00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենտրոնական Ասիայում ՀԱՊԿ-ը մարդասիրական կենտրոն կստեղծի

© Photo : official site of the Police of RAՎալերի Սեմերիկովը
Վալերի Սեմերիկովը - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2025
Վալերի Սեմերիկովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գաղափարը հավանության է արժանացել Ղրղզստանում արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի նիստում։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) կստեղծի մարդասիրական կենտրոն՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունները համակարգելու համար։ Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարություն հայտարարության համաձայն` այս մասին ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, հաղորդում է Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Սեմերիկովի խոսքով՝ հարցը քննարկվել է Չոլպոն-Աթայում արտակարգ իրավիճակների համակարգման խորհրդի նիստում։
«Մի շարք պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի առաջարկությամբ քննարկվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգումն իրականացնող մարդասիրական կենտրոն ստեղծելու հարցը», - ասել է Սեմերիկովը։
Նրա խոսքով՝ դեռ պետք է որոշ մանրամասներ ճշտվեն, բայց աշխատանքն արդեն սկսվել է։ Այս առումով կոորդինացիոն խորհրդի անցկացրած նիստը շատ արդյունավետ և օգտակար էր։
ՀԱՊԿ-ի արտակարգ իրավիճակների կոորդինացիոն խորհուրդը ստեղծվել է 2007 թվականին՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում կազմակերպության անդամ պետությունների նախարարությունների և գերատեսչությունների փոխգործակցությունն ապահովելու համար։
Լրահոս
0