https://arm.sputniknews.ru/20250905/hh-um-harcvatsneri-mets-masy-bacasakan-e-verabervum-vashingtvonjan-hrchakagrin-harcum-93177273.html
ՀՀ-ում հարցվածների մեծ մասը բացասական է վերաբերվում վաշինգտոնյան հռչակագրին. հարցում
ՀՀ-ում հարցվածների մեծ մասը բացասական է վերաբերվում վաշինգտոնյան հռչակագրին. հարցում
Sputnik Արմենիա
Հարցվածների ավելի քան 60 տոկոսը դեմ է արտահայտվել Սյունիքի տարածքով ճանապարհի տրամադրմանը։ 05.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-05T12:36+0400
2025-09-05T12:36+0400
2025-09-05T12:37+0400
հայաստան
վաշինգտոն
հռչակագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92159052_0:492:853:972_1920x0_80_0_0_f3167e191ba2fd8a79b5a975556877f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ-ում հարցված քաղաքացիների մեծ մասը բացասական վերաբերմունք ունի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց GALLUP International-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով օգոստոսի 25-30-ը 1101 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքները։Հարցվածների 22,8-ը նշել է, որ լիովին դրական է վերաբերվում ստորագրված փաստաթղթին, 19,3 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 13,6 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 34 տոկոսը նշել է, որ ընդհանրապես բացասական է վերաբերմունքը, 7 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 3 տոկոսից մի փոքր ավելին տեղյակ չի էլ եղել, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը։Իսկ ինչպե՞ս են վերաբերվում հարցված քաղաքացիները Սյունիքի տարածքով Ադրբեջանին ճանապարհի տրամադրմանը․ 17,4 տոկոսը նշել է՝ լիովին դրական, «ավելի շուտ դրական» պատասխան է տվել 18,1 տոկոսը, 11,3 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 47,6 տոկոսը ընդհանրապես բացասական է պատասխանել։ Նավասարդյանն ընդգծեց՝ ստացվում է, որ ավելի քան 60 տոկոսը բացասական վերաբերմունք ունի Սյունիքով ճանապարհի տրամադրմանը։Վաշինգտոնյան համաձայնագիրը կնպաստի՞ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը․ հարցվածների գրեթե 39 տոկոսը հավատում է խաղաղության տեսլականին (15,8 տոկոսը՝ միանշանակ այո, ավելի շուտ այո՝ 22,8 տոկոսը), սակայն գրեթե 55 տոկոսն էլ չի հավատում, որ վաշինգտոնյան համաձայնագրերը խաղաղություն կբերեն (ավելի շուտ ոչ՝13,5 տոկոս, միանշանակ ոչ՝ 41,6 տոկոս)։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
վաշինգտոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92159052_59:503:766:1033_1920x0_80_0_0_9d4b410d0497f83a0dcf8b7599ee17e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վաշինգտոն, հռչակագիր
հայաստան, վաշինգտոն, հռչակագիր
ՀՀ-ում հարցվածների մեծ մասը բացասական է վերաբերվում վաշինգտոնյան հռչակագրին. հարցում
12:36 05.09.2025 (Թարմացված է: 12:37 05.09.2025) Հարցվածների ավելի քան 60 տոկոսը դեմ է արտահայտվել Սյունիքի տարածքով ճանապարհի տրամադրմանը։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ-ում հարցված քաղաքացիների մեծ մասը բացասական վերաբերմունք ունի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց GALLUP International-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով օգոստոսի 25-30-ը 1101 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքները։
Հարցվածների 22,8-ը նշել է, որ լիովին դրական է վերաբերվում ստորագրված փաստաթղթին, 19,3 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 13,6 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 34 տոկոսը նշել է, որ ընդհանրապես բացասական է վերաբերմունքը, 7 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 3 տոկոսից մի փոքր ավելին տեղյակ չի էլ եղել, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը։
«Ինչպես տեսնում եք, գերակշիռ պատասխանները բացասական տիրույթում են․ մոտ 47 տոկոսը բացասական է արձագանքել հռչակագրի ստորագրությանը, բայց ունենք նաև հարցվածների գրեթե 40 տոկոս, որոնք դրական տիրույթում են պատասխանել»,- նշեց Նավասարդյանը։
Իսկ ինչպե՞ս են վերաբերվում հարցված քաղաքացիները Սյունիքի տարածքով Ադրբեջանին ճանապարհի տրամադրմանը․ 17,4 տոկոսը նշել է՝ լիովին դրական, «ավելի շուտ դրական» պատասխան է տվել 18,1 տոկոսը, 11,3 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 47,6 տոկոսը ընդհանրապես բացասական է պատասխանել։ Նավասարդյանն ընդգծեց՝ ստացվում է, որ ավելի քան 60 տոկոսը բացասական վերաբերմունք ունի Սյունիքով ճանապարհի տրամադրմանը։
Վաշինգտոնյան համաձայնագիրը կնպաստի՞ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը․ հարցվածների գրեթե 39 տոկոսը հավատում է խաղաղության տեսլականին (15,8 տոկոսը՝ միանշանակ այո, ավելի շուտ այո՝ 22,8 տոկոսը), սակայն գրեթե 55 տոկոսն էլ չի հավատում, որ վաշինգտոնյան համաձայնագրերը խաղաղություն կբերեն (ավելի շուտ ոչ՝13,5 տոկոս, միանշանակ ոչ՝ 41,6 տոկոս)։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։