՀ կատարած իր այցի ընթացքում:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում՝ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածքում, անցկացվում է 10-րդ Արևելյան տնտեսական համաժողովը, որի գլխավոր թեմայի խորագիրն է «Հեռավոր Արևելք. համագործակցություն հանուն խաղաղության և բարգավաճման»։Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են համատեղ աշխատել Արկտիկայում
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93171646_279:0:3010:2048_1920x0_80_0_0_31d074d70c770bd09a51b4ff3f0b2ba5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, չինաստան, վլադիմիր պուտին, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ
ռուսաստան, չինաստան, վլադիմիր պուտին, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ՉԺՀ-ի վճարային գործիքների միավորումը
11:35 05.09.2025 (Թարմացված է: 11:48 05.09.2025) Այս թեման բարձրացվել է նաև Պուտինի` Չինաստան կատարած այցի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը քննարկում է չինական վճարային համակարգերին ինտեգրվելու հնարավորությունը՝ զբոսաշրջիկների վճարումները դյուրացնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ պետք է հասնել նրան, որ զբոսաշրջային ուղևորություններ կատարող քաղաքացիների համար ավելի քիչ դժվարություններ լինեն»,-նշել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով՝ հիմա հնարավոր է օգտագործել «Միր» քարտերը և չինական վճարային գործիքները, սակայն նպատակահարմար է դիտարկել դրանց միավորման տարբերակը, ինչպես նաև միացումը այլ երկրների համակարգերնի: Պուտինն ընդգծել է, որ Չինաստանում ռուսաստանցիների համար նախատեսված հաշվարկային համակարգը կատարելագործման կարիք ունի:
Նախագահը այդ նախաձեռնությունն անվանել է «բարեկամության նշան», որը կնպաստի փոխադարձ ուղևորությունների աճին, բիզնեսի պայմանների բարելավմանը և Ռուսաստանի ու Չինաստանի հետագա մերձեցմանը: Նա նաև հիշեցրել է, որ ֆինանսական հաշվարկների դյուրացման թեման քննարկվել է վերջերս ՉԺՀ կատարած իր այցի ընթացքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում՝ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածքում, անցկացվում է 10-րդ Արևելյան տնտեսական համաժողովը, որի գլխավոր թեմայի խորագիրն է «Հեռավոր Արևելք. համագործակցություն հանուն խաղաղության և բարգավաճման»։